ՇՎՏՄ-ն ստուգումներ է սկսել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում
17:19 - 03 սեպտեմբերի, 2020

ՇՎՏՄ-ն ստուգումներ է սկսել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում

ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով ստուգումներ է սկսվել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում: Այս մասին հայտնում է ՏԵսաչական մարմնի լրատվական ծառայությունը:

Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրականացվում է գյուղատնտեսական մթերքների հիմնական մթերումը, որի ժամանակ կիրառվում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ (մասնավորապես՝ կշեռքներ), նպատակ ունենալով պաշտպանել գյուղատնտեսական արտադրանք իրացնողներին չափման միջոցների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այս փուլում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միրգ (պտուղ) և բանջարեղեն իրացնող ընկերությունների նկատմամբ չափագիտական վերահսկողություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել