Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների եւ չափումների միասնականության ապահովման բնագավառներում:

Տեսչական մարմնի ղեկավարն է Արմեն Կոտոլյանը, տեղակալներն են Արթուր Մկրտչյանը եւ Արման Ավետիսյանը։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում հավանության է արժանացել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում հավանության է արժանացել

Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի: Քննարկման առարկա է դարձել նաև հանրային տիրույթում վերջին շրջանում հաճախակի բարձրացվող՝ գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող դժգոհությունների թեման: ՇՎՏՄ ղեկավարը ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք Տեսչական մարմինն իրականացնում է նշված ոլորտները վերահսկողության տակ պահելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:
22:36 - 01 փետրվարի, 2021
ՇՎՏՄ-ն իրականացնում է խաղալիքների անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց

ՇՎՏՄ-ն իրականացնում է խաղալիքների անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ խաղալիքների, անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնից:   «Համաձայն ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական միության կողմից հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներկրվող, շուկայահանվող և իրացվող տեխկանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքները, տվյալ դեպքում խաղալիքները, նախքան շուկայահանումը և իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում:   Հորդորում ենք այս բնագավառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հետևել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։    Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն հնարավոր է ստանալ՝ այցելելով՝ http://www.msib.am/laws.html կամ զանգահարելով՝ 010 23 56 00 թեժ գծի հեռախոսահամարով»,- ասված է տեսչական մարմնի Ֆեյսբուքի գրառման մեջ:      
11:57 - 18 հունվարի, 2021
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը։ Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով: Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ»:
19:56 - 26 սեպտեմբերի, 2020
ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը. Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով: Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ:
12:57 - 26 սեպտեմբերի, 2020
Հայկական ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. տեսչական մարմնի ստուգման արդյունքները

Հայկական ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. տեսչական մարմնի ստուգման արդյունքները

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Տեսչական մարմինը ստուգումները իրականացրել է՝ հաշվի առնելով ՀՀ-ում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգությունը, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվեցին մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները: Փորձաքննության արդյուքները ցույց տվեցին, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր: Հարկ ենք համարում նաև անդրադառնալ լրատվական դաշտում առաջացած աղմուկին՝ կապված թունավոր նյութերով պատրաստված ալկոգելերի տարածման մասին տեղեկությունների հետ: Նախ՝ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բ.գ. դոկտոր, պրոֆ. Իրինա Մալխասյանի կողմից հնչել էր միտք, որտեղ հարգարժան պրոֆեսորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր վաճառվող ալկոգելերում մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերի առկայության հնարավորությունը, ինչը մի շարք այլ լրատվամիջոցներ ներկայացրել էին աղավաղված ձևով, անուղղակիորեն նշելով, թե Ի. Մալխասյանը հայտնել է թունավոր նյութերով ալկոգելեր պատրաստված լինելու փաստի մասին: Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան, Ի. Մալխասյանը հերքել է իր կողմից նման միտք արտահայտելու մասին տեղեկությունները և ևս մեկ անգամ հաստատել իր այն ձևակերպումը, որն առկա է իր ուղիղ խոսքն արտահայտող տեսանյութում: Տեղեկատվական շփոթ է առաջացել նաև խնդրո առարկա լրատվական նյութի այն հատվածում, երբ գործով կալանավորված անձի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը նաև նախկինում է ձեռք բերել սպիրտ և օգտագործել ալկոգելի պատրաստման մեջ, մինչդեռ նյութի հեղինակը թունավոր սպիրտով ալկոգել պատրաստված լինելու հավանականությունը ներկայացնում է որպես կայացած փաստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:09 - 22 սեպտեմբերի, 2020
ՇՎՏՄ-ն ստուգումներ է սկսել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում

ՇՎՏՄ-ն ստուգումներ է սկսել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում

ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով ստուգումներ է սկսվել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում: Այս մասին հայտնում է ՏԵսաչական մարմնի լրատվական ծառայությունը: Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրականացվում է գյուղատնտեսական մթերքների հիմնական մթերումը, որի ժամանակ կիրառվում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ (մասնավորապես՝ կշեռքներ), նպատակ ունենալով պաշտպանել գյուղատնտեսական արտադրանք իրացնողներին չափման միջոցների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այս փուլում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միրգ (պտուղ) և բանջարեղեն իրացնող ընկերությունների նկատմամբ չափագիտական վերահսկողություն:
17:19 - 03 սեպտեմբերի, 2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 13-ին մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: «Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:06 - 13 օգոստոսի, 2020
Արաբկիրում՝ շինանյութի առևտրի մի քանի կետերում, դիտարկվել են խախտումներ. ՇՎՏՄ

Արաբկիրում՝ շինանյութի առևտրի մի քանի կետերում, դիտարկվել են խախտումներ. ՇՎՏՄ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի մի քանի կետերում դիտարկվել են խախտումներ: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
19:10 - 18 հուլիսի, 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում, կասեցումներ՝ Երևանում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում, կասեցումներ՝ Երևանում

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: 
17:46 - 04 հուլիսի, 2020
ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները  մշտադիտարկում են իրականացրել խոշոր առևտրի կենտրոններում

ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել խոշոր առևտրի կենտրոններում

Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 2-ին, մշտադիտարկումներ է իրականացրել «Փեթակ»  և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Փեթակ»   տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները: Այլ է իրավիճակը «Սուրմալու»  առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներակայացվում Պարետատուն: ՇՎՏՄ-Ի կողմից  մշտադիրարկումները  Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:
21:27 - 02 հուլիսի, 2020
ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
18:24 - 27 հունիսի, 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Ավան  վարչական շրջանում և կասեցումներ Երևանում և մարզերում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Ավան վարչական շրջանում և կասեցումներ Երևանում և մարզերում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որտեղ որևէ խախտումներ չեն արձանագրվել և որևէ խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: Տեսչական մարմինը հունիսի 23-ին  իրականացրել է նաև կասեցման գործընթաց: Կասեցումներ են կատարվել Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում և ՀՀ Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերում: Տնտեսվարողների գործունեության կասեցման հիմնական պատճառ է հանդիսացել դիմակների և ձեռնոցների հատուկ փակ աղբամանի, ջերմաչափերի, ջերմաչափման գրանացամատյանի և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների բացակայությունը:
21:26 - 23 հունիսի, 2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ են հայտնաբերվել Զովունիում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ են հայտնաբերվել Զովունիում

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Երևան քաղաքում: Մասնավորապես մշտադիտարկումների աշխարհագրությունն ընդգրկել է Դավթաշեն վարչական շրջանը և հարակից Զովունի համայնքը: Դավթաշենի շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկվել է անգամ շինանյութի խանութ, որի մուտքի մոտ տեղադրված է եղել հաճախորդների ախտահանման խցիկ, ինչպես նաև կազմակերպված է եղել հաճախորդների պարտադիր ջերմաչափման և ձեռքերի ախտահանման գործընթաց: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման որոշ թերացումներ արձանագրվել են հագուստի վաճառակետերի շրջանում, որոնք այդուհանդերձ, մեծ թիվ չեն կազմել: Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են Զովունիում տեղակայված գազալցակայաններին ու բենզալցակայաններին, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, ինչպես նաև դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանները: Փակցված չեն եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկներ: Պարետատան սահմանած նորմերի խախտումներ թույլ տված տնտեսվարողները հընթացս վերացրել են խախտումների հիմնական մասը: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են: Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
19:52 - 21 հունիսի, 2020
ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել բենզալցակայաններում և շինանյութի խանութներում

ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել բենզալցակայաններում և շինանյութի խանութներում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունը: Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված  երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել: Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված  հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են: Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:
20:10 - 20 հունիսի, 2020
Արմավիր քաղաքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը դրական արդյունքներ է արձանագրել

Արմավիր քաղաքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը դրական արդյունքներ է արձանագրել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում  հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում  իրականացնող խմբերը  այցելել են Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Հագուստի և շինարարական ապրանքների վաճառակետերում և խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել: Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե  բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր,դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ,լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ,ջերմաչափեր  և ջերմաչափման գրանցամատյաններ:Բոլոր խանութներում փակցված են եղելպարտադիր դիմակներ  կրելումասին իրազեկման թերթիկներ: Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների  և գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերըև ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր: Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ  և ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:13 - 19 հունիսի, 2020