Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 227․000-ը |ermenihaber.am|
10:39 - 28 հուլիսի, 2020

Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 227․000-ը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 27-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 45․283 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 919 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 982 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 210.469 մարդ, իսկ 1.263 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․019 և մահվան 5․630 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 617.971-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել