Կառավարության ծրագրով կկառուցվի Գնդեվանք տանող ճեմուղի
22:09 - 30 հուլիսի, 2020

Կառավարության ծրագրով կկառուցվի Գնդեվանք տանող ճեմուղի

Կառավարության ծրագրով կկառուցվի Գնդեվանք տանող ճեմուղի:

Վայոց ձորի մարզպետարանը հայտնում է, որ ենթածրագիրը սկսվում է Գնդեվազ գյուղից և ընդգրկում մինչև Գնդեվանք ընկած հատվածը՝ ներառելով Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող եկեղեցին:

Ծրագրով նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում:

Մյուս՝ մասնավոր ներդրողի կողմից ներկայացված ծրագրով նշված տարածքում կկառուցվի նաև ճոպանուղի, հյուրանոց և զիփլայն:

  • Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար), XI-XIX դարերի խաչքարեր:
  • Նոր ձևավորվող երթուղիները մասնավորապես միտված են սեզոնայնությունը մեղմացնելուն, ուղղված են զբոսաշրջային գրավչության վերոնշյալ վայրերը դարձնել առավել հասանելի: Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, սունկի, ուտելի բույսերի հավաքչության տուրեր, գաստրոտուրեր և այլն:

Այս ծրագրերի իրականացումը կնպաստի տարածաշրջանը զբոսաշրջության առումով գրավիչ և մրցունակ վայր դարձնելուն ( հիմնականում արկածային և էկոզբոսաշրջություն նախընտրողների համար):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել