Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի |shantnews.am|
13:02 - 06 օգոստոսի, 2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի |shantnews.am|

shantnews.am: Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի թիվը հասել է 137-ի, 5000-ից ավելի մարդ վիրավոր է, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, ուստի զոհերի թիվը կարող է աճել: 300 հազարից ավելի մարդ անօթևան է մնացել:

Իշխանությունները Բեյրութը հայտարարել են «աղետի քաղաք» և այնտեղ երկշաբաթյա արտակարգ դրություն են սահմանել:

Բազմաթիվ երկրներ արդեն հումանիտար օգնություն են ուղարկել Լիբանան:

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Դյուրավառ նյութը նավահանգստի պահեստում է պահվել 6 տարի:

Լիբանանի իշխանությունները տարիներ շարունակ նախազգուշացրել են, որ նյութը լուրջ վտանգ է ներկայացնում և պահանջել են հեռացնել վտանգավոր բեռը:

Կատարվում է հետաքննություն պայթյունի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի, մի քանի տասնյակ վիրավորներ կան։ Այս թվերը վերջնական չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել