Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|
13:47 - 06 օգոստոսի, 2020

Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծման համար արդարադատության նախարարությանը կառավարությունը 51 միլիոն դրամ հատկաեցրեց։ Հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում և չզեկուցվող էր։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանում հահակոռուպցիոն ռազմավարությունը ենթադրում է 2021-ին նոր հակակռուպցիոն մարմնի ստեղծում և այդ կոմիտեին առանձին տարածքի տրամադրում և շենքի կառուցում։

2020-ի մարտին Երևանի քաղաքապետարանը կառավարությանը նվիրատվությամբ հանձնել է Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» երկաթգծի կայարանի հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը։ Այն սկիզբից անցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը, ապա արդարադատության նախարարությանը։

Նախարարությունը շենքի կառուցման նախագծային աշխատանքների համար ստացել է 51 միլիոն դրամ։ Նախագծայիյն աշխատանքները կտրեն մոտ 6 ամիս։ Շինարարության համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկություն որոշման մեջ առկա չէ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել