ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին
18:12 - 06 օգոստոսի, 2020

ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում կտրուկ նվազել է ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերջին երեք օրերի և այսօրվա խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու հանրային սննդի կազմակերպություններում արձանագրել են ակնկալվող դրական արդյունքը. տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկիտ հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում:

Մարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ: Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, փակ աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել