Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
12:02 - 12 օգոստոսի, 2020

Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։ Հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։ «Արարատ ճանշին» ընկերության գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը նշում է‚ որ իրենց կողմից հիմնանորոգվող հատվածն անցնում է Արարատի մարզի Տափերական և Նոր Կյանք համայնքներով։

Այս պահին ընկերության աշխատակիցների կողմից արդեն իսկ 900 գծամետր ասֆալտի ներքին շերտ է տեղադրվել։ Մոտ 800 գծամետր էլ կտեղադրվի առաջիկա օրերին։ Ճանապարհն ավելի քան 35 տարի չէր նորոգվել‚ ուստի շինարարական աշխատանքների ընթացքում ականատես են լինում բնակիչների գոհունակությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել