Սուտ մատնության մասին հաղորդում եմ ներկայացնելու. Հայաստանի ազգային արխիվի տնօրենը` քաղաքացուց գումար պահանջելու մասին |tert.am|
13:04 - 13 օգոստոսի, 2020

Սուտ մատնության մասին հաղորդում եմ ներկայացնելու. Հայաստանի ազգային արխիվի տնօրենը` քաղաքացուց գումար պահանջելու մասին |tert.am|

tert.am: Սուտ մատնության մասին հաղորդում եմ ներկայացնելու, ինձ գումար պահանջելու մեջ մեղադրող քաղաքացին իրականությանը  չհամապատասխանող հայտարարություններ է արել: Այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՝ անդրադառնալով Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արմեն Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնել է, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօ­րեն Ամատունի Վիրաբյանին, և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պա­հանջել:

«Չգիտեմ, միգուցե այդ մարդը ինձ մոտ եղել է, չեմ  հիշում, օրական 20 քաղաքացու ենք ընդունում, բայց ես նայել եմ փաստաթղթերը, մենք իր մասին ռուսական կենսաթոշակային հիմնադրամի պահանջով տվել են բացասական երկու տեղեկանք, որ փաստաթղթերը  չկան, ուստի տեղեկություն` այդ մարդու աշխատանքի մասին, չենք կարող տրամադրել: Այսքանն է, ուրիշ ոչինչ նրա հեռ առնչվող չի եղել»,-մանրամասնեց Ամատունի Վիրաբյանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել