Խախտումներ են հայտնաբերվել ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղերում
13:14 - 13 օգոստոսի, 2020

Խախտումներ են հայտնաբերվել ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղերում

2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերով Շիրակի տարածքային բաժնի մասնագետները էներգետիկայի և էներգասպառման բնագավառի անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ  ստուգումներ են իրականացրել մարզի թվով 5 կազմակերպություններում։ Այս մասին հաղորդում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ ու թերացումներ:

Մանսավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղում՝ առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել է տրանսֆոմատորային ենթակայան։ Ստուգման արդյունքում չեն ներկայացվել պատահարների քննությունների վերաբերյալ արձանագրությունները, էլեկտրակայանքներում բացակայել են շինմոնտաժային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համատեղ ձևակերպված ակտ-թույլտվությունները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ առանց տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել են թվով 7 էներգատեղակայանքներ։ Արձանագրվել են մի շարք թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքերը փաստաթղթերով ձևակերպելու և ներկայացնելու կատարման հետ: 

Վերոնշյալ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։ Խախտումներ թույլ տված կազմակերպություններին տրվել են նաև ցուցումներ ու կարգադրագրեր, սահմանվել ժամկետներ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։

Կան նաև կազմակերպություններ, որոնց մոտ ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել