Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|
12:54 - 31 օգոստոսի, 2020

Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատները վաղ առավոտից խուճապի մեջ են: Ահազանգած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ասվել է, թե առաջիկա մեկ ժամում բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան:

«Մենք դեմ ենք, մեր հիվանդին կտանին, եսիմ ի՞նչ ենեն, ինչղ ետ գան, էդ էլ հարց է՝ գուկա՞ն, թե՞ չէ: Ստեղ գոնե քաղաքի մեջն էր, կապը կար, մենք մինչև երևանները ի՞նչղ հասնինք կամ էլ որ զանգենք, ո՞վ է մեզի պատասխանողը: Խոմ զոռով տանելով չէ»,- բողոքեց քաղաքացին:

Ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Գյումրիից՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասաց՝ առողջապահության նախարարի հրամանն են իրականացնում:

«Նախարարի հրամանով՝ մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում: Հաշվի է առնվել թվերի նվազումն ու այն հանգամանքը, որ այլևս երևանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն: Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- տեղեկացրեց մարզպետարանի պատասխանատուն:

Գյումրու ինֆեկցիոնից Երևան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ 55 մարդ: Նրանց տեղափոխումն իրականացվում է առողջապահության նախարարության և շտապօգնության ծառայության միջոցով: Այս պահին, սակայն, Լեյլի Ասլանյանը հստակ չկարողացավ նշել, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ են տեղափոխվում, ասաց՝ նախարարությունից երբ ասեն, իրենք էլ կպայմանավորվեն շտապօգնության ծառայության հետ, կիրականացնեն տեղափոխումը:

Այս պահին Երևան տեղափոխվող հիվանդների մեջ, ըստ Ասլանյանի, ծանր վիճակում գտնվող մարդ չկա, քանի որ Գյումրիում մնում էին միայն նրանք, ովքեր ռեանիմացիայի կարիք չունեին: Հիվանդության ծանր ընթացք ունեցած հիվանդներն ավելի վաղ էին տեղափոխվել մայրաքաղաք:

Ինչո՞ւ են հիվանդները խուճապի մեջ, ինչո՞ւ են հրաժարվում տեղափոխվելուց, արդյոք նախապես իրազեկվե՞լ էին, թե՞ միայն առավոտյան են այդ մասին իմացել: Պատասխանատուն ասաց՝ գիտեցել են ավելի վաղ, և այս պահին բարձրացած աղմուկն ուղղակի անհասկանալի է:

«Նրանց ամեն ինչ բացատրվել է ամենայն մանրամասնությամբ, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան», - ասում է Լեյլի Ասլանյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել