armenpress.am: Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ Կառավարության դիմաց շարունակում են դժգոհություն հայտնել  մաքսազերծման նոր կարգի հետ կապված։ Ցուցարարներից մի քանիսը հանդիպել են վարչապետի խորհդարականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, ներկայացրել են իրենց անհամաձայնությունը մաքսային արժեքի բարձրացման հետ կապված։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, վարչապետի օգնականներն էլ իրենց հերթին կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը:

Քաղաքացին, սակայն, չհստակեցրեց, թե երբ կլինի վարչապետի պատասխանը, քանի որ այդ հարցով խորհրդակցություն պետք է հրավիրվի։