Աղամալ Հարությունյանի դատավճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան
 |armtimes.com|
13:24 - 22 սեպտեմբերի, 2020

Աղամալ Հարությունյանի դատավճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան |armtimes.com|

armtimes.com: Պողոս Պողոսյանի սպանության համար 2002 թվականին դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճռի բեկանման եւ գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը տեղեկացրեց, որ բողոքը ներկայացրել են սեպտեմբերի 3-ին. դեռեւս պարզ չէ՝ Վճռաբեկ դատարանն այն վարույթ ընդունել է, թե ոչ:

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը զրույցում նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդային է, եւ եթե Վճռաբեկը նույնկերպ վարվի, իրենք պատրաստ են հասնել մինչեւ Եվրոպական դատարան: Բողոքի հիմնավորումների մասին պաշտպանն առայժմ չցանկացավ խոսել, բայց նշեց, որ իրենց գնահատմամբ՝ նման որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անօրինական գործողություն է կատարել:

Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել