Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող
23:47 - 09 հոկտեմբերի, 2020

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (10.10.2020-28․10․2020)

09․10․2020

 

23:47- Չի կարելի մեր սպառազինության կիրառությունը ցանց գցել, հասկացե՛ք՝ վտանգում եք ձեզ, մեզ, բոլորիս։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:35- Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան]

 

22:21- Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ խորհրդարանը ընդունել է է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ: 

 

21:54- Ի պատասխան Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա: Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով հակոտնյա իրավիճակը: [ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

 

21:29- Ծանոթացել ենք մի աղջկա հետ, ով վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ․ գերպրոֆեսիոնալ զինվորական։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:28- Այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ՝ գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, որոնք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:24- Երեկ Վարդենիսում զգետնված ԱԹՍ-ները հետախուզական էին։ Բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:22- Ալիևի ելույթում բացարձակապես չտեսա դիրքորոշման փոփոխություն, հակառակը՝ տեսա կարծես թե կապիտուլյացիայի պահանջ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:18- ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում, գոնե ըստ իմ տեսածի, մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:16- Նախիջևանյան հատվածում մարտական որևէ գործողություններ չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:16- Զինվորականները շատ լավ գիտեն՝ մեր ամեն արկը, ամեն փամփուշտը որտեղ օգտագործեն։ Եթե պատասխանը (Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու - խմբ․) ոմանք ակնկալում են նույնպիսի վանդալիզմ, ապա դա մեր ձեռագիրը չէ։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:13- Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:12- Հաջողությունները, որ հակառակորդը իբր արձանագրել է, որոնք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:09- Հաշվի առնելով այն, որ իր ԶՈՒ-ում ազդեցություն ունեն օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարման համակարգը Ադրբեջանում խաթարված է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:05- Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Եթե անճշտություններ լինում են, պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին։ [Արծրուն Հովհաննիսյան] 

 

21:02- Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

20:52- Ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին կլինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց:  խստապահանջություն: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյան]

 

20:46- ԱԱՏՄ աշխատակիցները ծանոթացել են Լոռու մարզի Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքին։ Արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուրի ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։

 

20:20- Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց  եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին ՌԴ կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։ 

 

20:07- ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Նա ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Աննա Հակոբյանը շրջել է նաև Ռանչպար համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության  պայմաններին:

 

19:54- ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

 

19:50- Ֆրանսիայի Լիոն քաղաքում բողոքի ցույց է տեղի ունենում, որի նպատակն է ուշադրություն հրավիրել ԼՂ-ում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։ Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել են Լիոն քաղաքում, կոչ են անում խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։ |

 

19:43- Ես փոխել եմ ստատուս-քվոն։ Այնտեղ՝ մարտի դաշտում, այլևս ստատուս-քվո չկա»։ Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում։  Նա նշել է, որ Բաքուն Երևանին «վերջին հնարավորությունն է տալիս» վերադառնալ բանակցությունների ձևաչափին եւ զորքերը դուրս բերել տարածաշրջանից՝ հավելելով, թե այժմ Ղարաբաղում մարտեր կան բոլոր ուղղություններով, իսկ Ադրբեջանի զինված ուժերը «ուժեղացնում են իրենց դիրքերը»: 

 

19:39- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները: 

 

19:08- ՆԱՏՕ-ին խնդրել եմ լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը ներգրավվում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ, հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը Bloomberg-ին]

 

18:32- Իհարկե, մենք քննարկում ենք ԼՂ-ի անկախության ճանաչման հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենաէֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: [Նիկոլ Փաշինյանը՝ La Republica-ին]

 

18:25- Այսօր Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին: Վերջինս վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Տոնոյանը շնորհակալություն է հայտնել խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար: Նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը:

 

18:19- Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում քննարկում կանցկացնեն ղարաբաղյան խնդրի շուրջ։
«Մենք հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր Մոսկվայում նախատեսված բանակցություններին։ Կսպասենք դրանց արդյունքներին և ըստ այդմ կորոշենք՝ ինչպես կարող է Եվրամիությունը նպաստել խնդրի կարգավորմանը», - ՏԱՍՍ-ին ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ 

 

18:19- Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և ԼՂ-ն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ: [Նիկոլ Փաշինյանը՝ La Republica-ին]

 

17:58- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը:

 

17:45- Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը՝ Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: [ԱՀ նախագահ խոսնակ]

 

17:39- Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: [Աննա Նաղդալյան]

 

17:33- Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ղեկավարների հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

 

17:17-  Մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ, զոհվել է ԵՊԲՀ-ից Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանը։ Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս: [ԵՊԲՀ]

 

17:00-  Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը The Spectator-ին տված հարցազրույցում հավատացրել է, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: |armenpress.am|

16:17- Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ (սիրիացի- խմբ․) զինյալները կհեռանան Ադրբեջանից: Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա: [Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին]

 

16:13- Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն։ Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար, և ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն։ [Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին]

 

16:08- Բժիշկներին հաջողվել է իրականացնել բարդ վիրահատություններ․ Արցախում վիրավորված լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում։ |shantnews.am|

 

16:05- Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:  Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

 

16:01- Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ լրագրող գործընկերներին, որոնք ինձ վերցրին այրված հողից և հասցրին քաղաքի բժշկական կենտրոն: Շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, որոնք այնտեղ էին և Փարիզին տեղյակ պահեցին իրավիճակի մասին, հատկապես Հերմինեին և Ռեգիս Ժենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունու բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց քաղաքի վրա հարձակման ընթացքում ժամանակ գտան փրկելու երկու օտարերկրացիների: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ինձ Մարտունիից Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխեցին հին շտապօգնության մեքենայով: [Le Monde-ի՝ Արցախում վիրավորված լրագրող Ալան Կավալ] |1lurer.am|

 

15:22- Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվոում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

15:15- Արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա։ [Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում] |armenpress.am|

 

 

14:39- Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար
առկա են հակառակորդի բավարար թիրախներ։
Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։ [Շուշան Ստեփանյան]

14:22- Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողությունների մասին: Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի եւ Պուտինի՝ հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

 

14:01-Երեկ Շուշիում ադրբեջանական հարվածների հետևանքով 3 ռուս լրագրող էր վիրավորվել։ «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ 2 վիրավորներին բերել են առավոտյան` մոտավորապես ժամը 6-ին։ Րոպեներ առաջ ուղղաթիռով ԲԿ տեղափոխվեց նաև երրորդ տուժածը։
«Կայուն-բավարար վիճակում են, վերջինը՝ ծանր»,- նշեց Միքայել Մանուկյանը։ |shantnews.am|

 

13:57-Գիշերը  տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։  Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։ 

 

 

13:53-Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական ու քրրեական պատասխանատվություն սահմանելուն: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 71 կողմ ձայնով: |hetq.am|

 

13:51- Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում։ [Շուշան Ստեփանյան]

 

13:50-Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ: Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում: [ԱՀ նախագահի խորհրդական]

 

13:28- Ազգային ժողովը քննարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ  Աշխատանքային օրենսգիրքը որոշակի ծավալով է կարգավորում զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները։ Այս նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն։ |lragir.am|

 

13:17-  Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար:
«Հսկայական տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ է ուզում պրն. Մակրոնը, եւ ինչին իրականում կարող է հասնել նա միջազգային քաղաքականության մեջ: Ուստի նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով», - ասել է Շենթոպը:

 

12:43- ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: [ ԱԳՆ խոսնակ]

 

12:30- Հայաստանի ասորական համայնքը, առաջին օրվանից, երբ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, եղել է հայ ժողովրդի կողքին: Ոչ միայն այսօր ենք մենք իրար կողքի, այլև դարերից եկած է այս բարեկամությունը, միասնաբար մենք անցել ենք թուրքական նույն ձեռագրով ցեղասպանություններով: Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք։ [«Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլով] |armenpress.am|

 

12:16 - Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ: [ԱՀ ԱԳՆ]

 

11։38 - Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով: Այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել էին Մոսկվա:

 

11։18 - ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում։ [Շուշան Ստեփանյան]

 

10։55 - Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ապահովեն ԼՂ հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և թույլ տան նրանց առանց խոչընդոտի պատրաստել ռեպորտաժներ։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետաքննեն վերջին հարձակումը, թույլ տան ազատ ու անխոչընդոտ հավատարմագրվել: [Լրագրողների պաշտպանության կոմիտե] |shantnews.am|

 

10։49 - Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի Տեղեկատվական շտաբ|

 

10։31 - Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: |shantnews.am|

 

00։45 - Ուզում եմ ընդգծել Հայաստանի ու ԼՂ-ի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն ԼՂ-ի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: [Նիկոլ Փաշինյանը՝ ֆրանսիական Tv5Monde հեռուստաալիքին տված հարցազրույցում]

 

09։32 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման: [ՊԲ]

 

02։06 - Այսօր ամերիկահայերը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում երթ են իրականացնելու՝ ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։

«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։

 

00։56 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցություններից հետո  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով: 
Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա: [ՌԴ նախագահի աշխատակազմ]

 

00։29 - Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Երեկ էլ ՌԴ նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կկատարի: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ ֆրանսիական Tv5Monde հեռուստաալիքին]

 

08․10․2020

 

23։55 - Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բավական է հիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում հաղթական կամարի և Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերումը: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա հարձակումը ցուցադրում է, որ ԱՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները: [ԱՀ ԱԳՆ]

 

23։29 - Ադրբեջանի զինուժը ռմբակոծել է Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի  պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը: [ՀՀ ԱԳՆ]

 

23։15 - Սիրելի ՛ Արտակ, Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոս որդու սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: [ԱՀ նախագահը՝ զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հորը]

 

23:00- Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ: [Շուշան Ստեփանյան]

 

22:07- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (ССАF) բողոքի ակցիա է կազմակերպել Ֆրանսիայում  Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ցույցին մասնակցում են ոչ միայն ֆրանսահայեր, այլեւ ֆրանսիացի հասարակական եւ քաղաքական գործիչներ, հույներ, կիպրոսցիներ, եզդիներ։ Նրանք վանկարկում են՝ «Թուրքիան ահաբեկիչ է», «Էրդողանը ահաբեկիչ է»։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Ֆրանսիայից եւ մյուս երկրներից պատժել Թուրքիային, սառեցնել նրանց բանկային հաշիվները եւ ամեն միջոց կիրառել սանձելու համար։ 

 

22:04- Ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրելՂազանչեցոց Մայր տաճարին: Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ, երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:  Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով: [ՀՀ ՄԻՊ]

 

21:58- Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ զարգացումները:
«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Սատարում ենք ՄԽ համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ասել է Հունաստանի վարչապետը:

 

21:39- Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան] 

 

21:27- Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:25- Գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունեմ, բայց բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:24- Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, մեր դեպքում՝ մասսայական հերոսությունների կողքին երբեմն լինում են դավաճանություններ։ Պատերազմում դրանք անխուսափելի են, կարեւորը՝ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, վեր հանել թերությունները, շտկել եւ առաջ գնալ։ Մեր ամրությունը կայուն է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:21-Մեզ մոտ, շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի, վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:20- Ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, եւ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացնես, չես կարող այս կորուստները նույն տեմպով վերականգնել։ Առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում են ապրում, որովհետեւ այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտեւի սա՝ բարդ է կանխատեսել։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:17
- Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:09 - թե ընդհանուր առմամբ ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում, ունենք հետեւյալ պատկերը․ ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20:51- Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, առաջին հարվածի հետևանքով երեք վիրավորված լրագրող կա: Սա միտումնավոր և թիրախավորված հարձակում է եկեղեցու և լրագրողների վրա, քանի որ լրագրողներին հետապնդել են ԱԹՍ-ներով: [ԱՀ ՄԻՊ]

 

20:43-Իմ անունից կեղծ նամակներ են ուղարկում։ Զգույշ եղեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20:14- ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

19:56- «Սփյուռ» տեղեկատվական համակարգը ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և
[«Spyur» բջջային տեղեկատուում:  «Սփյուռ» տեղեկատվական համակարգ]

 

19:10- Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև։ Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

 

19:02- Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ, հայատարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ», - ասել է Զախարովան:

 

18:44- ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան։  [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս] 

 

18:42- Ստիպված եմ հիշեցնել. ռազմական դրության ժամանակ սոցիալական պաշտպանության տրամադրումը և դրա մասին հրապարակումները ունեն ռազմավարական նշանակություն: Հատկապես կացության, մարդկանց թվի, նրանց տեղաշարժի մասին տեղեկությունները չի կարելի հրապարակել: Եթե դուք չեք տեսնում, թե ինչ և ինչպես է արվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դժվարություններ և խնդիրներ շա18տ կան, բայց դրանք լուծում ենք ուժերի լարումով և մեծ թվով կամավորների աջակցությամբ: [Սոցապ նախարարԶարուհի Բաթոյան]

 

18:30- Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները: [Արցախի Տեղեկատվական շտաբ]

 

18:22- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Դեսպանի խնդրանքով նախարարը տեղեկություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: [ՊՆ]

 

18:28 - Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ: 

 

18:17- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ։
Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չունեն ժամանակավոր բնակության վայր, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել 117 թեժ գծի հեռախոսահամարով: [Սոցապ նախարարություն]

 

18:09- Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը ԼՂ հակամարտության գոտում բռնկված պատերազմում: ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: 
«Չի կարելի այսպես` «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը: 

 

18:05- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:

 

17։54 - Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

17։43 - Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17։06 - Հաշվի առնելով տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է խնդիրը: Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: [ՏՄՊՊՀ խոսնակ]

 

16։01 - Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է այս ձևակերպումը․ «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է ԼՂ-ի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»: Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։ [Լևոն Տեր-Պետրոսյան]

 

15։57 - Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով  հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ Զոհեր ու վիրավորներ չկան։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15:50- Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: [ԱՀ ՊԲ]

 

15։50- Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: [ՊԲ]

 

15։13 - Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:  Այսպիսով՝  ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։ [ՊՆ խոսնակ]

 

15։00 - Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին։ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին: Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար։ [Քորթնի Քարդաշյան] |armenpress.am|

 

14։08 - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: |tert.am|

 

12։22 - Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսով քննարկել են ԼՂ-ի իրավիճակը: Գերմանիայի արտգործնախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը: Ադրբեջանի արտգործնախարարը գերմանացի պաշտոնակցին ասել է, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջները»: |azatutyun.am|

 

11։28 - Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: |armenpress.am|

 

11։03- Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում են մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև  թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, որոնք չէին հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր։ [ՊՆ խոսնակ]

 

10։14 - Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։ [Պն խոսնակ]

 

09։20 - Վաղ առավոտյան՝ ժամը 08:30-ի շրջանում, հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։ [ՊՆ խոսնակ]

 

09։12 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: [ԱՀ ՊԲ]

 

09։03 - Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

00։43 - Շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել հարձակումը: Եվ դրա համար միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և ԼՂ-ն չէին կարող սկսել, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Մեր խնդիրը քաղաքական է, և Ադրբեջանն է, որ անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում:
Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետը՝ Euronews-ին 

 

07․10․2020

 

23։30 - ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: |armenpress.am|

 

21։37- Թիրախավորում են Հադրութ քաղաքը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։22 - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Նախագահի խոսքով՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:  Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։ [ԱՀ նախագահի աշխատակազմ]

 

21։00 - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։ |tass.ru|

 

20։45 - Հերթական հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար: [ՊԲ]

 

20։42 - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը հոկտեմբերի 7-ին տարածվել է ԵԱՀԿ-ում։ [Արցախի ԱԳՆ]

 

20։23 - Նորից թիրախավորվում է Շուշին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20։02 - Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին: [ԱԳՆ խոսնակ]

 

19։47 - Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ: Պատգամավոր Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 30 հազար սմ² մաշկային տրանսպլանտները գնվել է շուրջ 124 հազար ԱՄՆ դոլարով, որը երկու օրում հավաքվել է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով արդեն փոխանցվել է: |armenpress.am|

 

19։29 - Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: [ԱԳՆ խոսնակ]

 

19։27 - Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ՝ արագ նահանջել է: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

18։25 - Եթե մեր վերլուծությունը հանգեցնի այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը կօգնի Ղարաբաղին և հարցի կարգավորմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ`մենք զերծ կմնանք նման որոշումից։ Այժմ քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք նաև հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության մաքսիմալ կառուցողական անդամ։ [Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական Առաջին ալիքիին տված հարցազրույցում]

 

17:54 - Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում ԼՂ հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս ՌԴ-ին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս մտահոգությունը կարող է տարածաշրջանում զինյալների նկատմամբ որոշակի հակազդման հանգեցնել՝ Պեսկովը պատասխանել է, որ ինքն այդ մասին ներկա պահին տեղեկություններ չունի։

 

17։37 - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 մլրդ դրամով: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն`89 «կողմ» ձայնով:  |armenpress.am|

 

17։27 - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:  Նշվել է, որ Բելառուսը և Ռուսաստանը միաձայն կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը, քանի որ տարածաշրջանում մարդիկ շարունակում են զոհվել։

 

15։16- Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում   եվրապատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է ԼՂ հակամարտության բորբոքումը: Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբորգությունն Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է: |1lurer.am|

 

14։55- Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի:

 

14։52- Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները։ [ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռել] |hetq.am|

 

14։44- Կասկած չկա, որ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է: Չեզոք դիրք ընդունել անհնար է, որովհետև Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք իհարկե ֆորմալ պարտավորություններ չունենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց քաղաքական, ռազմական և բարոյական պարտավորություններ ունենք հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ հայերն ապրում են ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, ժողովրդի կոտորած չպետք է թույլ տանք, ինչը ցուցադրաբար անում է հարձակվող կողմը։ [ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլին] |azatutyun.am|

 

 

14։38- Եվրոպական խորհրդարանում «Կատալոնիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի համապատասխան տեսանյութը:
«Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ: |armenpress.am|

 

 

14։30- Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո [ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորել] |armenpress.am|

 

14։15Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները եւ տարբեր պետությունների նախագահների ու ԱԳՆ-ների հայտարարությունները, Դատարանին խնդրանք ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառել նաեւ Թուրքիայի նկատմամբ։ Ներկայացրել ենք բոլոր ապացույցները՝ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից այս ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

 

14։10- Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել։  ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում։[Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին

 

13։58 - Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։28 - Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է... [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։23 - TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

 

13։15 - Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի: Բայց մարտերը Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում] |rbc.ru|

 

13։00-Թշնամին թիախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլ սա իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին։ [Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայան] |hetq.am|

 

11։51- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է:
«Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրող մարդիկ մեզ համար օտար չեն», - ասել է  Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: |ria.ru|

 

11։36- ՊԵԿ-ի պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, նպատակային տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: ՊԵԿ-ը հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին: [ՊԵԿ]

 

12։26- Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն է արել ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ։ 
«Չենք կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանիին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։ |civilnet.am|

 

12:22- Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն` Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: [Հունաստանի Արտաքին գործերի նախարարություն] |Արցախի Տեղեկատվական շտաբ|

 

11:52- Զինծառայողների մասին տեղեկություն ստանալու համար թեժ գծի հեռախոսահամարներ- 1-28, 85-01, 85-03։

 

11:38- Երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ, և  վերադարձվել է Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են: [ՊԲ]

 

11։23- Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ, որի հետ միշտ պահպանել է ամուր բարեկամական կապեր։ [Ուրուգվայի կառավարություն]

 

10:59- Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի:Տեսանյութը՝ շուտով [Շուշան Ստեփանյան]

 

10:40- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ վիրավորվել է Արցախի հարավում տեղի ունեցող մարտերի ժամանակ: Մխիթար Զաքարյանը ձեռքի ոսկրային կոտրվածք ունի: Նրան վիրահատել են, վիրահատությունը տևել է չորս ժամ, գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Մխիթար Զաքարյանի ինքնազգացողությունն այժմ լավ է: Այս մասին հայտնեց համայնքապետի մամուլի խոսնակը:

 

10:30- ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ խոսել է այն մասին, որ Թուրքիան Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղակայում է ջիհադիստական խմբերի ահաբեկիչների Սիրիայից:  
«Կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»,- նշել է նա:

 

09:22- Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: 
ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: [ԱՀ ՊԲ]

 

08։51 - Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:  [Արծրուն Հովհաննիսյան]

 

08։45 - Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։ [Շուշան Ստեփանյան]

 

08։41 - Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

00։51 - Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ: [ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը]

 

00։33 - Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն։ 
[Նիկոլ Փաշինյանը՝ է BBC-ին տված հարցազրույցում] |armenpress.am|

 

00։31 - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ Հայաստանի Հանրապետության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի։ [Նիկոլ Փաշինյանը՝ է BBC-ին տված հարցազրույցում] |armenpress.am|

 

06․10․2020

 

23։53 - Ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից ԱՀ-ի դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումները ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է: [ԱՀ ԱԳՆ]

 

23։33 - Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին: |armenpress.am|

 

23։27 - Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան։ [Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում]

 

23։15 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն։ [Շուշան Ստեփանյան]

 

23։01 - Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։ |armenpress.am|

 

22։42 - Հրթիռակոծվում է նաև Շուշին: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22։37 - Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22։17 - Եվրախորհրդարանը վաղը լիագումար նիստի ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:  |shantnews.am|

 

21։59 - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 6-ին, տեսակոնֆերանսի ֆորմատով բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կապակցությամբ կանցլերը հանդես է եկել հրադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օգտին, որոնք ուղղված կլինեին էական առաջընթացին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ |hetq.am|

 

21։18 - Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից։ [Շուշան Ստեփանյան]

 

21։11 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

21։05 - Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։04 - Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։
[Արծրուն Հովհաննիսյան]

 

20։41- 10 օր է` ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների՝ չորս երեխա սպանվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ [ՅՈՒՆԻՍԵՖ] |hetq.am|

 

20։21 - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների, արմատական   զինյալների ներգրավման վտանգը։ Լավրովը մատնանշել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ «եռյակի» շրջանակներում։ Նախարարները կրկին շեշտել են, թե ինչ կարևոր դեր կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները։

 

20։07 - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: |armenpress.am|

 

20։01 - Կոչ ենք անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը։ Աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ [Լեհաստանի ԱԳՆ]

 

19։55 - Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

19։39 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19։37 - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը: ԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի կիրառման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 2008թ. ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին արգելել կասետային զենքերի կիրառումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահպանումը կամ փոխանցումը: |armenpress.am|

 

19։14 - Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով այն սպառնալիք տարածաշրջանային կայունությանը: [Լիլիթ Մակունց]

 

18։56 - Կան շատ դեպքեր, երբ օգնելու (Արցախին- խմբ․) ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա։ Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սփյուռքի հայրենակիցներին] |armenpress.am|

 

18։54 - Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։ «Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար։ Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»,-հայտարարել է Իրանի պաշտպանության նախարաը։ |azatutyun.am|

 

18։45 - Կանադան և Միացյալ Թագավորությունը հայտարարում են ԼՂ հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը։ [Միացյալ Թագավորության և Կանադայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը]

 

18։33 - Հակառակորդը կոտրում է facebook-ում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում հասարակությունը պառակտելու, խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով հաղորդագրություններ տարածելու եղանակով: «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ: ԱԱԾ-ն հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին։

 

17։38- Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։ Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս : [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

16։57- ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ժամեր առաջ թշնամու՝ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձն է ինչ-որ արդյունքի հասնելու համար։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

16։54- Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ [ՊՆ խոսնակ]

 

16։30- ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: [ՀՀ ԱԳՆ]

 

16։30-  ՀՀ նախագահի աշխատակազմը 81․3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար։ [Արցախ տեղեկատվական շտաբ]

 

16։26- Բարի գալուստ դժոխք
Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: 
Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ: [ՊՆ խոսնակ ]

 

16։19- Մեզ  չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր կենտրոն, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, այդ թվում նաև Ռուսաստան։ [ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկին]

 

16։09- Սոցցանցերում` մասնավորապես Facebook-ում, նորից  շրջանառվում է այս տարվա հուլիսին երեւան եկած տեղեկություն, ըստ որի` ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրնագիծը: Ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ օրինագիծը առաջ էր քաշել Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: 2021 թվականի` Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր այս փոփոխությունների փաթեթը:

 

15։48- Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հակահարձակողական գործողությունները ու Հայկական ԶՈՒ-ի պլանավորված ոչնչացումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում շարունակվելու է։ 

 

15։00- Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք։[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

 

14։36- ՀԱՊԿ-ը հետաձգում է հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված զորավարժությունները։ Կազմակերպությունը անցած ամիս հայտարարել էր, թե նախատեսում է աշնանը Հայաստանում միանգամից երկու զորավարժություն անցկացնել՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի» և հետախուզական ստորաբաժանումների: |azatutyun.am|

 

13։38- Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է ՀՀ պետական շահերին։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

13։32- Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։
Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ
զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։ [Շուշան Ստեփանյան]

 

13։26- Այս պատերազմի 2-րդ, 3-րդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների շրջանում ԼՂ հակամարտության ընկալման վերաբերյալ մեզ ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, ընդհուպ՝ ֆիզիկապես։ Այս մասին ասել է Ռուբեն Ռուբինյանը։ Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին, նա ընդգծեց, որ մեր շահերի, մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը։ Իսկ եթե հարկ լինի դիմել ՀԱՊԿ-ին, ապա կդիմեն, առայժմ դրա անհրաժեշտությունը պատգամավորը չի տեսնում։ |armtimes.com|

 

13։04- Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են ՊՆ կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն առևտրային որրևէ ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։ [ՊՆ խոսնակ]

 

 

13։02- Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը տեսավ, որ ծրագիրը, որը դրված էր Ալիևի առջև՝ շատ կարճ ժամանակամիջոցում թեյ խմել Ստեփանակերտում կամ Շուշիում, ձախողվել է: Եվ քանի որ ձախողվել է, ուրեմն պետք է հեռանա իշխանությունից: Գուցե արդեն հեռացված է: Արդեն աշխարհին է հայտնի, որ սանձազերծած պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից։ [Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան] |armenpress.am|

 

 

12։49- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից: Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:  [ՊՆ խոսնակ]

 

12։46- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից: [ՊՆ խոսնակ]

 

 

12։44- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: [ՊՆ խոսնակ]

 

12։41- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները: |ria.ru|

 

 

12:02- Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների մեծ ծավալների թիրախավորումը ԼՂ հակամարտության գոտում որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ցանկացած փորձ՝ տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է: [ՀՀ ԱԳՆ]

 

11։47- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

 

11։44- Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու մեջ։ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան։ [Թուրքիայի ԱԳՆ] |ermenihaber.am|

 

11։40- Արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին, ըստ որի՝ Երևան քաղաքի 2020թ․ բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման համար։ [Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյան]

 

11։38-ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: |armenpress.am|

 

11:32- Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները։ Այնպես որ, փաստը, որ ԼՂ-ում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, քանի որ հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը, խրախուսեց դա։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների ահաբեկիչների է օգտագործում Լեռնային Ղարաբաղում։ [Սիրիայի նախագահ Բաշար Ասադ] |ria.ru|

 

11:26- Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը ԱՀ ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զինամթերք են տրամադրում, իրենց բաժին պատասխանատվությունն են կրում հանցագործության համար: [ԱՀ ԱԳՆ]

 

 

11:24- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև կարծիքներ կփոխանակի ԼՂ-ում տիրող իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ |civilnet.am|

 

11:05- ԿԸՀ-ն ընդունել է ԱԺ նախկին պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանի և Արմեն Փամբուխչյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին որոշում, ըստ այդմ՝ դրանք տրամադրվում են «Իմ քայլը» խմբակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածուներ Նարեկ Ղահրամանյանին և Գոռ Երանյանին: |shantnews.am|

 

 

10։44- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստի ժամանակ կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ հանդիպում կազմակերպել: Նա հիշեցրեց, որ բացի առաջնագծից՝ գոյություն ունի երկրորդ ճակատ` արտաքինը․ պատգամավորները ևս ցանկանում են իմանալ, թե ինչ խոսակցություններ են ընթանում Հայաստանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև՝ ընդգծելով, որ նման հարցերը չի կարող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ուղղել: ԱԺ նախագահը նշեց, որ խնդիր չի տեսնում նման ձեւաչափով հանդիպում կազմակերպելու մեջ։

 

 

10։38- Վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին ծանոթ ենք, այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք։ [Արսեն Թորոսյան]

 

10:22Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։ Մատակարարումներն արվում են անխափան։ Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են։ [Արսեն Թորոսյան]

 

10:20- Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ։ [Արսեն Թորոսյան]

 

10:17- Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի եւ Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք։ [Արսեն Թորոսյան]

 

10:14- Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։ [Արսեն Թորոսյան]

 

10:13- Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ։ [Արսեն Թորոսյան]

 

10:10- Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին։ [ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան]

 

19:08- Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ [ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան]

 

09:55-Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ խնդրելով, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության զենքի վաճառքն Ադրբեջանին»։ Նա հույս է հայտնել, որ Իսրայելը երբեք չի մասնակցի հայերի դեմ երկրորդ ցեղասպանությանը:

 

09:44- Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։ Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»։

 

09:26- ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ [Շուշան Ստեփանյան]

 

03։26 - Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղեւորվել Եվրոպա եւ մեր դաշնակիցների հետ քննարկել Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի զարգացումները, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում: [Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո] |mediamax.am|

 

03։02 - Ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ ադրբեջանական ռումբերը և հրետանին թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, և սա տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ... Այս ամենը սպառնում է բոլորիս ազատությանը: Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ որքան հնարավոր է, ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են այսպիսի բռնություն գործել՝ անպատիժ մնալով։ [Կոնգրեսական Ադամ Շիֆ]

 

01։35 - Երեկ ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: «Հեռու մնացեք մեր հողից», «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանն ուզում է Հայաստանը». այս եւ այլ կոչերով հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ֆիլադելֆիայի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ Արցախը Հայաստան է, կեցցե՛ հայ զինվորը։ |hetq.am|

 

00։48 - Եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի։ Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ [ՀՀ նախագահի մեկնաբանությունը՝ CNN-ին] |armenpress.am|

 

                                                       05․10․2020

22։19 - Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

21։45 - Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ից տարածած տեղեկությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: 

«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: |armenpress.am|

 

21։20 - Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Նամակում ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է ԵԽ տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և ԱՀ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։

 

21։19 - Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

 

21։04 - Մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։
[Արծրուն Հովհաննիսյան]

 

20։32 - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը այսօր
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

20։13 - Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ վարվող պատերազմում: Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար՝ պատմական բազմաթիվ քաղաքներից՝ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և Կիրովաբադից նրանց հետքերը վերացնելու համար: Այդ պատճառով հայերը չեն թողնի, որ ողբերգության կրկնվի: |armenpress.am|

 

20։01 - Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Մնացականյանը տեղեկություններ է հաղորդեցլ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։ ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը։ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների սերտ համագործակցությունը: [ՀՀ ԱԳՆ]

 

19։41 - Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է: [ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյան]

 

19։36 - ԵՄ-ն, ՄԱԿ-ը հրադադարի կոչերով են հանդես եկել, ես ևս կողմնակից եմ հրադադարի գաղափարին: Ադրբեջանը, սակայն, բացահայտ ասել է, որ համաձայն չէ: Չեմ կարծում, որ դա լավ նշան է, հատկապես այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք ԵՄ գործընկերությունը նաև Ադրբեջանի հետ: Եվ չեմ կարողանում պատկերացնել, որ մենք գործընկերություն կսկսենք մի երկրի հետ, որը չի լսում հրադադարի որևէ կոչ։ [Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ] |armenpress.am|

 

19։20 - Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ, ընդգծելով ԱՀ-ի դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը, հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն ԱՀ-ի դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ԱՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ իրականացվող ագրեսիան և կոչ անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել ԱՀ-ի անկախությունը։

 

19։09 - Սիրելի՛ հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ։ [Նիկոլ Փաշինյան]

 

18։37 - Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում: «Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը։ |azatutyun.am|

 

18։21 - Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

18։17- Արմեն Սարգսյանը  հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով: Նախագահ Սարգսյանը անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները:

 

18:02- Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները: [ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյան]

 

17։44- Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։ [ՊՆ խոսնակ]

 

17։17- Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ)  ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ 
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։ [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

17։10- Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, Չարբախում է գտնվում։ [Նիկոլ Փաշինյան] Կարդալ ավելին

 

16:58- Չափազանց կարեւոր է, որ մենք ԼՂ հակամարտության բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին: Հարցին ռազմական լուծում չկա»: [ՆԱՏՕ-ի ղեկավար] |armenpress.am|

 

16։40- Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ 
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։  [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

16։30- Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի նախագահի հետ բանակցություններ վարելու ԼՂ հակամարտության թեմայով, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ։ Եթե անհրաժեշտ լինի, ոչ մի կասկած չկա, նախագահ Պուտինը քննարկի այդ թեման իր պաշտոնակիցների հետ։ [ՌԴ նախագահի խոսնակ] |civilnet.am|

 

16։24-Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին: Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Նախարարն ընդգծել է  նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար: ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:

 

16։11- ՀՀ կառավարությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակել է տեղեկացնել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտմամբ, Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին ակնհայտ միտումնավոր թիրախավորելու և լայնածավալ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծելու մասին: Դրանց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

16:03- Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։ [ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

 

15։57- Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայան՝ 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են։ [ՊԲ]

 

 

15։55- Շարքային Կարեն Ալեքսանյանը կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են: [ՊԲ]

 

15։34- Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։ [ՀՀ ԱԻՆ]

 

15։04 Կարծում եմ՝ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի ԱԳՆ-ի հետ ենք համագործակցում, նախագահականում կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: [Իսրայելում ՀՀ դեսպան] |factor.am|

 

14:34- Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։ [ՀՀ ԱԻՆ]

 

14։57- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն,  ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը: [Պն խոսնակ ]

 

14։25- Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:  [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

 

 

14:11- Արցախահայությունը դեռևս երեք տասնամյակ առաջ կայացրել է իր որոշումը՝ որևէ կարգավիճակով չլինել Ադրբեջանի կազմում։ Անցնող երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը, կատարած ավերածությունները, սպանությունները, մարդու իրավունքների մասին միջնադարյան պատկերացումները մի կողմից, իսկ Արցախի զարգացումը, ժողովրդավարացումը, պետական ինստիտուտների կազմավորումը մյուս կողմից էլ ավելի են ամրապնդել այդ որոշման անդառնալիությունը։ Ուստի Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի մի մասը։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը]

 

14:07-Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերադառնալ խաղաղ բանակցությունների։ Նա նաև կոչ է արել երրորդ երկրներին դադարեցնել ռազմական գործողություններին միջամտությունը։ Լինդեն ավելի վաղ մտադրություն էր հայտնել այցելել Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներ, սակայն օդային տարածքում իրավիճակի վտանգավոր լինելու պատճառով նախարարների հանդիպումը չեղարկվել է։

 

13:58- Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 21 զինծառայողների անունները։

 

13։34- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս: |armenpress.am|

 

13:28- ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի կողմից ուղարկված դիմումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

 

13:21- Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: ՊԲ-ն ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

12:48- Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ  իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորովում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ 
Նման  կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։ [ՊՆ խոսնակ]

 

12:41- Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մադտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12:38-  ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելն հանգստյան օրերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Թվիթերյան իր գրառմամբ ԵՄ բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակն ու հնարավորինս արագ բանակցել՝ Մինսկի խմբի գլխավորությամբ։ |azatutyun.am|

 

12։30- Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման։ Այցը միտված էր քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր։ Ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները։ |tert.am|

 

12։25- ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է» ։

 

12:07- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և պատրաստակամություն հայտնել հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: 

 

11։39- Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: [ՊՆ խոսնակ]

 

11։36- Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում՝ հօգուտ Հայաստանի թշնամիների: [Նիկոլ Փաշինյան]

 

11:21- Մեր մեծահարուստ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ լինել։ Սա շատ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Սա համազգային շարժում է, որին անմասն չպիտի մնա ոչ մի հայ։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:20- Հայաստան համահայկական հիմնադրամ եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ Միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդամն համար, դրանք կարող են գնալ մեքենաների վրա, զինվորի կոշիկի վրա, վիրավորների բուժման վրա, եւ այլն։ Ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ՝ այդ գումարներով իրականացվում է։ Որեւէ մեկն անհատական որոշում չի կայացնում ծախսերի վերաբերյալ։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:07- Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:16- Սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։ Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:14- Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:14- Հաջիեւի հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։ Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչւոմ է որպես Հայաստանի հող։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:13- Հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:11- Երեկ խոսակցություն եմ ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքվի մինչեւ հինգ միլիոն դոլար, նրանք դա կկրնապատկեն, եւ մեկ միլիոնը միանգամից կուղարկեն Հայաստան համահայկական հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:09- «Մանուկյան» հիմնադրամի նախագահը նույնպես երեք միլիոն դոլար է փոխանցել։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:09- Երեկ Հովնանյան հիմնադրամի նախագահն արեց մեծ քայլ եւ երեք միլիոն դոլար փոխանցեց Հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:08- Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի առաջնագծում հաջողություններ ունենանք։ Ուստի բոլորին խնդրում եմ՝ որքան հնարավոր է ակտիվ եղեք, մենք պետք է մեծ գումարներ հավաքենք։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:07- Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա համահայկական գլոբալ շարժման է վերածվել։ Աշխարհում չկա այնպիսի փոքր կամ մեծ համայնք, որն այս ամենին այս կամ այն ձեւով չի մասնակցում։ Մարդիկ գումար են ուղարկում, մեր կազմակերպությունների հեռախոսներին զանգերը չեն դադարում։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

11:06- Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:04- Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։58- ՀՀ տարածքից հարվածների հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա։ Պրովոկացիայի հող մի պատրաստեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

 

10։39- Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։ [ՊՆ խոսնակ]

 

10։18 - Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ  հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ [Պն խոսնակ]

 

09։19 - Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: [ՊԲ]

 

08։28 - Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: [Շուշան Ստեփանյան]

 

01։51 - Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, մյուս կողմից կեղծ լուրեր տարածում, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս շարքից է նաև ՀՀ տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից ԼՂ խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: [ՀՀ ԱԳՆ]

 

00։01- Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու  հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։ [Շուշան Ստեփանյան]

 

04.10.2020

23։16- ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ [ՊՆ խոսնակ]

 

23։09- Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ: [ՊԲ]

 

23։04- Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է: [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյան] |armenpress.am|

 

22։54- Հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում: [Վարչապետ Փաշինյանը՝ «Ֆրանս24»-ին տված հարցազրույցում]

 

22։43- Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով: Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների: [ԱՀ նախագահի խոսնակ]

 

22։25- Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։ Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաև այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Միջազգային կառույցների և արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար։ [Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը]

 

22։18- Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում՝ հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի: Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: [Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Սփյուռքին]

 

21։55- Արարատի մարզի սիրելի՛ բնակիչներ, խնդրում ենք խուճապի չմատնվել, մարզի որոշ համայնքների տարածքներում աշխատում են հակակարկտային կայանքները, քանի որ առկա է կարկտավտանգավոր երևույթ։ [Արարատի մարզպետարան]

 

21։49- ՀՀ նախագահը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Արմեն Սարգսյանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվողլուրերին, թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։

 

21։04 - Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան] 

 

21։01 - Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը եւ ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ [Արծրուն Հովհհանիսյան]

 

20։58 - ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է հաղորդված չտարբերակված գնդակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր ու կյանքը խեղող վիրավորվումներ են ստանում քաղաքացիական անձինք։ [ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավարը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ] |civilnet.am|

 

20։00- Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության: [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

19։55 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանյուէլ Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար: «Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել եւ ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», - հայտարարել է Ալիեւը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:  |mediamax.am|

 

19։33 - Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: Շուրջ երկու ժամ պայթյունի ձայներ չեն լսվել: |armenpress.am|

 

19։33 - Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին 

 

19։28 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:  Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի  թվի աճի կապակցությամբ: Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Վերհասատատվել է  կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ ՄԽ համանապագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ավելի վաղ արած հայտարարության:

 

19։03 - Մենք համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ։ Բաքվի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան: [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում] |civilnet.am|

 

18։50 - Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր, մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել: Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

18։40 - Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ |hetq.am|

 

17:34- ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացն արդեն իսկ սկսված է:

 

17:15- Այսօր շփման գծի կոնֆլիկտի առջև չենք, այլ պատերազմի առջև ենք, որը սկսվել է Ադրբեջանի կողմից, բայց կարող է շարունակվել Թուրքիայի օժանդակությամբ: Թուրքիան, որը, զենք-զինամթերքից բացի, Ադրբեջան է ուղարկում նաև սիրիացի և լիբիացի վարձկաններին: Սա միայն էսկալացիա չէ, սա ամբողջ Կովկասի ապակայունացում է։ Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակը այդպիսին է։

 

17:13- Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

 

17:01- Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից  վավերագրությունը։ [ՊՆ խոսնակ]

 

15:43-Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ [Շուշան Ստեփանյան]

 

15:19- Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

14։44 - Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում, որ իբր նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այն իրականությանը չի համապատասխանում: Նախագահiի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: [Վահրամ Պողոսյան]

 

14։33 - Արցախի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ  ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։

 

14։30 - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ 173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտությունում իր ռազմավարությունը։ Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն ԼՂ իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը։

 

13։45 - Այսօր իմ հրամանագրով հինգ հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման։ Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից  ակտիվորեն մասնակցելով՝ Ֆիզուլիի հատվածում հասցրել է խոցել 15 տանկ եւ 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան] Կարդալ ավելին․․

 

13։27 - Արցախի տարեցների խնամքի տների բնակիչների մի մասը և գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան:  Նախարարությունն իր գործընկերների հետ կազմակերպել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

13։15- ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց  է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

 

13։10- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։ 

 

12։58- Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ: [Արայիկ Հարությունյան]

 

12։38 -Ուկրաինայից ակնկալում ենք չեզոքություն: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։ [ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում] |armenpress.am|

 

12։35Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ [ՊՆ խոսնակ]

 

12։30 - ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածել է նաև ինքնաթիռով: |armenpress.am|

 

12։07 - Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։50 - Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնցում միջազգային հանրությունը անզոր է: Այդ իսկ պատճառով ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն այսօր և վաղը, այլ ոչ թե թողենք դրանք մեր երեխաներին։ [Սերբիայի նախագահ] |shantnews.am|

 

11։32 - Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է։
Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

11։00 - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։ [Շուշան Ստեփանյան]

 

10։47 - Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:
[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10։26 - Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։11- Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: [ՀՀ ԱՆ]

 

10։10- Հարգելի հայրենակիցներ, Ձեր մեծ պատրաստակամության շնորհիվ արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Խնդրում ենք այսօր չայցելել արյունատվության: Շնորհակալություն: [Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն]

 

09:35Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում  է: 
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:

[Արայիկ Հարությունյան]
 
 
09:10- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: 
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները: [ՊԲ]

 

08:00- Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ [Շուշան Ստեփանյան]

 

01:57- Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում եմ սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին: [Առողջապահության նախարարի օգնական]

 

01:15- Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան «Թվիթեր»-ի հրաարակել է պատերազմի մեջ գտնվող Արցախից ստացված լուսանկարներով: 
«Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը»,- գրել է Գարսիան: |armenpress.am|

 

00:15Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:  Փաշինյանը պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին: Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:

 

 

00:12- Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԼՂ խնդրի պատճառով լարվածությունը վերջին օրերին ընթանում է դեպի պատերազմ: Իշխանությունը (խմբ.- Թուրքիայի) բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում` Հայաստանի դեմ թշնամական հայտարարություններով և պատերազմին նեցուկ լինելով: Կոչ եմ անում այն անձանց և կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, բարձրացնեն իրենց ձայնն` ընդդեմ պատերազմի: [Կարօ Փայլան]

 

03.10.2020

 

23:44- Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: Մայրաքաղաքը հոսանքազրկված է: |armenpress.am|

 

23:32- ԶՈՒ  ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: [ՀՀ ՊՆ]

 

22:38- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել ԱՀ գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Հայկական երկու պետությունների պատգամավորները տեղեկություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին: Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ: 

 

20:20- Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը։ Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում։ [Նիկոլ Փաշինյանը` «Ալ Ջազիրա»-ի լրագրողի՝ ԼՂ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմելու մասին հարցին ի պատասխան]

 

21:59- Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջևի հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ։ Ցուցարարները դատապարտել են Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիան, խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորումը, ահաբեկչական խմբավորումների օգտագործումը։ |armenpress.am|

 

21:52- Ինչպես ասում է իմ ընկեր Սերժ Թանկյանը, աշխարհը աչք փակեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա, 1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա,  2016 թվականին Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման վրա։ Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ [Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյան] 

 

20:05- Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը` առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Խրախուսե՛ք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը,  այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին։ [ԿԳՄՍ փոխնախարար]

 

21։45 - Ադրբեջանի նախագահի մոտեցումն անընդունելի է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հայտնեց Հայաստանին միանալու մասին: Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում մի պարզ պատճառով. երբ փլուզվում էր Խորհրդային միությունը, ԼՂ-ն անկախություն ստացավ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից։ [Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում] |armenpress.am|

 

21։36 - Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։  ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

21։08 - Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր։ [Արծրուն Հովհաննիսյան] Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

 

20:49- Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ [ԱՀ ԱԳՆ]

 

20:40- Նախկինում Թուրքիան Սիրիայում իրականացնում էր հարձակում քրդերի վրա, Լիբիայում խախտում էր զենքի էմբարգոն և սրում թուրք-հունական հարաբերությունները, իսկ հիմա ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան սպառնում է Հայաստանին: Դա արվում է պատերազմական հռետորաբանությամբ և ռազմական միջոցներով: Վաղուց Նիդերլանդների և Եվրամիության դիրքորոշում ստանձնելու և միջոցներ ձեռնարկելու ժամանակն է:  [Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» (ChristenUnie) կուսակցություն] 

 

20:33- Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա­գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը: [ԱՀ ՊԲ]

 

20:22- Հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Facebook-ում ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է խուճապ առաջացնել։ Առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք տարածում են սուտ տեղեկություններ: Անհրաժեշտ է  չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից։ [ԱԱԾ]

 

20:16-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։ [ՄԻՊ]

20:01- Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։ Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին։ [Սիրիայի ԱԳՆ]

 

19:53- Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով:  «Ահաբեկիչները կարող են հարձակվել փոքր զգուշացման կամ առանց զգուշացնելու՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաներն ու խանութները, տեղական կառավարական կառույցները, հյուրանոցները, ռեստորանները, ակումբները, այգիները, օդանավակայանները, մարզական և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները և այլ հանրային վայրեր», - ասված է հաղորդագրության մեջ։

 

19:30- Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ ԼՂ հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են։ [Ռուսաստանում Սիրիայի դեսպան] 

 

19:25- Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները։ [Մասիս Մայիլյան]

 

19:22- Մենք ունենք նոր գործոն․ Թուրքիա։ Եթե ՌԴ-ն այն ժամանակ ավելի հեշտ կարող էր, այսպես ասած, համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված․ համոզել Էրդոանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում։ [Մասիս Մայիլյան]

 

19:18- Մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում։ [Մասիս Մայիլյան]

 

19:12- Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա: [ԱՀ ՊԲ]

 

19:12- Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

19:11- Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը: [ԱՀ ՊԲ]

 

19:09- Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը: [ԱՀ ՊԲ]

 

19:08- Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

19:04- Սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր: [ԱՀ ՊԲ]

 

18։43-  Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում: [ՊՆ խոսնակ]

 

18։18 - Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ: [ՊՆ խոսնակ]

 

18։14 - Ավստրիան կրկին կոչ է անում անհապաղ հումանիտար զինադադար հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։ Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Մենք խստորեն դատապարտում ենք երրորդ կողմերի ներգրավվածությունը հակամարտությանը։ [Ավստրիայի ԱԳ]

 

17։56Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում։ Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք հայոց հաղթական բանակին, փա՛ռք հաղթական հայ ժողովրդին։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։52Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ։ Ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։50Այսօր արդեն Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։47Հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի։ Հաղթանակը միայն ու միայն հաղթանակն է, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։45Ուզում եմ ասել, որ հիմա այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։ [Նիկոլ Փաշինյան] 

 

17։41- Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության, թերեւս, ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի եւ Ղարաբաղի հետեւից չէ, որ եկել են, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության՝ իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։39- Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում։ Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։39- Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։37- Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա։ Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական։ Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։37- Մեր զինվորականների վկայությամբ՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները։ Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։35- Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։34- Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։33- Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում եւ Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։29- Իրանը լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները:«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն: |armenpress.am|

 

16։56- Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ։

 

16։46- Հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

16։45-  Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում  ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները: [ՊՆ խոսնակ]

 

16։29- Քիչ առաջ եղա սոցիալական աջակցության շտաբներից մեկում և հանդիպեցի կամավորների այն խմբի հետ, որոնք համակարգում են գործընթացը՝ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցների օգնությամ: Խոսքը հիմնականում կացարաններով և սնունդով ապահովելու մասին է:
Որպեսզի համակարգված աշխատենք, խնդրում եմ հետևել սահմանված կանոններին.
Սնունդը փոխանցել համայնքային պահեստներին։ Կացարանի կամ այլ աջակցություն ստանալու կամ առաջարկելու համար զանգել 117 թեժ գծին: [Աշխատանքի եւ սոցհարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

16։06- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված 51 զինծառայողների անուններ։ 

 

16։02- Մեր հերթական թիրախը դարձավ հարևանների կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը։ [Monte Melkonian Cyber Army]

 

15։36- Այսուհետ Արցախի կառավարությանը կից գործում է թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ։ Թեժ գծի հեռախոսահամարներն են՝ +37447 95 42 29
+37447 94 45 29 [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15։33- Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։ ՀՀ-ն՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար։ [ՀՀ ԱԳՆ]

 

14։54- Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու: [Կարո Փայլան] 

 

14։47- Հոկտեմբերի 6-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ` 2020-ի պետբյուջեի օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով: Փոփոխությունները պայմանավորված են ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով:
Առաջարկվում է չսահմանափակվել պետբյուջեի օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, ինչպես նաև նախատեսված եկամուտների հաշվին բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու օրենսդրական հնարավորությունները: |hetq.am|

 

14։40-Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով: «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,-հայտնել է լրագրողներից մեկը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: |armenpress.am|

 

14:34- Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը։ [Արայիկ Հարությունյան]

 

14։12- Մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։ Փառք մեր բանակին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։56- Մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։ Փառք մեր բանակին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։53- Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։ Փառք մեր բանակին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։21- ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։ [ՊՆ խոսնակ]

 

13։09- Վրաստանի տարածքով քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումները իրականացվում են ցանկացած, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ:  Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: [Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդ] |aliq.ge|

 

13։04-  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով։ Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատլ միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է։ Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության։ [Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում] |civilnet.am|

 

12։44-  Չափազանց հրատապ։ Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ, սաստկացնում է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումն ու ոչնչացումը՝ ներգրավելով մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելու ջանքեր։ Պաշտոնապես հաստատված է Հայաստանի և Ղարաբաղի/Արցախի կողմից: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան] 

 

12։40-  Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։23- Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։
Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։ [ՊՆ]

 

12։19- ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ [ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան]

 

12:18- Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ,որոնց թիվը ներկա պահին ճշտվում է։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված եւ չգրված օրենքները՝ թիրախավորելով նաեւ խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին։ [ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան]

 

12:16- Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ [ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան]Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ [ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան]

 

12։15- Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։57- Ռուսաստանը մի երկիր է, որը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Դրա համար էլ միջնորդության համար ռուսական կողմի դերն ու հնարավորություններն օբյեկտիվ պատճառներով, իհարկե, ավելի բարձր են, քան նրանցը, ովքեր հեռու են տարածաշրջանից եւ, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակում։ [Ալիևը՝ Ալ-Ջազիրայի հետ հարցազրույցում] |civilnet.am|

 

11։35ԱԱԾ-ն բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում: Անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:[ԱԱԾ]

 

11։32Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք։ [Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում]

 

11։30- Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ: |lragir.am|

 

11:18- Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու իր մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մակրոնը կոչ է արել շուտափույթ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերսկսել բանակցությունները։ |ria.ru|

 

11:15արգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար: Հաղորդագրուրթյունը տարածել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն ու տեղեկացրել, որ արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով: Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկությունն այստեղ:

 

10:35Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

09:49Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ ՀՀ տարածքում մնացած ավտոճանապարհներն անցանելի են:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ [ԱԻՆ]

 

09:35ԼՂ-ում շարունակվող ռազմական առճակատմամբ պայմանավորված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հորդորել է Երևանից դուրս չգալ: Ի լրումն անվտանգության նախկին նախազգուշացումներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս՝ M4 և M16 մայրուղիներից արևելք՝ մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման: Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է՝ չմեկնել Լեռնային Ղարաբաղ: |tert.am|

 

09:25Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Թրյուդոն: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող ԱԹՍ-ները համալրված են եղել համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված ընկերության մասնաճյուղը:
Կանադայի վարչապետը նշել է՝ ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու` Կանադայի ակնկալիքները: |azatutyun.am|

 

08:53Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

08:41Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ։ [Շուշան Ստեփանյան] 

 

08:34Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

08:25Արցախի սահմանի հյուսիսային եւ հրավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։  Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ [Շուշան Ստեփանյան]

 

08:00Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ [Արայիկ Հարությունյան]

 

07:45- Գիշերը ընթացել են թեժ մարտեր։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

06:51- Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում: [Արծրուն Հովհաննիսյան]

 

01:19Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա՝ ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քայլը նույն հետեւանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների՝ Ադրբեջան տեղափոխման հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո]

 

00:32Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Այն կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի:

 

02.10.2020

 

23:54-ՄԱԿ գլխավոր քարտուղարը համոզված է՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: 

 

23:43- Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

23:41- Ըստ նախնական տվյալների՝ երեկոյան հրետակոծության հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ: 2 բնակելի շենք լրջորեն վնասվել են: Բարեբախտաբար, այդտեղ այդ պահին քիչ թվով բնակիչներ են եղել։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

23։37- Զգետնումը շարունակվում  է, ևս երկու ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

23:36- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մինսկի խմբի բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել։ Նրա փոխանցմամբ աշխատանքները կսկսվեն արդեն ուրբաթ երեկոյան։

 

23:27- Ադրբեջանի ռազմավարական խնդիրը ճեղքումն էր երկու ուղղությամբ։ Բանակային կորպուսն ունենում է առաջիկա խնդիր․ ֆիքսված ժամանակում պետք է կատարի առաջիկա խնդիր․ դա մեկ կամ երկու կիլոմետրը չէ կամ կես կիլոմետրը չէ, որ նրանք հազիվ կարողացել են անցնել։ Բանակային կորպուսը տասնյակ կիլոմետրերի համար կիրառվող միավորում է։ Էդ զորախումբը, որ հավաքվել է Ադրբեջանում, ունեցել է հստակ պլան՝ անցնելու 10-15 կմ, բայց փաստն այն է, որ չեն անցել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

23:26- Այս ամենի մեկ այլ ասպեկտ է քաղաքացիական բնակչության ահաբեկումը, ինչը եւս միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ ԱԹՍ-ների կիրառումը քաղաքացիական բնակավայրերում եւս ահաբեկման դրսեւորում է, այս առումով էլ Ադրբեջանը պետք է պատշաճ վարք դրսեւորի։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

23:21- Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով եւս արձանագրվել են վնասներ, սակայն բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։ Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է։ Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին եւ հատկապես միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները։ Լրագրողների նպատակային թիրախավորումը պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարց է, այլեւ իրավական։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

23:15- Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը։ Վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։ Այս շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, եւ սա Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։ Կարեւոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք եւ պատշաճ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

22:58- Մեր բանակը մարտական խնդիրը կատարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ունի, պլանավորված ռեսուրսներ ունի։ Իհարկե կորուստներ կրում ենք, արկեր, վառելիք, փամփուշտ օգտագործում ենք։ Բայց բանակը հենց այն կառույցն է, որն այդ ամեն ինչը ժամանակին պլանավորել է, կուտակել է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:56- Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:34- Եվրախորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել ԵՄ խորհրդի նախագահին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Նրանք մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը:


22:33-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել, որում կոչ են անում ԼՂ հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները ԼՂ հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:


22:23-
Կենդանի գերիների մասին ինֆորմացիա չունեմ։ [Արծրուն Հովհաննիսյան]


22:20-
Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը։ [Արծրուն Հովհաննիսյան]


22:19-
Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։ [Արծրուն Հովհաննիսյան]


22:18-
Մոտակա ժամանակահատվածում կհստակեցվի վիրավորների թիվը։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:17-
Պաշտոնապես հայտարարում եմ. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում են։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:16-
Ամբողջ բնակչության հաշվարկով թաքստոցների հնարավորություն ունենք, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ էլ ունենք։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:15-
Կոմունալների չվճարման դեպքում Արցախում անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:14-
Որոշում է ընդունվել, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:12-
Նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ մեր հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 միլիոն դրամով ավելի։ Սա նույնպես հայրենասիրության դրսեւորում է։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:11-
Վճարվում են բոլոր աշխատավարձերը, որ նախատեսված էին պետական բյուջեով։ Նույն կերպ նաև թոշակներն ու նպաստներն են վճարվելու։ Հավաստիացնում եմ, որ այս առումով խնդիրներ չեն լինի։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]



22:10-
Եթե Ադրբեջանը ունենար գրավված բնակավայր, իր քարոզչական մեքենայով որպես ձեռքբերումը ցույց չէր տա երկու ուրալ մեքենա։ Ուրիշ ի՞նչ են ցույց տվել 7 օրվա ընթացքում։ [Արծրուն Հովհաննիսյան]


22:10-
Վաղվանից կգործի թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների եւ ելք-մուտքի մասին։ [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:10-
Այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը։ Ունենք նաեւ իրային օգնություն։ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, հիմա մշակում ենք այդ պրոցեսի ընթացակարգերը, օգնությունը կտեսակավորվի, ծառայությունների միջոցով կտեղափոխվի Արցախ։  [Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:08-
Վերջին օրերին հրետակոծվել են բազմաթիվ քաղաքներб գյուղեր, գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր եւ վիրավորվածներ։ Ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով։ Արդեն վաղվանից նախատեսում ենք սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ [Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:05-
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք: Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների: [ՊԲ]


22:00-
Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ և քննարկել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:


21:40-
ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Երկուստեք լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը:


21:35-
Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: 

 

21:13- Մենք հայտնել ենք թուրքական Bayraktar ԱԹՍ-ների մասին, միգուցե կլինեն նաև այլ նմուշներ, որոնք կիդենտիֆիկացնենք։ Թուրքական բանակի սպառազինությունից Ադրբեջանի զինանոցում վաղուց կան։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ հարցին, թե բացի F-16-երից՝ այլ ի՞նչ զինատեսակներ են օգտագործվել Ադրբեջանի կողմից, որոնք չկան նրանց զինանոցում]

 

21:09- Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով այսօր համեմատաբար հանգիստ էր։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:06- Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ [Արծրուն Հովհաննիսյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

21:04- Մարտերը այս պահին շարունակվում են։ Մեր ԶՈՒ-երը հիմնականում պաշտպանողական, որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ են իրականացնում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:02- Հակառակորդի կորուստներն այս պահին․ 540 սպանված, 700 վիրավոր, 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20:33- Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

20:28- Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ճեպազրույցի ժամանակ նաև ասել է, որ Կիեւը հակամարտող կողմերին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

 

20:03- Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

19:26- Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։ 

 

19:21- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ժնևում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այլ հարցեր։

 

19:17-  Ո՛չ Հայաստանը, և ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում, հատկապես երբ նրանք ջանքեր էին գործադրում վերսկսելու բանակցությունները: Ադրբեջանն է, որ բառացիորեն հայտարարել է, որ եթե չկարողանա Լեռնային Ղարաբաղին տիրանալ բանակցություններով, կանի դա ուժի կիրառմամբ: Մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղը երբեք չէ եղել անկախ Ադրբեջանի մաս։ [Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հարցազրույցը BBC լրատվականին:]

 

18։41-  Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի։ Քննչական կոմիտեի նախագահն այսօր հայտնել է, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, պետք է ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալարման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման և սպասեն զորակոչի: [ՔԿ]

 

18։34- Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

⚡️ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։

⚡️ Վ․ Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը։

⚡️ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կոնտակտը տարբեր ձևաչափերով։ [Արցախի տեղեկատվական շտաբ] 

18։28-Այս ռմբակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել ՝ հրետակոծության ծագումը պարզելու համար, և ամեն ինչ անել, որ տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն։  [«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարը՝ Արցախում լրագրողների վիրավորվելու մասին]  |armenpress.am|

 

18։04- Խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց, փոխարենը՝ անհրաժեշտ է աջակցությունը փոխանցել ձեր համայնքապետարան/թաղապետարան: Մենք երաշխավորում ենք, որ այն անվտանգ կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին: Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգահարելով:  [Սոցիալական և նյութական աջակցության շտաբ]

 

18։00- Պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել ԼՂ շուրջ ռազմական գործողությունները: Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև ՀՀ տարածքը: Մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա:  [Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահների հայտարարությունը] |1lurer.am|

 

17։40- Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ: |armenpress.am|

 

17։39- Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է հանցավոր կերպով թիրախավորել ԱՀ խաղաղ բնակավայրերը: Հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը: [ՀՀ ԱԳՆ]

 

17։33- Վրաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները միտումնավոր վնասելու համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ Օրոզմանի գյուղի տարածքում սեպտեմբերի 29-ին՝ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց։ Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդագրության` դրանից մեկ օր առաջ էլ վնասվել են Հայաստան գնացող հեռահաղորդակցության մալուխները Սադախլո գյուղի մերձակայքում։ |azatutyun.am|

17։20- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում։ |factor.am| 

 

17։19- ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։
«Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները»,- ասել է Տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը։

 

17։07- Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից։ [Նիկոլ Փաշինյանը՝ The Globe and Mail-ին տված հարցազրույցում]

 

17։02- Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը այն մասին, որ զոհվել են ԱԻ ՊԾ 10 ծառայողներ, իրականությանը չի համապատասխանում։ [ՀՀ ԱԻՆ]

 

16։55- ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։ Ի հակադրություն դրան` Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, ապատեղեկատվություն տարածելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ ՀՖՖ-ն կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ [ՀՖՖ]

 

17։36- Ելնելով անվտանգային իրավիճակից, «Ղարաբաղ Տելեկոմը» հորդորում է զերծ մնալ սպասարկման որևէ կենտրոն այցելելուց: Ընկերության հետ կապի հեռախոսահամարն անփոփոխ է` 111: Մեր աշխատակիցները պատրաստ են Ձեզ հետ հեռախոսով քայլ առ քայլ լուծել ծագած հարցերը:  [«Ղարաբաղ Տելեկոմ»]

 

17։33- Քիչ առաջ այցելեցի Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։ Շնորհակալություն հայտնեցի լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։ Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո: Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով: [ՄԻՊ Արման Թաթոյան]

 

17։30- Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17։08- Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

17։04- Ադրբեջանը դեռ չի դիմել Թուրքիային ռազմական օգնության համար, սակայն Թուրքիան կաջակցի Ադրբեջանին անհրաժեշտության դեպքում:  [Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլու] |ria.ru|

 

16։55-  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա: Մոսկվայում նախատեսվում է փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

 

16։50- Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթթերի իր միկրոբլոգում hայտնում է, որ  Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի։ РИА Новости-ն գրել էր, որ  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն Украина 24-ին տված հարցազրույցում ասել էր, թե Արցախում իրավիճակի սրման ֆոնին Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

16։44- Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:
Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ։ [ԱԱԾ]

 

 

16։30-  ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:

Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով: [ՊՆ]

 

15:20- Համացանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։ Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի ԶՈՒ-ինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։ Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

15։13-Հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց:

Դրանով Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգի տակ դնելով Ձեր և Ձեր հարազատների անվտանգությունը: [ՊՆ խոսնակ]

15։07- Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցները տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը: Նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և շուտով կտեղափոխվեն Ֆրանսիա։ |armenpress.am|

 

14։ 55- Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), կամավորներին, ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ և հաստատել դրա անհատական կազմը։

 

14:37 - Երեկ Կոտայքի մարզի տարածքում հայտնված եւ խոցված ԱԹՍ-ների նմուշները վերլուծվում են, դրանք հետախուզական էին, նպատակը պարզ է, փորձում են ամենատարբեր կետերից ներխուժել մեր տարածք՝ հետախուզել Հայաստանի ու Արցախի ողջ տարածքը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

14:34- Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական իշխանությունները, նախագահը հստակ աշխատում են, եթե լրացուցիչ միջոցառումների կարիք լինի, տեղյակ կպահեն։
[Արծրուն Հովհաննիսյան]

14:33- Արցախում աշխատող միջազգային լրագրողները, որ վիրավորվել են, պրոֆեսիոնալներ են, գրագետ լուսաբանում են։ Նրանք նույնիսկ գիտեն՝ ինչպես չթիրախավորվել անզգուշությամբ, բայց, միեւնույն է, թիրախավորվում են, որովհետեւ Ադրբեջանը դիտմամբ է թիրախավորում նրանց։ [Արծրուն  Հովհաննիսյան]

 

14:31- Հարվածը եղել է բառի բուն իմաստով Ստեփանակերտ քաղաքի վրա։ Այս ամենը մենք այստեղ տեսանք, բայց նույն ժամանակահատվածում Արցախի ու Հայաստանի այլ քաղաքներ թիրախավորված են, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

14:30- Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը: [ԱՀ նախագահի խոսնակ]

 

14:22- Հաշվի առնելով ԱԱԾ հայտարարությունը՝ ԱՀ տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ, Երեւանի քաղաքապետարանը հորդորում է այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ [Երևանի քաղաքապետ]

 

14:15- Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորում։ Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Թուրքիայի ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին: [ՀՀ  ԱԳՆ]

 

14։05- Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի ծանր զինտեխնիկան թիրախավորեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Դեռ մանրամասներ չկան: Սա մինչ այժմ Ստեփանակերտին հասցված ամենածանր հարվածն էր: [ԱՀ ՄԻՊ]

 

14:03- Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: 
Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ:
Լրահամալրումն իրականացվել է ՏԻՄ-երի և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է: [ՊՆ]

13։54- Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։46- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահի հետ, որ քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը։ «Ես հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,- ասել է Մակրոնը: |armenpress.am|

13։44- Ստեփանակերտին խփեցին։[Արծրուն Հովհաննիսյան] 

 

13։16-  Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին թուրքական բանակը ներգրավված է եղել Արցախի դեմ լայնածավալ հարձակման մեջ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հաստատել են Ադրբեջանին իրենց աջակցությունը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական, այլև ռազմի դաշտում։ Նրանք կիրառում են թուրքական ԱԹՍ-ներ և F-16-ներ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական գոտիները ռմբակոծելու համար։ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։ [Նիկոլ Փաշինյան]

13:24- Նորից խփեցին Հադրութին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13:09- Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, թե «ստացված տեղեկատվության համաձայն» գիշերային մարտերի ժամանակ հայկական զինված ուժերի նահանջող զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ ԱՀ ՊԲ-ն հայտնում է, որ տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է։ Հայ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։|Infocheck.am|

 

13:05- ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը ԼՂ հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ավարտին ԵՄ երկրները հայտարարություն են ընդունել, որով վերստին կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնբել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ «Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, չի կարող լինել նաև արտաքին միջամտություն», - հայտարարել է ԵՄ-ն։ |azatutyun.am|

 

12։52- Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևեյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։

Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։ [ՊՆ խոսնակ ]

12:42- Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։  Մնացականյանը իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։

12։25- Նախօրեին անհայտ ծագման հայալեզու կայքերից մեկը հոդված էր հրապարակել՝ «Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները» վերնագրով, որն արագորեն տարածվեց։ Այդ անկարգությունները կատարվել են տարիներ առաջ վրաց ազգայնականների կողմից՝ ի պատասխան վրաց իշխանությունների կողմից օտարերկրացիներին՝ հիմնականում ազգությամբ թուրք ներդրողներին հողեր վաճառելու օրենքի։ Այսօր արդեն կայքը գրում է, թե այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները։ Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ |aliq.ge|

 

12։23- Այսօր՝ 10։00-ին, տագնապ ազդարարող շչակները միացնելու հայտարարությունը վերաբերում էր ԲԱՑԱՌԱՊԵՍ Մեղրի համայնքի բնակիչներին: Սոցցանցերում տարածվում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակից Մարիամ Ծատրյանի այս կոչը, որը, իրականում, կոնտեքստից կտրված է ներկաայցվում։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

12։21- Այսօր՝ 10։00-ին, տագնապ ազդարարող շչակները միացնելու հայտարարությունը վերաբերում էր ԲԱՑԱՌԱՊԵՍ Մեղրի համայնքի բնակիչներին: Սոցցանցերում տարածվում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակից Մարիամ Ծատրյանի այս կոչը, որը, իրականում, կոնտեքստից կտրված է ներկաայցվում։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

11։52 - Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ. [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։34 - Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին: [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի պահվածքի վերաբերյալ] |1lurer.am|

 

11։29- Այսօր՝ ժամը 10։00֊ից, Մեղրի համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ [Մեղրիի համայնքապետարան]

 

11։17-Ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը:  Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը:  Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային։

 

10։51Anonymous Greece-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հարձակման է ենթարկել և կոտրել Ադրբեջանի կառավարական 76 կարևոր կայք՝ կենտրոնական դոմենի հետ միասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հույն ցանցահենները, հաջակցություն հայերի, կոտրել են ադրբեջանական 83 կայք։ |shantnews.am|

 

10։45Հարգելի՛ Գերմանիայի համայնք։ Դուք մի փոքր անելիք ունեք։ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը դրոններից, որտեղ օգտագործվում է գերմանական երկու կազմակերպության արտադրանք - Hawker und Varta, ինչը խախտում է գերմանական կարգավորումները։ Կանադայում արդեն նմանատիպ բողոքնեը համայնքի կողմից տեղ հասել են։ [Սամվել Մարտիրոսյան]

 

10։41-  Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի չարժի շատ տարածվել։ [Սամվել Մարտիրոսյան]

 

10։23- Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը ՀՀ-ից դեպի Արցախ՝ բացառությամբ ՊԲ-ի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ [ՀՀ կառավարություն]

 

 

10։21- Դիակների փոխանակման համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար։ Այս պահին հրադադարի միտում չկա։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։20- Պարգեւատրումները շարունակական բնույթ են կրելու, ըստ արժանվույն, ըստ կատարած սխրանքների՝ բոլորն էլ համապատասխան պարգեւատրումների արժանանալու են։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։17- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ Վիրավորների քանակը ճշտվում է։ Բավականին շատ վիրավորներ ունենք։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։17- Հակառակորդի կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։15- Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։12-  Թշնամին, անհաջողություն կրելով, այս անգամ եւս թիրախավորել է հայկական բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիարվորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10։10- Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակռակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաեւ զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ է եղել՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Օպերատիվ-մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հերտակոծումները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ [ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան]

 

10:04- Մենք չենք ողջունում այս հակամարտության միջազգայնացումը։ Կարծում ենք, որ դրսի խաղացողները դրսում էլ պետք է մնան։ Կոչ ենք անում հրադադարի, թող  երկու կողմերն էլ հետ կանգնեն։ Խոսել ենք երկու երկրների ղեկավարության հետ այս մասին։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ արցախյան հակամարտության մասին] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

09:54- «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողներին առավոտյան 8.00-ին ռեանիմոբիլով Ստեփանակերտից տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ |hetq.am|

 

09:29- ԱՀ բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  ԱՀ-ում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Հիշյալ հեռախոսահամարից ոչ գրագետ հայերենով հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և ԱԱԾ-ի անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Հորդորում ենք չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների: [ՀՀ ԱԱԾ]

 

09:20- Երեկ՝ ուշ երեկոյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից  Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: 

 

08:51- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: [ԱՀ ՊԲ]

 

08:38- Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ 
Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։ [Շուշան Ստեփանյան]

 

08:19- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջիկայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգան:  Եվրոպական խորհրդի անդամներին զեկուցել եմ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների համատեղ հայտարարության և այն նախաձեռնությունների մասին, որոնք մենք ակնկալում ենք ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդության անցնելու համար: [Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն] |civilnet.am|

 

08:10- Ես կարող եմ հաստատել, որ մեր տվյալներով՝ 300 ահաբեկիչ լքել է Սիրիան, որ Այնթապի ճանապարհով ժամանի Բաքու։ Այդ գրոհայինները նույնականացված են, վերջիններս Հալեպում գործող ջիհադիստական խմբավորումից են։ [Ֆրանսիայի  նախագահ Է. Մակրոն] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

08:05- Մենք ցանկանում ենք, որ բոլորը ավելի կառուցողական և դրական դեր խաղան, որը կնպաստի լարվածության լիցքաթափմանը: Նաև կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի բարդացնում է այն: [Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ի պատասխան լրագրողներիարցախյան հակամարտությունում Թուրքիայի ունեցած դերի վերաբերյալ հարցի] |civilnet.am|

 

02։32- Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով։ Անհրաժեշտ է անմիջապես զինադադար հայտարարել։ Ցավակցում եմ բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին։ Տևական լուծմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով։ Լիովին սատարում եմ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին։ [Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդ] |armenpress.am|

 

01։23- Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝  մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։  Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։
Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու։ [Շուշան Ստեփանյան]

 

01:09- ԱՀ-ի դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումը արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար: Միջազգային հանրությունը պետություններին պարտավորեցնում է կանխել և կասեցնել նման պրակտիկան: [ԱՀ ԱԳՆ]

01:06- Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Այն, Հայաստանից բացի, այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառույցին, թեպետ ունի դրա իրավունքը: Հուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարևանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, կդադարեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, և պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դեմ, ու մենք կարիք չենք ունենա դիմել այլ կառույցների կամ միջազգային կազմակերպությունների: [Արմեն Սարգսյան]

 

00:28- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ-ից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին: |armenpress.am|

 

00:29- Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում: [Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm

 

00:09- Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք: [Նիկոլ Փաշինյան]

 

 

01.10.2020

 

 

23:50- Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: 
Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը: [Նիկոլ Փաշինյան]

 

23:36- Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից։ [ՀՀ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը]Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից։ [ՀՀ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը]

 

23:25-ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ [Շուշան Ստեփանյան]

 

23։00 -ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ [Արծրուն Հովհաննիսյան] 
Երևանում և Կոտայքում քաղաքացիները ուժեղ ձայն ու լույս էին նկատել։

 

22։10 - «Ադրբեջանական բանակի կորուստները 01.10.2020, 18:00 դրությամբ» վերտառությամբ ինֆոգրաֆիկայում կային թվական անճշտություններ։ Թշնամու կորուստների թիվը շարունակվում է ճշգրտվել։ |Արցախ Տեղեկատվական շտաբ|

 

21:25- Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ |Արցախ Տեղեկատվական շտաբ|

 

21:23- Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-հիշեցրեց խոսնակը:

 

21:15-  Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ [Աննա Նաղդալյան]

 

21:07- Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն Հհ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

21:06- ՀՀ ներկայացուցիչը քիչ առաջ ՄԻԵԴ Է ուղարկել այսօրվա ընթացքում տեղի ունեցած ռազմական իրադարձությունների մասին փաստեր: Ներառվել են թե լրագրողների, թե քաղաքացիների թիրախավորման դեպքերը: Միջանկյալ միջոց ընտրվելու դիմում ներկայացնելուց հետո սա 7-րդ լրացումն է, որ ՀՀ-ն ուղարկում է ՄԻԵԴ։

 

21:06- Մենք ծանոթացել ենք համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը, սակայն դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ [Աննա Նաղդալյան]

 

21:03- Տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ։ Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ։ [Աննա Նաղդալյան]

 

20:55- Մեր փաստահավաք աշխատանքի արդյունքում մեր արձանագրել ենք կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

20:53- Հրետակոծությունների ժամանակ առանձնակի հարվածի տակ են եղել ճանապարհները։ Եւ ճանապարհներին ևս մարդիկ վիրավորվել են։ Սա ևս լավ նյութ է՝ վերլուծելու Ադրբեջանի հասցրած հարվածների մոտիվացիան։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

20:50- Ժամ առաջ տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ներկա պահին տեղի է ունենում նախարարի և Հունաստանի իր գործընկերոջ միջև տեսակոնֆերանսը։ [Աննա Նաղդալյան]

 

20:48- Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները: Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։ ԱՀ կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։ Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։ [ԱՀ ԱԳՆ]

 

20:47- Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս, որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի։ [Աննա Նաղդալյան]

 

20:44- Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

20:39- Ցանկանում եմ անդրադառնալ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են նաև օտարերկրյա լրագրողներ, և դա արվեց նրանից հետո, երբ մեր ԱԳՆ-ն հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու այս հակամարտությունը։ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծմասնությունը` 100-ից ավելի լրագրողներ արդեն աշխատում էին Արցախում։ [Աննա Նաղդալյան]

 

20:29- Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի միջև։ Ընդգծվել է այլ շրջաններից անօրինական զինված խմբավորումների՝ ԼՂ հակամարտությանը ներգրավվածության անընդունելիությունը։ Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջը Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական   օգնություն ցուցաբերելու տեսանկյունից: Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների պատրաստակամությունը՝ համակարգել գործողությունները՝ իրավիճակը կայունացնելու և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը արագ բանակցային ալիքին վերադարձնելու համար:

 

20:21- Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հրետակոծության հետևանքով քաղաքում որևէ խուճապ չկա։ Մեզ հետ զրույցի ժամանակ նա գտնվում էր փողոցում, նշեց՝ մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված. «Արդեն ժողովուրդը սովոր է այդ դմփդմփոցներին, նորմալ է տանում»: Արամ Մելքոնյանն այս պահին տեղեկություն չունի՝ հրետակոծության հետևանքով քաղաքում որևէ մեկը տուժել է, թե ոչ։ [hetq.am]

 

20:11- Հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր․ ԱՀ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Անցակետերով ԱՀ մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ, և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ: Այն կամավորները, ովքեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ ՊՆ գրավոր թույլտվությունը: [ՀՀ ԱԱԾ]

 

19:56- Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Նա կհարցնի Եվրոպական Միությանը` արդյոք այն պատրաստվո՞ւմ է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը։ [ԵԽ անդամ Չարլի Վեյմերս] |

 

19:26- Խոսեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։ Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների։ [ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

19:23- Սա Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ է, որը հակասում է միջազգային իրավունքին: Ադրբեջանական կառավարությունը խրախուսվում է Անկարայի աջակցության խոստումներով: Ըստ ամենայնի, Անկարան պատերազմ է մղում իր իսլամական ազդեցությունն ընդլայնելու համար, որպես Էրդողանի՝ Օսմանյան կայսրության վերածննդի տեսլականի մի մաս: Ուստի, ողջ տարածաշրջանում խաղաղության համար շատ կարևոր է, որ Թուրքիայի տնտեսական և ռազմական գործընկերները սանձեն, զսպեն Էրդողանին։ Հայերը պաշտպանում են այն հողը, որտեղ հիմա ապրում են: Մյուս կողմից, Ադրբեջանի համար դա միայն տարածքային ձեռքբերումների խնդիր է։ [Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն]

 

19:21- Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, Իվանյանի (Խոջալու) հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Արկը ծակել է տանիքը, առաստաղն ու հատակը, բայց չի պայթել։ Ինչպես հաղորդում է Սպուտնիկ Արմենիան, այդ պահին սենյակում քնած հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան միայն հրաշքով են փրկվել։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

18:53- Սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը, թե Արցախում Le Monde-ի՝ վիրավորում ստացած լրագրողը մահացել է, չի համապատասխանում իրականությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամաբ՝ այժմ լրագրողը բուժկենտրոնում է և ենթարկվում է վիրահատության։ [Տեղեկատվության ստուգման կենտրոն]

 

18։49- Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ [Շուշան Ստեփանյան]

 

18։35- Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ։ [ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|

 

18։33- Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ [Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն] |azatutyun.am|

 

18։24- Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու և  SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: [Հայաստանի շարժական կապի օպերատորներ]

 

18։13- Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը։ Կոչ ենք անում խուսափել առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց։ [ԱՀ ԱԺ-ի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին]

 

18:02- Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են:[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

17։48- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։ Նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է: Նա ընդգծել է, որ  ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրները, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, և այդ գործընթացն արդեն սկսվել է։ [ՀՀ ՊՆ]

 

17։41- Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

17։32- Ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի:
Մանրամասները ճշտվում են: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

17։14- Ղարաբաղում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։ [Ֆրանսիայի նախագահ]|armtimes.com|

 

17:10- Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

16:52- Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի սիրիական իսլամիստները։ [Էմանուել Մակրոն]

 

16:49- Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր դրոշն ենք դնելու, հողն ենք համբուրելու, նահատակվելու ենք սուրբ հողում»: Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են։ Հատկապես որ՝ իրենք այդպես էլ չեկան, վարձկան-ահաբեկիչներ ուղարկեցին «սուրբ հողում նահատակվելու» ու շտապեցին Թուրքիային շնորհակալություն հայտնել դրա համար։ [Աննա Հակոբյան]

 

16։36- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»:
Այդ հայտարարությամբ Թուրքիայի ղեկավարի հանդես է եկել Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ելույթ ունենալու ժամանակ: |azatutyun.am|

 

16։27- ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում: Սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:|armenpress.am|

 

16։09- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

15։59- Այսօր ադրբեջանական Գրադ կայանքներից հրետակոծության է ենթարկվել Արցախի Մարտունի քաղաքը: Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ: Հրետակոծության պահին ՍիվիլՆեթի հինգ հոգանոց խումբը նկարահանումներ էր կատարում: Լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում մի քանի օր առաջ հերթական հրետակոծության և քաղաքացիական զոհերի մասին, երբ սկսվեց կրակը: |civilnet.am|

 

15։57- Ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Ֆրանսիան, շատ երկրներ են դիմել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին՝ դադարեցնելու պատերազմը: Սակայն դադարեցնելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա, այս դեպքում՝ այս ռազմական գործողությունները և պատերազմը սկսել է Ադրբեջանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Ճիշտ չէ դիմել երկու կողմերին, քանի որ Ադրբեջանն է սկսել պատերազմը: [ՀՀ նախագահի հարցազրույցը BBC-ի արաբական խմբագրությանը]

 

15։48- Առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը: Դատելով լուսանկարներից՝ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են: 
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի |hetq.am|

 

15:35- 24News-ի՝ վիրավորում ստացած լրագրողը Սևակ Վարդումյանն է։ Նրա վիրավորումը մեջքի շրջանում է․ այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։ [24news.am|

 

15։30- Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Կան ծանր վիրավորներ, զոհեր չկան։ [Արցախ տեղեկատվական շտաբ]

 

15։20- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում։ Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ շփման գծում տիրող իրավիճակին։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |ria.ru|

 

15։21- Մարտունիում վիրավորվել է 24news.am կայքի լրագրողը։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

15։12- Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ: Թղթակիցը չի տուժել և այժմ ռմբապաստարանում է: |armenpress.am|

 

15։03- Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

14։50-  2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

14։37- Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ։ [ՊՆ խոսնակ]

 

14։30- Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ: Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում: [ՊՆ խոսնակ]

 

14։30- Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը։Հայաստանից ու Արցախից արևելք ընկած տարածքը վերածվում է Թուրքիայի ծայրագավառի և միջազգային ահաբեկիչների հերթական հենակետի մի անհասկանալի խառնուրդի։ [Արարատ Միրզոյան]

 

14։07- Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։59- Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։ [ԵՊՀ խոսնակ]

 

13։52 - Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց: [ Հայկական միասնական տեղեկատվական շտաբ]

 

12։36- Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր: Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը CNBC-ին]

 

12։10- Չի եղել դեպք, երբ թշնամին կիրառել է միջազգայնորեն արգելված զինատեսակներ, բայց կիրառվել են ծանր հրանետներ։ Արցախից այսօր հաղորդագրություն եղավ, որ նրանց դիակների մոտից որոշակի հետաքրքիր իրեր եւ առարկաներ են հայտնաբերվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։08- Վարդենիսում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։07- Լավ լուրն, ամենայն հավանականությամբ, քիչ առաջ խոցված ուղղաթիռի մասին էր։ Ուղղաթիռն, ինչպես հայտնել ենք, ընկել էր Իրանի տարածքում, ինչի համար արդեն ներողություն ենք խնդրել, որ ուղղակի սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները անխուսափելի են դարձնում նման դեպքերը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։05- Րոպեներ առաջ ստացա տեղեկություն, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։04- Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:23- Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են: [ՊԲ]

 

11:19- ԱԱԾ-ն բացահայտել է, որ ՀՀ քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ ԶՈՒ-ում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ,  օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:  Կարդալ ավելին

 

10։17 - Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ 1 սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել։ [ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան]

 

10։14 - Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

10։13- Ադրբեջանի կորուստները երեկվա ընթացքում.
- ևս 130 ոչնչացված զինվոր
- 260 վիրավոր
- 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա
- 3 ՏՕՍ
- 13 ԱԹՍ

[ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

10։11-  Ադրբեջանացի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքներում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

10։08 - Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

10։05 - Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից,  բայց պատերազմը շարունակվում է։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

09։47- Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

09։20- Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է։ Սակայն, Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ։ Կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: [ՀՀ ԱՆ]

 

08։12- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշել ու կանխել են ՊԲ ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին: [ՊԲ]


07։52- Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ  բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին: [Շուշան Ստեփանյան]


02:17- Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Մակրոնի միջև: Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Նախագահները լուրջ մտահոգությունեն հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված և պատրաստակամություն հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված:

 

00։49 - Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբերին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների։ [Իրանի ԱԳՆ խոսնակ] |1lurer.am|

 

00:10- Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում: Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով: [Արցախի Հանրապետության ՄԻՊ] 

 

30.09.2020

 

23:57- Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեզ հետ զրույցում լուրը հերքեց նաև Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ [Տեղեկատվության ստուգման կենտրոն]

 

23:49- Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։ Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են

 

23:34- Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։ 


23:13-
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա։ Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:


22:57-
Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։ Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու։ [Արայիկ Հարությունյան]


22:55-
Մեր քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք։ [Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման մասին]


22:46-
Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտրն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը։ [Արայիկ Հարությունյան]


22:45-
Ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, որովհետև այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։  [Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան]



22:39-
Մեր Արտաքին գործերի նախարարությունը եւ, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին՝ ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։ Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եւ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների եւ ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է։ [Արայիկ Հարությունյան]


22:33-
Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, եւ ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ եւ Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ։ [Արայիկ Հարությունյան՝ հրադադարի համար Ռուսաստանի հնարավոր միջնորդության մասին]


22:29-
Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


22:28-
Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք դարձնում մեր գլխին ժամանակի ընթացքում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


22:25-
Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]


22:24-
Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։ Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


22:22-
Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։ [Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան]


22:15-
Հայկական որոշ լրատվամիջոցներ իմ պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ես ամենաշատը կարևորել եմ մեր անվտանգությունը, և իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


22:10-
Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


22:06-
Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]


22:02-
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ.

Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ.

Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ.

Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ.

Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ.

Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ.

Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ.

Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ.

Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ.

Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ.

Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ.

Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ.

Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ.

Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ. [ԱՀ ՊԲ]

21։50 - Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։ Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

21։36 - Շփման գծում զինված ընդհարումների ժամանակ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու, հանցավոր հրաման արձակելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: [ՀՀ քննչական կոմիտե]


21:28-
Հիմա Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հրահրում է հակամարտությունը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այս հակամարտությունը սադրելը։ Թուրքիան, թեժացնելով հակամարտությունը, ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային և միջազգային դերը: [Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբան] |armenpress.am|


21:20-
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը։  |azatutyun.am|


21:13-
Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ։ [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|


20:50-
Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ պատրաստվում են դա անել, արջի ծառայություն են մատուցում: Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների այդպիսի զարգացումը բերել չի կարող։ [ՌԴ Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար]


20:45-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


20։42- 
Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը: |armenpress.am|

20։21- Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ «Չավուշօողլուի հետ քննարկեցի Լեռնային Ղարաբաղում ծագած ճգնաժամը և լարվածության նվազեցման անհրաժեշտությունը», - թվիթերում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ |azatutyun.am|

 

20։10 - Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին նաև դրամական հանգանակությունների միջոցով։ 
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]

 

19։47 - Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

 

19։46 - Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։ Հայտերն արդեն ընդունվում են։
Կարդալ ավելին

 

19։30 - Չգիտեի, որ գնում ենք կռվելու։  Իրենց տեղափոխել են Թուրքիայի հարավում գտնվող Այնթապի օդանավակայան, որտեղից՝ Ստամբուլ, ապա Ադրբեջանական ավիաուղիներով՝ Ադրբեջան և իրենց ուղիղ տարել են սահման։ Աբդուլահը պատմել է նաև, որ հրամանատարին փորձել են տեղյակ պահել, որ ուզում են հետ վերադառնալ, բայց թույլ չեն տվել։ [Սիրիացի Աբդուլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայության լրագրողի հետ զրույցում] Ավելին

 

19։09- Մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ․ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով։ [Արծրուն Հովհաննիսյան]


19։05- Այս հարվածների ընթացքում տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ՝ Հադրութում, Մարտունիում, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գրոհները տարբեր հատվածներում։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

19։03-  Մարտական գործողությունները շարունակվում են։ Ռազմական գործողությունների օդային ղեկավարումը հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այսօր ժամը 10:00-ից սկսած կոմբինացված, համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի ԶՈՒ-երին, խաղաղ բնակավայրերին, խաղաղ բնակչությանը։ [Արծրուն Հովհաննիսյան]


18:44- Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Մնացականյանը խստորեն դատապարտել է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում՝ ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Մնացականյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ: Կարդալ ավելին

 

18։42- Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից  ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան։  [Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդ]։

 

18։29- « Հայաստան Համահայկական Հիմնադրամի» «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի միջոցով արդեն հավաքվել է 9 միլիոն ԱՄՆ դոլար։

 

18։28- Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը: [ՇուՇան Ստեփանյան]


18։17- Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: [Երևան սիթի]


18։10- Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և  «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ: [ԱՀ ՊԲ]

 

18։06- Այսօր Ադրբեջանը թիրախավորել էր Մարտակերտ քաղաքի հասարակական նշանակության օբյեկտները։ Ինչպես արդեն նշել էինք, խաղաղ բնակչության շրջանում ունենք 3 կորուստ։ Կից ներկայացնում ենք ադրբեջանական ռմբակոծության արդյունքում առաջացած ավերածությունները պատկերող լուսանկարները, որոնք տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետծառայությունը։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

18։04- Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, այժմ երկխոսության կոչերն անիմաստ են։ Մենք հույս ունեինք (բանակցային գործընթացից)։ Մեզ այդ հույսը տվել էին, մեզ ազդաշաններ էին ուղարկել, թե՝ համբերեք, հարցը կլուծվի։ Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը չի համակերպվի օկուպացիայի հետ։ Չէ՞ որ ես ասել եմ, որ բանակցություններում հաջողության բացակայության դեպքում Ադրբեջանն իրավունք ունի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Այդ իրավունքը մեզ տվել են ադրբեջանցի ժողովուրդը և միջազգային իրավունքի նորմերը։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև] |civilnet.am|

 

17:56- Հակառակորդը, չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը: Բայց մեկ է պարտվելու են: [Արծրուն Հովհաննիսյան]

 

17:50-Սոցցանցերի հայաստանյան տիրույթում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի կադրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրում է անօդաչու թռչող սարքի վրա, իսկ մյուս կադրում այն արդեն խոցված է։ Լուսանկարը տարածվում է այն կոնտեքստում, որ ԱԹՍ-ն խոցել են հայկական զինված ուժերը, սակայն այս լուսանկարը համացանցում տարածվել է դեռևս այս տարվա մարտի սկզբին։ Դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Թեմային անդրադարձ է եղել անգամ հայաստանյան մամուլում․ «Սիրիան խոցել է Էրդողանի ստորագրած անօդաչուն»։

Այսպիսով՝ նշված անօդաչու թռչող սարքը հայկական զինված ուժերը չեն խոցել։

 

17։23- «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» ստեղծվել է թեժ գիծ, որին կարող եք փոխանցել, թե ինչով կարող եք օգնել. ցուցակագրելուց հետո ձեզ հետ կապ կհաստատեն մասնագետները։

060 407040 , 060477778
email - [email protected]
Facebook։ https://bit.ly/30iLARw
Twitter: https://bit.ly/2GbPchr
Instagram: https://bit.ly/3jhCSum

 

17։05- Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով։ Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ անընդունելի է։ [ԵԽԽՎ-ում Սոցիալ դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբե]

 

17։17- Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել։ Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ։ Արցախի ԱԱԾ-ի հետ կապ հաստատելու համար հարկավոր է զանգահարել պաշտոնական կայքում տեղադրված հեռ. համարով՝ (047)94 41 26։ [Հայկական միասնական տեղեկատվաակն կենտրոն]

 

17։14- Ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Սակայն որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։ Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

17։12 - Հունաստանի ԱԳՆ-ը շեշտել է, որ Թուրքիան ԼՂ հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Հունաստանը հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ նախարար Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: |armenpress.am|

 

16։55-Արցախի կողքին է նաև Ջավախք աշխարհը։ Այնտեղ այս օրերին կազմակերպվում և դեպի Արցախ են ուղարկվում հանգանակություններ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի առաջ բերած սահմանային սահմանափակումներին։

Իսկ այս տեսանյութը դրամահավաքի մասին է, որի միջոցները փոխանցվել ու են «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» հատուկ ծրագրին։
[Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16:45-  Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

 

16։41- Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որտեղ հայկական դրոշի գույներով են լուսավորված ադրբեջանական Flame Tower կոչվող աշտարակները։ Նշվում է, թե այս օրերին հայ հաքերներն են դրոշի պատկերը տեղադրել շենքերին։ Տեղեկացնում ենք, որ լուսանկարը նոր չէ, այն Բաքվի աշտարակների վրա հայտնվել էր 2018 թվականին՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով:

 

16:39-  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:

Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
Պոլիկլինիկան աշխատում է աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև 18։00-ը, իսկ շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին` 10:00-ից մինչև 16:00-ը:
Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01: 


16։21- Իրավիճակի հետագա սրումը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա: Մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել խաղաղության գործընթացին, այդ թվում երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում։ [Վրաստանի վարչապետ] |aliq.ge|

 

16։30- Երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տրամադրած և թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, և երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու ԼՂ հատվածում, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: [Արմեն Սարգսյան]

 

16։15- Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք: Եթե Հայաստանը այսօր այլ երկրներից՝ Արևմուտքից, անգամ Ռուսաստանից աջակցություն չստանար, չէր համարձակվի նման քայլի գնալ: Ինչպես Սիրիայում՝ այստեղ էլ ուզում էինք Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով երկկողմանի կամ բազմակողմանի լուծման հասնել: Քանի որ հարցը չի լուծվում, Հայաստանը համարձակվում է հարձակման գնալ: [Թուրքիայի արտգործնախարար] |azatutyun.am|

 

16։15- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել հարևան պետությունների միջև առկա լարվածությամբ և ռազմական գործողություններով: Վարչապետը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա և այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:

 

16։04- Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների:  Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով: [ՀՀ ՄԻՊ]

16։02- Հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված հեռախոսահամարներին ադրբեջանական հատուկ ծառայությունները  զանգահարում են և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապ առաջացնել հասարակության շրջանում: Կոչ ենք անում հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: [ԱՀ ԱԱԾ]

 

16։02- Ուշադրություն անվճար ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին:

Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը։ Անձնական հիգիենայի պարագաներ,ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ։ [Հայփոստ]

 

15:35- Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն անընդունելի է։ Բոլոր ռազմական ստորաբաժումները պետք է հետ քաշվեն, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է բանակցեն, որպեսզի հասնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ [ԵԽԽՎ պատգամավոր, Բունդեսթագի անդամ Ֆրանկ Շվաբե]

 

15:24- Մենք չենք աջակցում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: Տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |armenpress.am|

 

15։16- Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն  բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

14:48- Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել։ Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապակցուցենք կրկին:  [Նախագահ Արմեն Սարգսյանի նամակ՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին]

 

14:39-  Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Մենք չենք ուզում, որ, օրինակ, 2-3 տարի հետո այս իրավիճակը կրկնվի: Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահի և Լեռնային Ղարաբաղի շահի։ [Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում] |armenpress.am|

 

14։33- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարություններին։ «Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխությունը հավասարազոր է Ադրբեջանի հայկական օկուպացիային ցուցաբերված աջակցության», - հայտարարել է Չավուշօղլուն։ |azatutyun.am|

14:22- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը ԼՂ-ում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել ԼՂ-ն։ «Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Դրա հետ մեկտեղ, Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։ |azatutyun.am|

 

14:02- ՊԲ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները:

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը: Տեսանյութն՝ առանց ձայնի: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

13։54- Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են։ [Հայկական միասնական տեղեկատվական հարթակ]

 

13:49- Նոր էլի ԱԹՍ խփեցինք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։39- Երեկ՝ Երեւանի ժամանակով 22:10-ի սահմաններում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բաքու է թռել «Boeing 737-800» տիպի մարդատար ինքնաթիռ, որն Ադրբեջանի մայրաքաղաք է հասել Երեւանի ժամանակով գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Թռիչքն իրականացրել է լիբիական «Buraq Air» ավիաընկերությունը: Թռիչքը եղել է առանց կանգառների: Օդանավը մինչեւ Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայան հասնելն անցել է Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով: |hetq.am|

 

13։32- Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ: Բայց տեղ-տեղ եղել են նաև հրետանային հրետակոծություններ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։10- Այս պահին մարտերը շարունակվոմ են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։[Շուշան Ստեփանյան]

 

12։47- F-16-երը գտնվել են եւ գործել են Գանձակի օդանավակայի հատվածից, ասել է թե՝ հիմնականում ՀՀ-ի եւ Արցախի հյուսիսային ուղղություններից։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։47-  Երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ-ի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել։ Նախիջեւանի եւ Տավուշի հատվածում համեմատաբար հանգիստ է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12:40-Թուրքական F-16-երը զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում։ Այս պահին չեմ կարող հայտնել, թե որ երկրի տարածքով են գնացել Ադրբեջան, բայց մենք այդ տեղեկությանն էլ ենք տիրապետում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։39- Թուրքիայի օդուժից բերվել էին նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար եւ այլ ԱԹՍ-ներ, եւ մենք գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։34- ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց ստեղծված կացության մասին։ Իր անվտանգությունը, սակայն, Հայաստանը պատրաստ է ապահովել թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց։ [Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հացազրույցում]  |azatutyun.am|

 

12։34- Դեռեւս օգոստոսին, երբ Ադրբեջանն ավարտեց զորավարժությունները, եւ F-16 կործանիչները չհանվեց այնտեղից, ՀՀ-ն այս հարցը բարձրացրել է։ Մենք լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են։ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական-հետախուզական միջոցների, եւ բոլոր նրանց, որոնք հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ապացույցներով։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։31- Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ։ [Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում] |aysor.am|

12:28-  Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է Վարդենիսի շրջանում մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը։ Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով։ Թուրքական զինուժի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը։ [ՀՀ ԱԳՆ]

 

12:26- Միջանկյալ միջոցը ժամանակավոր եւ հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքում, երբ կա իրական, անդառնալի հետեւանքների վտանգ։ Խոսքը կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների, անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ 2-րդ, 3-րդ, 8-րդ հոդվածներով։ Մենք մեր դիմումի մեջ նշել էինք այս հոդվածները, բայց Դատարանն անդրադարձել է միայն 2-րդ, 3-րդ հոդվածներին։ Միջանկյալ միջոցը կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողությունների կատարումից, որոնք կառաջացնեն անդառնալի հետեւանքներ։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

12։19- Հայաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: |armenpress.am|

 

12։16- Մենք լրացուցիչ ապացույցներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ ի հավելումն  ներկայացված դիմումի, որով ցույց ենք տվել ընթացիկ իրավիճակը, շեշտադրումներ ենք արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանին ռմբակոծությանը։ ՀՀ-ն առաջիկայում մեր գործընկերներին կներկայացնի մեր ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկություն, եւ կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, հետո մեր դիրքորոշումը կլինի ըստ այդմ։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

 

12։13-  Ես այս երեկո կխոսեմ նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ   Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հարցի շուրջ, որպեսզի կարծիքների փոխանակում անցկացնեմ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկեմ։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն] |aysor.am|

 

12։12- Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է։ Սա երրորդ դեպքն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են։ Եւ բոլոր դեպքերում էլ Դատարանն անդրադառնում է երկու կողմերին՝ ե՛ւ դիմում ներկայացրած պետությանը, ե՛ւ պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Մեզ համար սա հաջողություն է, քանի որ որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա, եւ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն ստանալու համար։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

12։06- Վաղ առավոտվանից հյուսիսային ուղղությամբ շարունակվում են մարտերը։ Հակառակորդը կիրառվում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են, մենք էլ, բնականաբար, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։[Արծրուն Հովհաննիսյան]

 

12։01- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը․ Ուղիղ 

 

11։59- Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն է տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, կեղծ է, լուսանկարն էլ՝ հին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11։50- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: |armenpress.am|

 

11:40- Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է։ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով մեր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև: [Նիկոլ Փաշինյան]

 

11:24- Մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ Դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

 

10:49-Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը: Մենք դեռևս կարիք չունենք օգտագործելու ռուսական 102-րդ բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում առկա են բոլոր իրավական հիմքերը: [Նիկոլ Փաշինյանը` ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում] |armenpress.am|

 

10։36-  Ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են սահման մեկնել և պաշտպանելու մեր հայրենիքը։ Հազարավորներն էլ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10։31- Չենք բացառում, որ քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական հրետանային կրակակետերը լռեցնելու ժամանակ կարող են տուժել հենց իրենց քաղաքացիական օբյեկտները, ինչի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10։30- Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ [ՊՆ Խոսնակ]

 

10։28- Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային հանցագործության դրսեւորում է։ Մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը, Ադրբեջանը ՊԲ-ի կողմից հուժկու հարված է ստանալու, բայց մենք երբեք չենք թիրախավորի Ադրբեջանի բնակավայրերը, սա մեզ համար կարմիր գիծ է եւ սկզբունքային հարց։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

10:23- Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Հարվածում են հրետանին, օդային հարձակման միջոցները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10:23- Մենք պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել։ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորն է։ Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, մենք չենք բացառում, որ Արցախի պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10:18- Մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյանը` ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում] |armenpress.am|

 

10:17- Այս պահին Արցախում ենթակառուցվածքների էական խնդիր չկա, բնականոն աշխատանքը շարունակվում է։ Խնդիրներ հիմնականում ծագում են միայն այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, սակայն անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝ այդ խնդիրներն օպերատիվ լուծելու համար։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10:12- Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվորեն կասեցնել հարձակողական բոլոր գործողությունները, որ իրականացնում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։ Անցած գիշերվա հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են, Ադրբեջանի բանակն այս պահի դրությամբ զինտեխնիկայի եւ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ ունի։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10:09- Ողջ գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտերը՝ հատկապես հյուսիսային եւ հյուսիսարեւելյան  հատվածներում։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

09:45- Գիշերը առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով: [ԱՀ ՊԲ]

 

09:28- Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

09:10- Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը։ Իհարկե, ողջունելի է, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ Սակայն վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա: [ԱԽ ՄԻՊ]

 

08:57-  Բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում: [Արծրուն Հովհաննիսյան]

 

08:11- Հակառակորդի ԱԹՍ-ները, որոնք խոցվել են գիշերը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

08։05- Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

07։29- ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

03։03 - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ ՄԱԿ-ի ԱԽ անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների։ Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ։ [ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարի] |armenpress.am|

 

01:05- Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին: ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:

 

00:40- Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը: Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա:  [Վարչապետի հարցազրույցը The Spectator-ին]

 

00:22- Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատարարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ։[Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյան]

 

 

29.09.2020

 

23:46- Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել: Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։

 

23:38- Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը չի չեղարկվել, այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով:  Հետաձգումը կապված չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 14-18-ը և օդային հաղորդակցության բացակայության պատճառով է այն հետաձգվել։ [Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան]

 

22:58- Հայաստանի իշխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել է, որ պատրաստ է հոկտեմբերի 9-ին ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, ինչպես և նախատեսված էր։ Այս մասին հայտնել է ԵՏՀ նախագահի օգնականը։ Ըստ նրա՝ փոխվարչապետները հինգշաբթի կքննարկեն հարցը խորհրդի նիստում։ Նիստը Հայաստանում անցկացնելը կազմակերպելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման։ Այժմ դիտարկվում են այն անցկացնելու տարբերակները։

 

22:56- Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական և ֆաշիստական տարրեր է պարունակում, այլև ցույց է տալիս ցեղասպանական տենդենցներ, և աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա: Ի հակառակ Հայաստանի, Ադրբեջանը, ավտորիտար ռեժիմը նախընտրում է բռնությունը և պատերազմը և պատրաստ չէ խաղաղ բանակցությունների ու ուրախությամբ պատրաստ է նայել, թե ինչպես են երկու կողմից երիտասարդ զինվորներ զոհվում: [Տիգրան Համասյան]

 

22:47- Այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:41- Հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:36- Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր։ Մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:35- Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով։ Մասնավորապես թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձագարել են շեշտակի, զգալի հաջողություններ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:26- Շնորհակալ ենք մեր այն հայրենակիցներին, որոնք այս օրերին թե՛ ֆինանսական, թե՛ առարկայական աջակցության պատրաստակամությամբ հանդես են գալիս, բայց ուզում եմ ընդգծել, խնդրել, որ աջակցություն ցուցաբերեն բացառապես ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցնելով, որովհետև դա շատ կարևոր է բնակչության կարիքների գնահատման տեսանկյունից։ [Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:25- 
Ի պատասխան շրջանառվող ապատեղեկատվության՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

22:20- Արդեն իսկ չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճատայյին գիծ․ ամբողջ ընթացքում ամբողջ ճատակով ընթանում են մարտեր։ Առանագիծ նշանակում է որոշակի գիծ, որը հաստատված է, և երկու կողմերի ստորաբաժանումների կողմից իրականացվում է պահպանություն։ Հիմա պահպանություն չի իրականացվում․ այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր, այդ առաջնագիծ կոչվածը կարող է և՛ խորանալ դեպի մեր կողմ, և՛ խորանալ դեպի հակառակորդի կողմ  [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


22:13-
Արցախի Հանրապետությունում պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով։ Պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին։ Ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տնտեսությունը․ այս պահին իրականացնում ենք վնասների գանահատում։ [Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:10-
Ո՛չ։ Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը, կարելի է ասել, կրկնապատկել է։ Առավել ևս Ստեփանակերտում՝ կենտրոնական ուղղությամբ, Ասկերանի շրջանում դուք տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները։ [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում նկատվում է]


22:07-
Ե՛վ պատսպարված, և՛ տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված։ [Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան]


22:02-
Մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ։ Թվային տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։ [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


22:01-
Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում։ 

[ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


22:00-
Հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը, բնակավայրերին։ Դրա վառ օրինակն են Վարդենիսի ուղղությամբ հրթիռային հարվածները, որոնց ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը։ [ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


21:58-
Վերջին ժամերին ֆեյսբուք սոցիալական ցանցի մեսենջերի միջոցով ակտիվորեն տեղեկություն է տարածվում այն մասին, թե կեսգիշերից մինչ ժամը 03:30 անհրաժեշտ է անջատել բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները (հեռախոս, համակարգիչ եւ այլն), քանի որ սպասվում է շատ բարձր ճառագայթում: Գրավոր տարբերակից բացի՝ սույն տեղեկությունը տարածվում է նաեւ ձայնային հաղորդագրության միջոցով: 

‼️Հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, եւ էլեկտրոնային սարքավորումները անջատելու անհրաժեշտություն չկա: Մի՛ հավատացեք եւ նմանաբովանդակ հաղորդագրություններ մի՛ տարածեք։


21:52-
Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ: Իհարկե, այս անգամ ևս, կրելով պարտություն, որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը։  ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով։ [ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


21:50-
Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները․

17 տանկ
13 ԱԹՍ
4 զրահափոխադրիչ
3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա [ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


21:45-
Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում  ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով։ Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Նախորդ օրերին կրած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը․ և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային ԱԹՍ-ներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս, ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում։ [ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


21:38-
Այսօրվա դրությամբ ադրբեջանական ոչնչացված զինծառայողների թիվը 500-ի մոտ է: [ՊԲ]


21:30-
Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է, ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով։ [ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]


21:20-
Հարգելի բաժանորդներ, ի պատասխան ձեր կողմից հնչեցված բազմաթիվ անհանգստությունների և հարցերի, տեղեկացնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ ձեր հեռախոսահամարին ուղարկվող (SMS) կարճ հաղորդագրությունը պաշտոնական է և ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի կողմից: Նաև հավաստում ենք, որ հեռախոսահամարը պատկանում է հիմնադրամին և իրական է:


21:03-
Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է․ դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին, դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ադրբեջանը պետք է ընդունի, որ ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով։ [Նիկոլ Փաշինյանը՝«60 րոպե» հաղորդման ժամանակ]



21:00-
Նախաձեռնողականությունը դանդաղ անցնում է մեր ձեռքը: Ադրբեջանի զինուժի տեխնիկական միջոցները առաջնագծում բավականին նվազել են: Շփման գծի ողջ երկայնքով վառված տանկեր ու զրահամեքենաներ են: [Էդիկ Բաղդասարյան]

 

20:31- Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ զոհերի թվի արագ աճը՝ նախագահ Թրամփի աշխատակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ թուլացնել լարվածությունը։ Նաև պետք է պահանջի, որ ուրիշները, ինչպես Թուրքիան, հեռու մնան հակամարտությունից։ [ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ Twitter-ի իր էջում]


20:05-
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում երկու օր է` մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ: Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է:



20:00-
Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի։ [Արարատ Միրզոյան]

 

19:58- ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեմայով հատուկ նիստ է հրավիրել, որում քննարկվելու է ԼՂ հակամարտության համատեքստում վերջին զարգացումները։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես կգա զեկույցով: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության Ալբանիայի նախագահության Twitter-ի էջից։ 

 

19:54- Արդեն 3 օր է` Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: Միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են ԼՂ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանն ու Թուրքիան: ԼՂ-ն և ՀՀ-ն կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ։ [Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ի եթերում] 

 

19:40- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: [Արարատ Միրզոյան]

 

19:37- «Որևէ երկրից, որևէ ուղղությամբ մատակարարումների խնդիր չունենք»,- նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 

19:32-Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ  աջակցությամբ, քաղաքական ու ռազմական օգնությամբ ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնում է դեպի ՀՀ տարածք։ Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմա-քաղաքական պատասխան կտան Ադրբեջանի՝ տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու փորձերին։ [Նիկոլ Փաշինյան]

 

19:23- Պաշտոնական Անկարան հերքում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարն ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»: Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում:

 

18։38- Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: [Արցախ/տեղեկատավական շտաբ]


18։32- Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: [Արցախի ՊԲ]


18։31-  ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով աշխատում են պահեստներում՝ ժամանակին սնունդն ու անհրաժեշտ պարագաները փաթեթավորելու և համապատասխան վայրեր հասցնելու համար։ Սակայն նախարարությունը աշխատուժի՝ հիմնականում տղամարդկանց կարիք է զգում։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կամավորագրվելու այդ աշխատանքներին, խնդրում ենք ներկայանալ նախարարություն։
Հեռ.՝ 047945443


18։30- Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Հայրենիքի հանդեպ մեր սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին: Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18։05- Հայկական կողմի համար պահի հրամայականը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է և Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը։ [Լևոն Տեր-Պետրոսյան] |ilur.am|


17։56- Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։ [ՊՆ խոսնակ]


17։49- ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցչի հետ։ Քննարկվել են տվյալ միջազգային կազմակերպության կողմից ռազմական գործողությունների պայմաններում Արցախին ցուցաբերվելիք մարդասիրական աջակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։


17։46- Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք (խմբ․ - Հայաստանն ու Ադրբեջանը) մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն։ |armenpress.am|


17։45- Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: [ՊՆ խոսնակ]

 

17։35- Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17։30- Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան: [Զոհրաբ Մնացականյան]


17։26- Հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ [ՀՀ նախագահի ելույթը Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովին]

 

17։24- 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Կարդալ ավելին


17։04- Այս պահին, բացի բուն Վարդենիսից, ունենք ինֆորմացիա հակառակորդի կողմից Մեծ Մասրիկ գյուղի և մեկ այլ գյուղի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման մասին։ [Արծրուն Հովհաննիսյան]


17։01- Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը: Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ։ [Աննա Հակոբյան]


16։35- Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ։ Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու, ինչպես նաև քաղաքացիական գույքին և ենթակառուցվածքին հասցված վնասի մասին հաղորդագրություններով։  Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները։ [ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի]

 

16։30- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հայտարարել է՝ թույլ չեն տա, որ Թուրքիայի հայ քաղաքացիները սպառնալիքների ու բռնության ենթարկվեն սոցմեդիայում ակտիվացած սադրիչների կողմից․ Թուրքիայի Հանրապետությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջև։ Նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վճռական դիրքորոշումը այլ հարթակներ տեղափոխել ցանկացողները սադրիչ նպատակներ են հետապնդում։ 


16։26- ՀԱՊԿ-ը եղել ու շարունակում է լինել ՌԴ դոմինանտությամբ ու ղեկավարմամբ մեծ հաշվով ֆիկտիվ կառույց․ այն առավելապես ֆորմալություն է: Այսպես ասեմ, ես շատ դժվար եմ պատկերացնում ղազախ կամ բելառուս զինվորականին մեզ հետ մեկտեղ թուրքի դեմ կռվելիս: Այս կառույցին անդամակցությունը նաեւ որոշակիորեն օգնել է ոչ կոմերցիոն պայմաններով զենք գնել Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ մենք դա կարող ենք անել նաեւ առանց ՀԱՊԿ-ի: [Արսեն Խառատյան] |hetq.am|


16։17- Ցանկացած հայտարարություն՝ կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որ հակամարտող կողմերը (խմբ․ - Հայաստանն ու Ադրբեջանը) դադարեցնեն կրակը և վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ [ՌԴ նախագահի խոսնակ]


16։02- Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք։ [Արծրուն Հովհաննիսյան]


16։00- ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող հաղորդագրություններ են ստանում: Այդ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: [ԱԱԾ]


15։50- ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները։ Նագործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա։ Կարդալ ավելին


15։27- Հարգելի հայրենակիցներ։
Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը: [ՊԲ]


15։ 00- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակը։ 


14։40-  ՌԴ Պետդուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում հակամարտության սրման անթույլատրելիության և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին։ Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են ցուցաբերել միջնորդական օժանդակություն՝ իրավիճակի կայունացման համար։ [ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել արցախա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ] 


14։37- ՀԱՊԿ քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի  Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր  Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել։

 

14:30- Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։ Լուրն հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Արցախ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ |aysor.am|

 

14։23- Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Ավելին, Թուրքիան պետք է  դադարեցնի ցանկացած աջակցության և հարձակման հնարավորության ընձեռում Ադրբեջանին: ԱՄՆ-ը պետք է  աշխատի Մինսկի խմբի մեր գործընկերների հետ հրադադար սահմանելու համար, ինչը տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի։ [ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոու]

 

14։14- Վարդենիսում մարդիկ թաքստոցներում են։ Որևէ մեկը գյուղերից դուրս չի եկել, որևէ մեկը չի լքել իր բնակավայրը։ Չեմ կարող ասել՝ այս պահին տեղի ունեցող ռմբակոծությունները ինչքան կտևեն։ Գյուղերի անուններ չեմ նշի։ Այս մասին «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


13։59- Թուրքիայի աջացությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունել է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ու խաղաղության շահերին: Հորդորում եմ ԱՄՆ Պետքարտուղարությանը համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտության դեէսկալացիայի ու հետագա զոհերը կանխելու համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: [ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես] |factor.am|

 

13:48- Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, ՀՀ տարածքը նույնպես հրետակոծվում է։ Դատապարտելի են Ադրբեջանի կողմից գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար։ [Հենրիխ Մխիթարյան]


13։41-Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մի շարք պաշտոնական կայքեր, այդ թվում ՝ Նախագահի և Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերը։ [Սամվել Մարտիրոսյան]


13։33- Համացանցում նկատվում են հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով դիմել իրավասու պետական մարմիններին: [ԱԱԾ]


13։22- Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա կոչ ենք անում ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի Ձեր աջակցությունը հնարավորինս հասցեական լինի։ [Տիգրան Ավինյան] Կարդալ ավելին

 

13:15- Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվին

Սպասարկող բանկ «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ

Հաշվի համարը AMD 22300612211100։ [ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն]

 

13:12- Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվություններն Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում տիրող խուճապային տրամադրությունների մասին չեն համապատասխանում իրականությանը: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

 

13:09- Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։00-  Այսօր ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Րոպեներ անց Ադրբեջանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Արհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև ՀՀ տարածքը: [ԱԳՆ խոսնակ]

 

12։56- Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

 

12:46- Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որ շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի ինքնաբուխ հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց, սակայն միջազգային հանրության աջակցութանը ևս սպասում են, որ վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կոչ արե՛ք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը։ [Քլոե Քարդաշյան] |24news.am|

 

12։36- Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ [Արծրուն Հովհաննիսյան]

12։32-Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։28-Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Պարոն խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Նա հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]


12։11-  Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ: [ՊՆ խոսնակ]


12։01-Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:28-ին, մարվել՝ 11:33-ին: Տուժածներ չկան։  [ԱԻՆ]

 

11։55- Պահեստազորայինները դեռեւս ներգրավված չեն պատերազմում։ Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։52-Ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացված մեր գանգատի ընթացքից կախված՝ մենք կարող ենք դիտարկել երրորդ կողմ ներգարվելու հարցը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ [Արման Թաթոյան]

 

11։49- Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։48- ՀՀ ԶՈՒ-երը, Արցախի ՊԲ-ն իրականացնում են մեր հայրենակիցների կյանքի՛ իրավունքի պաշտպանությունը։ Սա ուզում եմ հատուկ արձանագրել մարդու իրավունքների տեսանկյունից։ [Արման Թաթոյան]

 

11։41- Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։39- Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ [Արծրուն Հովհաննիսյան]


11։38-Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ ՊՆ-ն զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: [ՊՆ խոսնակ]


11։35- Մեր դիվիզաներից մեկի հրետանու պետի զոհվելը սուտ է, Մարտունու զորամասի ամբողջական ոչնչացման մասին լուրը եւս ապատեղեկատվություն է։ [Արծրուն Հովհաննիսյան]


11։30- Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են։ [Արծրուն Հովհաննիսյան]


11:27- Առաջին պահից սկսած՝ մեր բոլոր հաղորդումները կազմվում են հատուկ սկզբունքով, որոնք ուղարկում ենք միջազգային կառույցներին։ Մենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային կառույցներին ենք ներկայացնում հաղորդումներ, երկրորդն արդեն կներկայացնենք այսօր, որը վերաբերելու է ատելության խոսքին ու բռնության կոչերին։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]


11:25- Մենք ամենօրյա ու ամենժամյա կապի մեջ ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արցախի ՄԻՊ-ը նախաձեռնել է բարձր որակի փաստահավաք աշխատանքներ, մենք անընդհատ տեղեկություններ ենք փոխանակում, կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ, մեր աշխատանքները բերվել են հատուկ ռեժիմի, կան մասնագիտացած աշխատակիցներ։ Մենք կապի մեջ ենք նաեւ ՀՀ ՊՆ-ի հետ, այնքանով, որքանով հարցն առնչվում է ՊՆ-ի գործողություններին, զինվորների իրավունքներին։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]


11։21- Այս բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած՝ ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով։ Իհարկե, ընդհանրապես եղել է ատելության խոսք եւ միշտ էլ եղել է էթնիկ հայերի նկատմամբ արմենոֆոբիայի բարձր մակարդակ, բայց հիմա ատելության մակարդակը դարձել է համակարգված, ուժեղացված։ Տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ, նաեւ բռնության ու սպանության կոչեր են լինում։ Առավել վտանգավոր հարթակը Tik-Tok կոչվող ցանցն է, որովհետեւ այդ տիրույթում նյութերի կոնտենտը հնարավոր չէ վերահսկել։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող ատելության այս խոսքը թիրախավորում է նաեւ երեխաներին։  [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]


11։15- Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։ Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ ու տարեցներ։ Այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կենսական նշանակության ճանապարհներին, կապի միջոցներին։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]


11։10- Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ դրանով վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը, առողջությունը։ Այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եւ թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հաասցնելու։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]


11։07- Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։ Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի։ [Արծրուն Հովհաննիսյան]


11:06- Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսյին եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]


11:04-Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից։ Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ: Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում: Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ: Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

11։00- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից: [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։50- Հայաստանն ու ԼՂ-ն պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարության՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։ Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։ [Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ]

 

10։49- Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Սպասեք կոշտ պատասխանի:[ՊՆ խոսնակ]

 

10։32-Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև տեղի ունեցած զինված առճակատման առթիվ Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում․ այն ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը տուժածներին և զոհերի ընտանիքներին։ Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների կոչերին՝ երկու կողմերի միջև անհապաղ հրադադար հաստատելու համար, ինչը կդադարեցնի նրանց բաժանող վեճի խորացումը։ [Ուրուգվայի ԱԳՆ] |azatutyun.am|


10։04- Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: [Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն]

 

09։56- Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

09։46- Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

09։34- Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շուրջկենտրոնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ շուրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան|24news.am|

 

09:33- Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան ուղղված է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Իր ուղերձում Վալդեմար Հերդտը կոչ է արել եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչներին դատապարտել պաշտոնական Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտությունը ռազմադաշտից դիվանագիտական հարթակ տեղափոխելու և ճգնաժամի քաղաքական հետաքննություն  սկսելու համար։ |tert.am|

 

09:23- Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց]

 

09։09- ՄԱԿ գլխավոր քարտուղարը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես ՀՀ վարչապետի հետ զրույցում, այս դեպքում էլ նա մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բախումների առնչությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում և վերադառնալ բանակցություններին՝ տարածաշրջանում անկայունությունից խուսափելու համար: |azatutyun.am|

 

08։14- Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

08։08- Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։ [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

01:40- Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը: «Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը: Թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները: 

 

00:27- Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց (խմբ․ Հայաստանին ու Ադրբեջանին)․ հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: [Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Ռեզայի]

 

00:25- Հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը: Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին: |jnews.ge|

 

00:05- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս էսկալացիային բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

 

 

28․09․2020

 

23:51- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
 
Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ.
Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ.
Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ.
Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ.
Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ.
Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ.
Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ.
Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ.
Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ.
Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ.
Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ.
Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ.
Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ.
Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ.
Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ.
Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ.
կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

23:37- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակին և հայկական Զինված ուժերի կողմից հակառակորդին համաչափ հակահարված հասցնելուն միտված գործողություններին: [ՀՀ Կառավարություն]

 

23:35- Պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են։ Լինելու են մարդիկ, որ հարց է առաջանալու՝ ինչու չկան․ այդ մարդիկ ցանկություն չեն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերելու։ Եթե խոսքը գեներալ Ղահրամանյանի, գեներալ Կարապետյանի և Մնացականյանի մասին է, նրանք զանգել և առաջարկել են իրենց ծառայությունները։ Բոլոր այն անձինք՝ ոչ միայն գեներալները, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել։ [Արցախի նախագահի պատասխանը հարցին՝ ինչ ձևաչափով են նախկին բարձրաստիճան զինվորականները մասնակցում ԱԽ նիստին]

 

23:25- Երեկ մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր։ Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում։ Դիրքերով, լոկալ հաջողություններով, սակայն, դեռ մեծ հաջողություններ չենք ապահովել։ Մեր մարտավարությունը սա է․ պետք է հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան ունեցել են 92-94 թթ․։ Այլ տարբերակ չկա, քանի որ դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

23:18- Մեզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Կճանաչեն անկախությունը, թե չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք պատերազմում։ Հաղթելուց հետ կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք։ [Արցախի նախագահը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին]

 

23:15- Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ։ Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ հակառակը առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ։ Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Ինչ անենք, Ադրբեջանը իր ամբողջ բանակի ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։ Պետք չէ անդրադառնանք՝ դիրք ենք տալու, թե դիրք չենք տալու։ [Արցախի նախագահը՝ Լելե Թեփե բարձունքի գրավման լուրերի մասին]

 

23:14- Նիդերլանդների Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են երկու բանաձեւեր, որոնցով կոչ են անում սեփական կառավարությանը, որ վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ջանքեր գործադրի, որ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ Ադրբեջան-ԵՄ բանակցությունները դադարեցվեն, խնդրում են նաեւ, որ կառավարությունը համապատասխան բոլոր հարթակներում Թուրքիային եւ այլ պետություններին կոչ անի զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց։ Այս փաստաթուղթը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ին։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

23:12- Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

23:09- Վերջին 24 ժամվա մեջ ամենակարեւոր հայտարարությունը համարում ենք ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների, այլ նաեւ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է։ Այս կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

23:05- Ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի՝ այսօր ընդունված հայտարարությունը արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում, եւ հիմա աշխատանքներ են տարվում, որ այդ փաստաթուղթը տարածվի նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում։ Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանք է տարվում տարբեր գործիչների հետ, եւ տեսնում ենք, որ մի շարք հայտարարություններ են տարածվում, որտեղ միանշանակ դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի դեմ։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

23:01- Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։ Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն։  [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22:56- Նման վարքագիծ ունեցող իշխանության (խմբ․- Ադրբեջանի) հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք, ես այսօր ևս պետք է դրա մասին ասեմ։ Այո՛, մենք մարտնչում ենք թուրք-արդեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22:51- Սա կենաց-մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք։ Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով։ Չենք հասցնում, համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելով, պահովել, որ կամավորականները զբաղեցնեն մարտական դիրքեր։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22:44- Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։  Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։28- Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։ Ադրեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել՝ ինչ է կատարվել մեր կապի բնագավառում։  Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարություն է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։21-  Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված քաղաքական չորս կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում քննադատություն է հնչում Հայաստանի հասցեին՝ «զինադադարի ռեժիմը խախտելու և միջազգային իրավունքը ոտնահարելով ադրբեջանական բնակավայրերն ու զինվորներին թիրախավորող հարձակումների կատարելու համար»: Ընդգծվել է, որ «Թուրքիան աջակցում է իր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանող Ադրբեջանի պայքարին», միջազգային հանրությանը կոչ է արվել կանգնել Ադրբեջանի կողքին: Խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարությանը չի միացել: |azatutyun.am|

 

22։18- Երևի հնարավորություն ունեցել եք տեսնելու հատվածներ՝ ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները։ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։  Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել։  [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22:16- Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ինքնաթիռ են խոցել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: |lragir.am|

 

22։10- Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածը՝ այսինքն՝ հյուսիս-արևելյան ուղղությունը։ Այսօր՝ կեսօրից հետո, նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողություններն արդեն Օմարի ուղղությամբ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

21:55- Ադրբեջանն ասում է` բանակցություններով հարց չի լուծվի, բայց ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի հետ, մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Այս պատերազմը, որը Ադրբեջան-Թուրքիան տանդեմն է ուղղված Արցախի դեմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու։ Եթե պատերազմը շարունակվեց, ապա Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարց։ [Արցախի ԱԺ նախագահ] |azatutyun.am|


21:32-
Կառավարության 1586֊Ն որոշման համաձայն սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար.

✅շարքային, կրսեր և ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 48 տարեկան,
✅կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան,
✅ավագ սպայական կազմ (մայոր, փոգնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան:  [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]


21:30-
Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին և կոչ անենք Թուրքիային` զերծ մնալ զինամթերքի կամ գրոհայիններ տեղակայումից։ [ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման]


21:20-
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:

 

20:58- Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

20:57- 58 զոհ ունեն Արցախի պաշտպանության բանակը (ՊԲ) և ՀՀ զինված ուժերը միասին։ Արցախի ՊԲ-ում զոհերի թիվը 48 է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20:56- Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:  Երևանում գործընթացը կանոնակարգելու համար առաջարկում ենք դիմել ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637: Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր: [ՊՆ խոսնակ]

 

20:38- Telegram-ը հաճելի է և կարևոր, բայց Twitter-ն այսօր կարևոր է, քան երբևէ, հետևաբար․
1․ գրանցվեք Twitter-ում,
2. սկսեք հետևել Infocom-ին՝ https://twitter.com/infocom_am,
3․ պաշտոնական աղբյուրներին՝
https://twitter.com/armgov
https://twitter.com/MFAofArmenia
https://twitter.com/ArmeniaMODTeam
https://twitter.com/ArmenianUnified
https://twitter.com/naghdalyan
https://twitter.com/ShStepanyan
4. Տարածեք այդ հարթակներով տրամադրվող տեղեկությունը՝ օգտագործելով #StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #NKpeace #ArtsakhNow #NagornoKarabakh  #Artsakh #Azerbaijani #Armenia հեշթեգերը։

20:29- Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ:  ԱՀ-ն միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ։ [Արցախի ԱԳՆ]

 

20:25- Արցախի Ազգային ժողովում այսօր չկան տարբեր կուսակցություններ, այսօր ԱՀ ԱԺ-ում կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը։ Այս պատերազմին խառնվել է նաեւ Թուրքիան, եւ հիմա աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով, բայց հավատացնում ենք, որ մեր բանակը կասեցրել է թշնամու գրոհը եւ մեր բանակը ի վիճակի է այն տեղափոխել թշնամու իսկ տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականներին, ինչպես եղավ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ հուլիսին՝ տավուշյան դեպքերի ժամանակ։ [Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]

 

20:18- Հայկական բանակը այս պահի դրությամբ ընդհանուր ունի 58 զինծառայողի զոհ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20:14- Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19։52- Միանշանակ, թե՛ թիկունքային, թե՛ տեխնիակկան, թե՛ մարտական ապահովման առումով Պաշտպանության բանակը որեւէ խնդիր չունի։ [Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19։51- ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապացությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Խախտված է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր զինատեխնիկա։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ․ հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը։ Անհրաժեշտ է վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ [ՀԱՊԿ]

 

19:46- Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են, որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, որոշ հատվածներում վերականգնվել են։ Օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակում ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում։ [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:44- Խնդրում ենք եւ հորդորում՝ օգտվել միայն պաշտոնական տեղեկություններից եւ զերծ մնա ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկության նյութերից, քանի որ դրանք առաջացնում են միայն խուճապային տրամադրություն եւ ավելորդ լարվածություն՝ ե՛ւ անձնակազմի, ե՛ւ բնակչության մոտ։ [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:42- Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստտ փորձ եւ հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։ Անձնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները եւ հասցնելու իր տրամաբանական հաղթանակին։ Մենք ուժեղ ենք, քան երբեւիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը։ [ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:40- Շվեդիան և ողջ աշխարհը պետք է դատապարտեն Ադրբեջանի հարձակումը, կողմերին կոչ անեն հանդարտվել և գործել հանուն խաղաղության: Հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը՝ Շվեդիան կարող է անել այնպես, որ երկրները դուրս գան պատերազմի ճանապարհից և նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը: Դրանից հետո պետք է հարձակումն ու բռնությունը դատապարտվեն, և սկսվի երկխոսությունը։ [Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետ] |armenpress.am|

 

19:39- Նախնական տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ։ Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակվածների հիշատակի առջեւ եւ խորապես ցավակցում ենք բոլորի հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում եւ վերադարձ շարք՝ շարունակելու իրենց սրբազան պարտքը։[Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:37- Այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի  կորուստ՝ անձնակազմի մոտ։ [Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:34- Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում եւ աճում են։ Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ։ [Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

19:21- ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա։ Էրդողանը ցանկանում է պահպանել իր «ուժային» իմիջը, սակայն նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում` Թուրքիային: Մի՞թե Էրդողանին քիչ է Սիրիայի փախստականների հոսքը, որի առաջացման մեղավորը շատ դեպքերում հենց նա է։ [ՌԴ Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինա] 

 

19:16- Ելնելով անվտանգությունից՝ ՊԵԿ-ը հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ անցակետով, իսկ մնացած դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։ [ՊԵԿ]

 

18:39- Արցախցիներին օգնել Արցախում: Հարգելի՜ հայրենակիցներ,
մենք մշտական կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցությունը հասցեական կազմակերպենք: Այս պահին գնահատվում են սոցիալական կարիքները, որոնք պետք կլինի բավարարել, որպեսզի արցախցիներին օգնենք Արցախում:
Խնդրում եմ մտածել այս ուղղությամբ և քայլերը ձեռնարկել այս սկզբունքով: Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին. եթե աջակցության անհրաժեշտություն լինի, կտեղեկացնենք: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

18:37- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով: Այն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: [ՀՀ ՄԻՊ]

18:35-  Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճման վտանգով:  Այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Ցանկացած էսկալացիա կնշանակի միայն նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ [ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո] |armenpress.am|

18:32- Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում: |armenpress.am|

18։19- Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն: Մենք համոզված ենք, որ որքան շուտ վերսկսվեն բանակցություններն, այնքան լավ, և հրադադարի հաստատումը միակ ելքն է: Հրադադարի արագ հաստատումը, ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների վերսկսումը խնդիրը լուծելու միակ ճանապարհն է: Իրանը միշտ փորձել է աջակցել կողմերի միջև երկխոսությանը. համոզված ենք, որ ռազմական տարբերակն այս երկարատև հակամարտության հարատև լուծում չի ապահովի: [Իրանի ԱԳ նախարար]

18։11- ՄԻԵԴ մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին:

18։03- Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը: [Արծրուն Հովհաննիսյան]

18:02-Ֆեյսբուքի հայկական տիրույթում ադրբեջանական կեղծ օգտատերերը մեծ հաշվով ոչինչ չեն կարողանում անել, բայց կարելի է փակել իրենց ակտիվությունը: Հատկապես խնդիրը սուր է լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում: [Արծրուն Հովհաննիսյան]

18։00 - Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում։ [Բելառուսի ԱԳՆ] |armenpress.am|

17։33- Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման և համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ, և այն գործի է դրվում ըստ իրադրության զարգացման և ըստ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության։ Դիվանագիտության մեջ մենք նախապես չենք ներկայացնում այն քայլերը, որոնք ձեռնարկելու ենք։ [ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ]

17։28- Մեր վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում․ երբ հանել ենք թեթեւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են ծառայությունը, վիրավորների թիվը մնացել է 100-120-ի շրջակայքում։ Ծանր վիարվորների մասով այս պահին ամփոփիչ տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել,  տեղափոխվել են հիմնականում Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

17։24- Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը։ Եւ մենք վստահորեն գիտենք, թե այդ կոչը որ կողմին է ուղղված։ Մեր փաստերով, որոնք ուղարկված են մեր գործընկերներին, գիտենք՝ որ կողմն է սկսել ագրեսիան Արցախի դեմ։ [Աննա Նաղդալյան]

17։23- Այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Նրանք մեծամասամբ ունեն թեթև վիրավորում և առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք, կատարում են իրենց մարտական խնդիրները։ [Արծրուն Հովհաննիսյան]

17։09-Այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են գործողությունները։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում։ [Արծրուն Հովհաննիսյան]

17։05- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը․ Ուղիղ

16։38 - Այսօր ՊԲ կայքում հրապարակված՝ զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում: [ՊԲ]

 

16։35- Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

16։30- Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով: Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է․ դա Օսմանյան կայսրության ուրվականն է: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի: [Արմեն Սարգսյանի ելույթը «CYBERSEC2020» համաժողովին]

 

16։25- Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է: [ՊՆ խոսնակ]

 

16։10- Ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի։ Սահմանվել է բաժանորդների համար առավելագույն սակագին, որը հայաստանյան բոլոր երեք օպերատորների դեպքում նույնն է: Սակագնի զրոյացումը բերելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի խափանման։ Հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով և հաղորդագրություններով: [Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը]

16։04- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ: Քրեական գործով նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ։ [Քննչական կոմիտե]

 

15:48-Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Այցի ընթացքում Թորոսյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին, այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց,  ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:

 

15։ 32-  ԱԺ-ն միաձայն՝ 118 կողմ ձայներով, ընդունեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: |armenpress.am|

15:22- Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ [ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև] |armenpress.am| Կարդալ ավելին

15։14- Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: [Հայտնում է Արցախի ՊԲ-ն]

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:

14։49-  Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները․

Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.

Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.

Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.

Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.

Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.

Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.

Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.

Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.

Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.

Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.

Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.

Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.

Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.

Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.

Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.

Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.

Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.

Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.

Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.

Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.

Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.

Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ. [ՊԲ]

14։44- Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]

14։30- Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն եւ միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար։ [Չինաստանի ԱԳ նախարար]

14։04-Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա: Այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։ «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է նաև, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: |armenpress.am|

13։53- Այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ: Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար: [ՀՀ ԱԳՆ]

13։43- ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:  Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերն այդ թվում՝ ծանր սպառազինություն են օգտագործում: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ ամեն կերպ ձգտելու է խաղաղության հասնել։ [ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին]

13։38- Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Կարդալ ավելին

13։35- Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։ [ՊՆ խոսնակ]

13:01- ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստ․ Ուղիղ

12։57- Արտաքին և ներքին բոլոր խաղացողներին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով։ Հիմա կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անհապաղ հրադադարի հասնելու և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։ [ՌԴ ԱԳ փոխնախարար]

12։52-Խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք։  [Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկ] |1lurer.am|

12։50- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մակրոնը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում զինված հակամարտությամբ եւ ընդգծել բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման կարեւորությունը, իսկ Ալիևը իրավիճակի համար մեղադրել է Հայաստանի գործող իշխանություններին։  |armtimes.com|

12։46- Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակման դեմ Լեռնային Ղարաբաղում։ Քիչ անց բանավեճի ժամանակ կոչ եմ անելու ԱԳ նախարար Բլոկին՝ դատապարտելու հարձակումները։ Թող ԵՄ-ն առաջ մղի զինադադարը, և Նիդերլանդները աջնորդեն այդ աշխատանքը։ [Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Ֆորդևինդ]

12։43- Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները: Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք: Անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար]

12:28- Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին։ Ավստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի և երկխոսությանը վերադարձ կատարվի: [Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար] |armenpress.am|

12։03- Այսօր նամակներով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավաներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։ Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր։ [ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան]

12։01- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել երկրում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

11։56- Խստորեն դատապարտում ենք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա: Հայաստանը հերթական անգամ խախտել է միջազգային իրավունքը և ցույց տվել, որ շահագրգռված չէ խաղաղության և կայունության համար: Թուրքիան լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանին և անվերապահորեն աջակցում է նրա ինքնապաշտպանության իրավունքին։ [Թուրքիայի նախագահի խոսնակ]

11:26-Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:23- Արցախում մասսայական տեղահանում չի՛ կատարվում։  [Արծրուն Հովհաննիսյան]

11:22-Բնակարաններ եւ ապաստարաններ տրամադրելու անհրաժեշտություն չկա։ Եթե լինի, պաշտոնապես կհայտարարվի, ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ եւ կասեն՝ ապաստարան անհրաժեշտ է, թե ոչ, եւ քանի հոգու համար։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:22- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել երկրում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

11:21- Թե քանի մարդ է մեկնել սահման՝ չեմ կարող թիվ հրապարակել, դա գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Բայց դիմել են շատ-շատերը, եւ ստիպված ենք շատերին ասել՝ խնդրում ենք, դիմեք ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը մեզ ավելի շատ խանգարելու է։ Լավ կլինի, որ զինկոմիսարիատները մարդկանց հստակ կազմակերպեն, եւ զորահավաքը կազմակերպվի՝ ինչպես անհրաժեշտ է։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:18-Մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:17- Այս պահին թիրախավորված են նաեւ բնակավայրեր։ Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին։ Րոպեներ անց այնտեղից նաեւ տեսանյութ կլինի։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:14- Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գեներալի՝ Արցախում գերի լինելու լուրերի մասին]

11։12- Ադրբեջանական զինված ուժերն իրենց զոհերի դիերը ստանալու խնդրանքով չեն դիմել։ Արցախի պաշտպանության բանակը համապատասխան տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ադրբեջանական զինված ուժերի ծառայողների բազմաթիվ դիակներ՝ թողնված մեր կողմում։ [Արծրուն Հովհաննիսյան]

11։10- Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան, բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում։ 
[Արծրուն Հովհաննիսյան]

11։07- Ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի ուղղությամբ։ Մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում։ 
[Արծրուն Հովհաննիսյան]

11։06- Գնահատում ենք այն խորը և սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, որ ունենք մեր երկու հարևան երկրների հետ: Մենք կողմ ենք խաղաղությանը, ժողովրդավարությանն ու զարգացմանը հարավկովկասյան տարածաշրջանում: Կարևոր է, որ այս ծանր շրջանում Վրաստանը  ամեն ինչ անի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ [Վրաստանի «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցություն]

10:57- Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ երեկ երեկոյան Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։

 

10։53 - Արգենտինան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կապակցությամբ, ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում զոհերի ընտանիքներին։ Արգենտինան երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՝ նպատակ ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի շրջանակներում։ [Արգենտինայի ԱԳՆ]

 

10։32 - Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

 

10։29 - Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խորը մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձան:  Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար: [Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո]

 

10։20 - Մարզերում բնակվող հարգելի հայրենակիցներ, արյունատվություն կարող եք կատարել հետևյալ կենտրոններում.

📌Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10,
հեռ. 0237-2-06-72
📌Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42
հեռ. 0322- 4-30-53
📌Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա,
հեռ. 0312-5-93-15
📌Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5,
հեռ. 0284-2-20-00
📌Հրազդանի մարզային ԱՓԿ՝ ք.Հրազդան, Ղուկասյան 40,
հեռ. 0223-2-33-91

Խնդրում ենք մոտենալ անձնագրով և մինչ ներկայանալը ծանոթանալ դոնորության հակացուցումներին ։ [ԱՆ Պր․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն]

 

10։10 - ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են։ [ՊՆ խոսնակ]

 

10։04 - Հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին: Այն ժամանակ, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, պալատն ու ԶԼՄ-ները շարունակում են պատերազմի կոչ անել: Պատերազմը աղետ է: Եկեք վերջ ասենք պատերազմին։ [Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլան] |tert.am|

 

09։59 - Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ։ [ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թի Ջեյ Քոքս] |tert.am|

 

09։53 - Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը։ [Սենատոր Բոբ Մենենդես] |armenpress.am|

 

09:40- Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային: [ՀՀ ԱՆ]

 

09:36- Խորապես մտահոգված եմ ԼՂ-ում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար: [Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդեն] |amerikayidzayn.com|

 

09:32- Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

09։24- Արցախի բնակչությունն ու Արցախի ԶՈՒ-երը եղել և մնում են լիովին վճռական՝ պաշտպանելու իրենց հողերը և իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են ԼՂ անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար: [ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը France 24]

 

09։14- Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները: [ԱՄՆ նախագահը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին] |amerikayidzayn.com|

 

09։09- Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: [ՊԲ]

 

09։01- ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն։ [ԱՀ քաղաքաշինության նախարարությունը]

 

08:40- Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում  և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ 
Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ 
Դավիթ Տոնոյանը տվել է  համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպմա, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման  շուրջ։  [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

08:39- Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր   ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը  վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ 
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

08:30- Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: 

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: 
Հաղթանակն անկասկած մերն է լինելու: 

Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

08:00- Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ. [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

01:10- Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

00։49 - Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող պացիենտների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը։ Լիահույս ենք, որ մեր հայրենակիցները կհետաձգեն իրենց պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը: [ՀՀ ԱՆ]

 

00:28-Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից։ Հիմնական մեսսիջն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Որոշ հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00:19-Ակտիվ աշխատանքներ ենք տարել միջազգային տարբեր կառույցների հետ․ նախ իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ արտերկրում մեր գործընկերները իմանան, թե ով է նախաձեռնել հերթական ագրեսիայի ակտը, և պատահական չէ, որ հետո մի շարք հայտարարություններ հնչեցին (և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է), որտեղ տարբեր կառույցներ, քաղաքական տարբեր գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00։11- Առավոտվանից կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հետ, այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ՄԽ համանախագահները։ Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակը Արդբեջանն է։ Ընդհանրապես, միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00։09- Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել: Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

00։07- Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ․ չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ:։ Էս որ շատ չանհանգստանաք։ [Սամվել Մարտիրոսյան]

 

27.09.2020

 

23։50- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը: [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

23:40- Խորվաթիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիկուլան թվիթերյան իր միկրոբլոգում Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցված կարգավորման երեք հիմնարար սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և հատկապես ուժի կիրառման բացառում։ «Նաև կոչ եմ անում բոլոր միջազգային դերակատարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել երկու կողմերի հետ», նշել է պատգամավորը։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

 

23:39- Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով` գրոհայինների շարքում կա 81 զոհ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

22։56- Արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում են հետախուզական թռիչքներ․ F-16-ները աշխատել են, Bayraktar կոչվող աթս-ներ, որ թուրքական ռազմական ուժի պարծանքն են, հիմնականում օգտագործվել են։ Դա արդեն ապացույց է։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստաթղթեր այս պահին չունենք։ [Արցախի նախագահը՝ Ադրբեջանի կողմից թուրքական զինտեխնիկայի օգտագործման ապացույցների մասին]

 

22։50- Մենք կարիք ունենք, որ  միջազգային դիտորդները հետաքննություն իրականացնեն և կոչ անեն ձեռնարկել միջազգային քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ սրացումները և ողբերգությունը կանխելու համար: Կո'չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացրե՛ք Թուրքիային, որ զենք և մարտիկներ չուղարկի Բաքու։ [Քիմ Քարդաշյան]

 

22։46- Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ և հանդիպում ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի հետ։ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով ինչպես միշտ կանգնած է բանակի կողքին:

 

22։44- ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ [ՊՆ խոսնակ]

 

22։36- Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերը այդ փուլում այդքան չեն կարևորվում։ Սա Ապրիլյան պատերազմը չէ, սա Հուլիսյան պատերազմը չէ, դրա համար հետ ենք վերցրել, թե ոչ, այս փուլում նշանակություն չունի։ Պատերազմի ժամանակ ցանկացած կողմի, հատկապես հարձակվող կողմի գլխավոր խնդիրն է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի  ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել, և սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։31- Միջազգային հանրության արձագանքը ես բավարար չեմ կարող համարել, քանի որ երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարություններ՝ ի աջակցություն Ադրբեջանին։ Հակառակը, կհամարեմ անբավարար, որովհետև սա Ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից արդեն դուրս է վաղուց։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։24- Պետք է պատրաստ լինենք պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Այն, որ պատերազմը լայնածավալ է, և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, դրա վառ ապացույցն է։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։10- Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն ԱՀ ՊԲ ուժերը, և կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք․ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են։ Ծրագիրը, որ ունի թշնամին, ձախողվելու է։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։06 - Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։ F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են, սովորական զորավարժության անվան տակ օգտագործում են առավոտից մինչ այժմ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։02 - ՊԲ-ն հիմնականում առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։ Հարձակումը ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս։ Այո, ունենք կորցրած դիրքեր․ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

21։59 - Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել: Lեռը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ [Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար] |hetq.am|

 

21։56 - Այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և հետևակի մարտական մեքենայի կորուստ, 27 ԱԹՍ-ների և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանն ունի նաև բարձրաստիճան զինվորականների կորուստ։ [Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար] |hetq.am|

 

21։45 - Մենք լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին և այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այսինքն՝ այս փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր։ Մենք այս հարցը բարձրացրել ենք և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ ապացուցել ենք ադրբեջանցիների վարած քաղաքականությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։34 - Շատ շնորհակալ ենք բոլոր կամավորներին հայրենիքին նվիրված ծառայություն կատարելու համար․ կամավոր է թե պահեստազորային է՝ տարբերություն չկա։ Նման աշխատանքները համակարգում են ՀՀ զինված ուժերը, ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ օրենքների հիման վրա և ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։28 - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում։ [ԱՀ ՊԲ]

 

21։26 - Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառման մասով ադրբեջանական ԶՈՒ-ում։ Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում կհավաքենք ավելի շատ փաստեր և հստակ ապացույցներով կխոսենք։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տեղեկություններ կան սիրիացի գրոհայինների վերաբերյալ]

 

21։17- Ադրբեջանը օրվա ընթացքում ոչ մի նյութ չի տեղադրել որևէ բնակավայր «ազատագրելու» կամ փաստացի գրավելու մասին։ Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ կեղծ տեսանյութեր չկային։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին, բայց պարզվեց 2015-16թթ․այլ միջադեպից մոնտաժ արված նյութ էր։ Նույնիսկ որևէ մեկ դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չեն հրապարակել։ Դրան հակառակ՝ մենք ցուցադրել ենք փաստագրական մի քանի տեսանյութեր, որտեղ երևում է նրանց տեխնիկաների ոչնչացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։08 - Առավոտյան էլ նշեցի, որ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է հրետակոծության։ ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիմել-չդիմելուն, ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել։ Վաղ առավոտյան ՀԱՊԿ-ի մասով կարող ենք կոնկրետ տեղեկություններ հաղորդել։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին ևս լարվածություն կա, և քննարկումներ ընթանո՞ւմ են ՀԱՊԿ-ի հետ]

 

21։07 - Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։04 - Մարտերը այս պահին դեռ շարունակվում են։ Հակառակորդը ունի զգալի կորուստներ․ մոտ երկու հարյուր մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20։51- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝

  •  պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
  •  պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
  • պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

20:46- Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության: [Արարատ Միրզոյան]

 

20։45- Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը և երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել հակամարտության սրումը: Եգիպտոսը խնդրում է բոլոր կողմերն երկխոսություն սկսել՝ խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային օրինականության համաձայն։ [Եգիպտոսի ԱԳՆ] |tert.am|

 

20:20- Ցանկացած ագրեսիային մեր պատասխանը եղել է, կա և լինելու է խաղաղության վերահաստատումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ամրապնդումը: Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է: Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

 

20:18- Այս պահին հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, 30-ից ավելի վիրավորների մասին է հայտնի քաղաքացիական բնակչության շրջանում: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |azatutyun.am|

 

20։13- Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին: Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոլդովայի ավանդական գործընկեր հանդիսացող երկու երկրների և ժողովուրդների զարգացման և բարգավաճման համար։ [Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ] |tert.am|

 

 

19։58- 13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը, որովհետեև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու վաղը։ Ադրբեջանը թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Գործ ունենք մի թշմնամու հետո, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ։ [Նաիրա Զոհրաբյան]

 

19։56- Իրանն ուշադիր հետևում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  միջև ռազմական ընդհարմանն ու կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև բանակցություններ սկսելու ուղղությամբ։ [Իրանի ԱԳՆ խոսնակ] |civilnet.am|

 

19։51- Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք: [Արծրուն Հովհաննիսյան]

 

19։46- Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողության սանձազերծման հետևանքով արցախա-ադրբեջանակն շփման գծում ստեղծված իրավիճակը։ [Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյան] |armenpress.am|

 

19։43- Այսօր, իմ գնահատմամբ, մենք ամուր ենք կանգնած սահմանին, բայց գուցե լայնածավալ հարձակման ընթացքում լինեն դիրքային զիջումներ։ Մենք Մարտակերտն էլ էինք տվել, բայց հինգ տարի հետո վերցրել ենք։ Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության։ Այսօր ես ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռների, իրենք երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են եւ մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել։ Մենք վերջնական կհաղթենք, եւ այդ բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը։ [Սասուն Միքայելյան]

 

19:38- Ադրբեջանի խորհրդարանը օրվա երկրորդ կեսին հրավիրված դռնփակ նիստի ընթացքում որոշել է երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել։ Այս մասին հաղորդում են ռուսական առաջատար լրատվական գործակալությունները՝ TACC-ը և «Ինտերֆաքսը»։ Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Միլի Մեջլիսի դռնփակ նիստի մասնակիցներից մեկին՝ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուին, տեղեկացնում է, որ ռազմական դրությունը գործելու է Բաքվում, Գյանջայում, Եվլախում և երկրի մի շարք այլ բնակավայրերում։ |azatutyun.am|

 

19:34- Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը: Հենց հիմա՝ Ստեփանակերտում: Միջազգային հանրությունը մտադի՞ր է գործել, թե շարունակելու է անպատժելիության քաղաքականությունը: [Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիա] |armenpress.am|

 

19:33- Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 57 պատվիրակությունների անդամ պատգամավորներին՝ տեղեկացնելով վաղ առավոտից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

 

19։32- Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը լիակատար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Որպես Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության հանձնախմբի նախագահ՝ ես հրատապ նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին՝ իրազեկելով իրավիճակի մասին: Ես Եվրամիությունից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել»,- նշում է ԵԽ պատգամավորը: |armenpress.am|

 

19։28- Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար։ [Կրեմլ] |armenpress.am|

 

19։18- Armenpress.am-ը, armtimes.com-ը, mediamax.am-ը, banks.am-ը, 1in.am-ը և hetq.am-ը հաքերային հարձակման են ենթարկվել։

 

19:09- Առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին։ [Հունաստանի ԱԳՆ]

 

19։08- Չկա հաղթանակ, որը որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի ու գիտակցության մեջ։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում, և չենք դադարի քայլել, պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղերքի հաղթանակի։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

18։59- Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը: Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին: Մենք-ում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան: [14 կուսակցությունների հայտարարությունը]

 

18։50 - ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայա] |tert.am|

 

18։49 - Չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի եւ այլն։ Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը։ [Էդմոն Մարուքյան]

 

18։49 - Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին։ Մենք չպիտի զոհվենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի այս հարցը լուծենք ու չթողնենք մեր երեխաներին։ Մենք այս պատերազմով այս հարցը պիտի լուծենք վերջնականապես։ Չենք կարող եւս մի անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից։ Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ բանակցում ենք։ Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում։ Աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան հաջողություն կկարողանա գրանցել, էդ կողմի արձանագրածը կարձանագրի։ [Էդմոն Մարուքյան]

 

18։48- Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ԶՈՒ կողմից ադրբեջանական ուղղաթիռների խոցումից հետո որոշ լրատվականներ և սոցիալական ցանցերի օգտատերեր տարածում են լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր ուղղաթիռների խոցումից։ Տարածվող լուսանկարները կապ չունեն արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լուսանկարներն արվել են այս տարվա փետրվարին՝ Սիրիայում։ Հայկական ԶՈՒ խոցած ուղղաթիռների լուսանկարները պաշտոնական աղբյուրներում դեռ հրապարակված չեն։ |fip.am|

 

18։44 - news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը: news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը: [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ]

 

18։26 - Արցախի հարցի պատմությունը պետք է թարմացնենք, որովհետև մոռացվել է, թե այն ինչի մասին է ընդհանրապես։ Սա ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտ, ինչը ամենամեծ վնասն է մեզ հասցնում։ Մենք պետք է բացատրենք, որ սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է, և խոսքը Արցախի հայության մասին է։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

18։24 - Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն: [ՀՀ ԿԳՄՍ նախարար]

 

18։18 - Մեր օրակարգում կա Արցախի Հանրապտությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում։ Մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, այո՛, կարծում եմ՝ պետք է այդ հարցը լրջորեն քննարկենք, գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում հանրային քննարկում էլ սկսվի, բայց մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները։ [Նիկոլ Փաշինյան]

 

18։16 - Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ [ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

18։14 - Ուզում եմ՝ առաջին հերթին միջազգային հանրությանը հստակ կարողանանք հիմնավորել, թե ով է նախահարձակ կողմը։ Երկրորդը, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում, երրորդը, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից։ Սա շատ կարևոր փորձություն է համահայկական ներուժի համար, թե ինչքանով կարող ենք գործի դնել այն՝ հանուն մեր նպատակների ու շահերի պաշտպանության։ Մինչև Հայաստան գալը անելիք կա հենց այս պահին։ [Նիկոլ Փաշինյանը՝ սփյուռքից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած հայերին հայրենիք տեղափոխելու մասին]

 

18։10 - ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին։ [Հունան Պողոսյան]

 

18։04 - Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

17։56 - Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

17։55 - Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պետք է արձանագրի մեկ բան․ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։Ես կուզեմ, որ աշխարհը սա արձանագրի․ սա լինի խաչմերուկ, որից կա երկու ճանապարհ․ մեկ՝ դեպի հարցի փակում Արցախի Հանրապետության լիարժեք ազատության և ճանաչման ձևով։ Ուստի մենք, մեր բոլոր ներքին խնդիրներով հանդերձ, չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ ու կերպար։ [ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան]

 

17։53 - Մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա եւ պաշտպանենք էս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է։ [Նիկոլ Փաշինյան]

 

17:47- Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է։ [Նիկոլ Փաշինյան]

 

17:42- Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17:37- Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17:14- Ղազախստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ և հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ եղանակների որոնմանը մասնակցել։ Որպես Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) ղեկավար՝ առաջարկել է օգտվել Խորհրդակցության վստահության միջոցառումների փաթեթից:

 

17:06- Որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

16։59- ԱՀ նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին։ [ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան]

 

16։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կրակի հետ կապված, որը զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։  [ՌԴ ԱԳՆ] |factor.am|

 

16։48- Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Նիկոլ Փաշինյան 

 

16:45- Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական բախումների մասին տեղեկություններով: Կոչ ենք անում դադարեցնել մարտերը, վերականգնել խաղաղ բանակցությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: [Լեհաստանի ԱԳՆ]

 

16։28- Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը: Որոշման մեջ ասված է․
Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են ՀՀ ամբողջ տարածքում: Միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները

 

 

16:03- ԿԳՄՍՆ-ն հորդորում է խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները:

 

15:50- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնել այսօր Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան օգտահաշվում: 

 

15:31- Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են․ այդ նկարները ՌԲՖ ուսանողների նկարներ են, բժիշկների։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

15:25- Պետք է ասել, որ, այո, մենք սպասում էինք, չենք կարող ասել, որ 2016-ի պես իրավիճակ էր։ Չնայած մենք ոչինչ չէինք կարող բացառել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության հետ կապված, բայց որ կթիրախավորեին նաեւ քաղաքացիական բնակավայրերը, կանխատեսում էինք։ Բայց որ առաջնագծում որոշակի էսկալացիա սպասվում էր, ցույց էր տալիս նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանության ակտիվ տեղեկավտական քարոզչությունը։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

15:20- Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Հայկական երկու պետությունների արտաքին գերատեսչությունները սերտորեն եւ համակարգված  աշխատում են՝ միջազգային համապատասխան կառույցներին ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկացնելու եւ այդ ագրեսիան կասեցնելու նպատակով։ [ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան]

 

15։18- Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը: Անհրաժեշտ է տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [ՀՀ ԱԱԾ]

 

15։09-  Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: [ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ] |factor.am|

 

15:03- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է: [ԱՀ պաշտպանության նախարարություն]

 

15:00- ԱՀ արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի զինված հարձակման մասին: Զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ԱՀ-ի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը: Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:  [ԱՀ ԱԳՆ]

 

14:50- Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: [Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն]  |armenpress.am|

 

14:49- Հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: [ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակ]

 

14:47- Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության: Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:  [ՀՀ ԱՆ]

 

14։44- Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ |armeniasputnik.am|

 

14։41- Ապրիլյան պատերազմից 4 տարի անց Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: ՀՀԿ Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: [ՀՀԿ Գործադիր մարմին]

 

14:31- Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ [ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը]  |armenpress.am|

 

14:16- Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով: [ՀՀ ԱՆ]

 

14:05- Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ ՀՀ քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի։ [ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

13։59- Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա,  տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: [ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյան]  |armenpress.am|

 

13:49- Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք ԱՀ բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: ԱՀ Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար: [ԱՀ ԱԺ]

 

13:41- ՀՀ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն քննարկո՞ւմ է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ասաց, որ ներկայումս ընթանում է ԱԽ նիստը, որի օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, և քանի դեռ չի ավարտվել այն, իրավունք չունի օրակարգի որևէ հարց բարձրաձայնելու։ Ճշտող հարցին՝ նա չի՞ բացառում, որ նման հարց օրակարգում կա, խոսնակն ասաց, որ չի էլ հաստատում։

 

13:34- ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է համանախագահների հետ։ Նա կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի, Վրաստանի իր գործընկերոջ և մի շարք այլ գործընկերների հետ։ Այս պահին կարող եմ ասել, որ նրանց արձագանքն է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները։ Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է ու նաև մեր գործընկերներին ճիշտ տեղեկության տրամադրումը, ու այս պահի դրությամբ ունենք լիակատար փոխըմբռնում։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

13։28 -  Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականների մասին։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

13։23 - Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում։ Հետագայում կտեղեկացնենք մանրամասն, դեռեւս ամփոփելու տվյալներ կան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։20 - Ճշտում ենք՝ Ադրբեջանը հրթիռահրետանային կրակը ինչ զինատեսակներից է վարել, բայց մեր հավաքագրած նյութերի համաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից՝ Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները՝ ավիառումբեր, ԱԹՍ-ներ եւ այլն։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։18 - Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Այսօր առավոտյան Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, այնքան էլ ինտենսիվ չեն։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։10 - Հակառակորդը հասցրել է հրթիռային եւ ավիացիոն հրետանային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյետկներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են, լրացուցիչ կճշտենք, կներկայացնենք թվագրական կոնկրետ տվյալներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։57 - Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ [ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինով] |aysor.am|

 

12։55 - Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում։ Հակառակորդն ունի կորուստներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

12։51 - Այս պահին ԱՀ պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն: [ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան]

 

12:40- Հիմա կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: [Նիկոլ Փաշինյան]

 

12։36- Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։ 

 

12:33- ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից, և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։ [ՀՀ ՊՆ]

 

12։30- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայքնով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։ Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։ Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։ |ermenihaber.am|

 

12:28- Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ։ [Նիկոլ Փաշինյանը` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում] |armenpress.am|

 

12:19- Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյան] |armenpress.am|

 

12:08- Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար:  [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|

 

12:05- Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:
Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: [Նիկոլ Փաշինյան]

 

12:01- Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Խուճապի չմատնվեք, այս ամենն ձեր իսկ ապահովության համար է արվում։ [ԱՀ ԱԺ նախագահ]

 

11:51- Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի: Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

 

11:45- Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» ( https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին: [ԱԱԾ]

 

11։21 - Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպացել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը: [ԱՀ նախագահ]

 

11։14 - Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են: [ԱՀ ՊԲ]

 

11։12 - Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ Պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։ [ՀՀ ՊՆ]

 

11։01 - Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի ՊԲ-ի և ՄԻՊ-ի կողմից: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան և բռնությունը: [ՀՀ ՄԻՊ]

 

10։55 - Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: [ԱՀ ՄԻՊ]

 

10։53 - ԱՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել ԱՀ հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ: [ԱՀ ՄԻՊ]

10:48- Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաեւ մեր լրատվամիջոցների եւ լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարեւոր դրսի լսարանի տեսանկյունից։ [Սամվել Մարտիրոսյան]

 

10:44- Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

10:36- Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Մեկ անգամ ևս, սիրելի՛ տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես նորի՛ց ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրությո՛ւն դարձրեք կահավորմանը: [Տավուշի մարզպետ]

 

10:30- ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։ [ՀՀ ՊՆ]

 

10։13- ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։  [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

10։12- Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10։11- Ադրբեջանի՝ քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու հետևանքով Արցախն ունի քաղաքացիական զոհեր։ Մարամասերն՝ ավելի ուշ։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

10։05- Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

09:42- Ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան ԱՀ-ի նկատմամբ։ Հայկական կողմերը գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ [ՀՀ ԱԳՆ]

 

09:27- Արցախի խաղաղ բնակչությանը  կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: [Շուշան Ստեփանյան]

 

09:11- Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։ [Շուշան Ստեփանյան]

 

09:06- Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

09:05- Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

08:56- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նախարարը ներկայացրել է  սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը  սանձազերծել է հերթական սադրանքը: [Շուշան Ստեփանյան]

 

08:55- Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: [ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան]

 

08:39- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են: [Շուշան Ստեփանյան]

 

08:29- Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: [Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

08:20- Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ [Նիկոլ Փաշինյան]

 

07:10- Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ։ [ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել