ՀՀ զինդատախազությունը ՊՆ-ից ստացել էր ԶՈՒ կարիքների համար պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը․ Գոռ Աբրահամյան
13:38 - 27 նոյեմբերի, 2020

ՀՀ զինդատախազությունը ՊՆ-ից ստացել էր ԶՈՒ կարիքների համար պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների, ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով արվել են հանրային որոշակի քննարկումների տեղիք տված հրապարակումներ:

Նկատի ունենալով, որ դրանց հետ կապված որոշակի հարցադրումներ են ուղղվում նաև ՀՀ դատախազությանը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում:

Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել և ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում նաև ռազմական դրության պայմաններում, իրականացվող (ներառյալ հանդերձանքի և, մասնավորապես, ճտքավոր կոշիկների) պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

Դրանցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում այդ փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել