Երկրաշարժ Նախիջևանից հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են նաև Եղեգնաձորում և Վայքում
18:17 - 23 հունվարի, 2021

Երկրաշարժ Նախիջևանից հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են նաև Եղեգնաձորում և Վայքում

Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝  3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել