ԵՄ առաջնորդներն այս տարի առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացնում |azatutyun.am|
16:08 - 07 մայիսի, 2021

ԵՄ առաջնորդներն այս տարի առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացնում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության առաջնորդներն այսօր այս տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացնում, որի ուշադրության կենտրոնում է լինելու պայքարը կորոնավիրուսի դեմ։

27 երկրների առաջնորդները կքննարկեն՝ ինչպես նվազեցնել համավարակի բացասական ազդեցությունը տնտեսությունների ու սոցիալական կյանքի վրա, ինչպես նաև կդիտարկեն պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաները փոխանակելու՝ Միացյալ Նահանգների առաջարկը։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այս նախաձեռնությունը պաշտպանել են ավելի քան 100 երկրներ ու միջազգային կազմակերպություններ։ Արտադրող ընկերությունները, մինչդեռ, դեմ են հեղինակային իրավունքի չեղարկմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել