Infocom-ը՝ ինֆորմացիոն կոմիտեն ստեղծվել է 2018 թվականի ապրիլի 19-ին՝ ելնելով ՀՀ քաղաքացիներին հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից և ստանձնելով լրատվական ագրեգատորի և ֆիլտրի դեր։
2019 թվականի մարտի 1-ից գործարկվել է infocom.am լրատվական ագրեգատորը, որի նպատակն է մարդկանց տրամադրել ամենօրյա հավաստի տեղեկատվություն՝ առանց մանիպուլյատիվ բովանդակության, ապատեղեկատվության, բարձր զբաղվածություն ունեցողներին կարճ լուրերի միջոցով օգնել մշտապես զգալ տեղի ունեցող իրադարձությունների զարկերակը, հասարակական-քաղաքական գործիչների, պետական և համայնքային կառույցների համար նեղացնել իրականությունը խմբագրելու հնարավորությունը։
infօcom.am-ն «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագիծն է։
Նախագիծն իրականացվում է ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։