Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%
21:43 - 27 մարտի, 2022

Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի համամասնական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Նշենք, որ այդ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։ 

Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել