Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 |hetq.am|

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում |hetq.am|

hetq.am: Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։ «Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։ Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։ Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։ «Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։ Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։  Հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը 527 քմ է։ Շինարարական ընկերություններն առանց ներքին հարդարանքի այսօր առանձնատներ են կառուցում 1 քմ-ը՝ 400 դոլարից սկսած (առավելագույնը՝ 500 դոլար)։ Եթե կառուցման միջին գինը համարենք 1քմ-ը 450 դոլար, ապա 527 քմ մակերեսով առանձնատան արժեքը կկազմի 237 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարին եթե ավելացնենք հողամասի ձեռքբերման արժեքը՝ 49 հազար ԱՄՆ դոլարը, կստացվի, որ միայն հողամասն ու տունը՝ առանց ներքին հարդարման, 286 հազար դոլար արժեն։ Դժվար է ասել, թե ներքին հարդարանքը և կահավորումը ավարտելուց հետո որքան կկազմի տան արժեքը։ Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։ Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝  Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։ Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։ Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։ Նշենք, որ նախարարի եղբայրներից մեկի կինն աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, մյուսի կինը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում։ Գնել Սանոսյանի կինն էլ մոտ 1.5 տարի աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:32 - 16 մայիսի, 2024
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի
 |1lurer.am|

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի: «Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա: Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ: «Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով, և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը: Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:
12:05 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։
12:01 - 08 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետների ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 080 000 ՀՀ դրամ։   Հաջորդ կանգառը Դողս-Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 մլն դրամ։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել բոլոր խնդիրները և տվել մի շարք հանձնարարականներ։
13:08 - 03 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
11:37 - 02 մայիսի, 2024
Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:
19:45 - 29 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:
14:29 - 08 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից, շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։ Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։  
17:15 - 06 ապրիլի, 2024
Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: 2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։ Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։
11:28 - 21 մարտի, 2024
Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը
 |civilnet.am|

Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը |civilnet.am|

civilnet.am:  Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարն ասել է, որ հայկական կողմն իր հերթին 31 գյուղերի տարածքներ է պահանջում Ադրբեջանից։ «Սահմանազատումն ու սահմանագծումը նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու: Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա»,- ասել է Սանոսյանը։ Հարցին, թե ինչու է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն, երբ սահմանազատման գործընթացն ավարտված չէ, նախարարը պատասխանել է․ «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում»։ Գնել Սանոսյանի խոսքով՝ որոշ հատվածներում ՀՀ ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են, և սահմանազատման գործընթացից հետո հնարավոր է՝ դրանք վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա։ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։ Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Գլխավոր լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում/ Կարեն Հարությունյան  
17:36 - 13 մարտի, 2024
ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց
 |armenpress.am|

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «Մենք «սև ցուցակի» հետ կապված խնդիր ունենք: Նախորդ տարի մեծ ծավալի աշխատանք է արվել՝ դուրս գալու «սև ցուցակից»: Հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է, մեր մեծ խնդիրը մնում է տեսուչների հետ կապված աշխատանքը, որը շարունակում ենք իրականացնել»,-ասաց Սանոսյանը: Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
14:58 - 13 մարտի, 2024
Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել»,- հարցը զեկուցելիս նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը հիշեցրել է, որ արդեն 2024 թ. հունվարի 1-ից գործում են օրենքն ու այս կարգավորումները. «Այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, որոնցով էականորեն մեծանում են ՏԻՄ-երի կարողությունները: «Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին: 2024 թ. հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրեցինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են: Չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է: Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը հավելել է, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները. «Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության ճիշտ բալանսներ է ձևավորում: Սա կարևոր ուղղություն է, որը մենք առաջ ենք մղում»: Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Անդրադառնալով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ որոշումը համայնքների և բնակիչների համար կարևոր է: «Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Այսինքն՝ կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:
17:28 - 07 մարտի, 2024
ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանին ընտրելու հարցը. ինչ ծրագրեր ունի թեկնածուն
 |1lurer.am|

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանին ընտրելու հարցը. ինչ ծրագրեր ունի թեկնածուն |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Գարեգին Բաղրամյանը 1995 թվականից աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախ որպես տեխնիկական փորձաքննության վարչության առաջին կարգի մասնագետ: 2004-ից զբաղեցրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետի պաշտոնը, իսկ 2011-ից՝ սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնը: 2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, ապա` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: 2019-ին ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, պարգևատրվել է մի շարք մեդալներով: ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հետ մի շարք ուղղություններով աշխատել են, և դա իր դրական արդյունքն է բերել: Ուղղություններից մեկն արևային էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքն է, ինչի արդյունքում ոլորտում մեծ առաջընթաց կա, արևային էներգիայի բալանսը բարձր տեմպերով ավելանում է, ինչն էներգետիկ անկախության ցուցանիշ է: Մյուս ուղղությունը վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը:  Գարեգին Բաղրամյանն իր ելույթի ժամանակ ևս առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»: Անդրադառնալով պաշտոնում ընտրվելու պարագայում անելիքներին՝ Գարեգին Բաղրամյան ասաց, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում: Ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները: Նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G ցանց:
15:48 - 28 փետրվարի, 2024
Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ
 |armenpress.am|

Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։ «Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասաց նախարարը։ Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։ «Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և առկա բնակարանների հետ կապված, և նորերի կառուցման, և վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանեց Սանոսյանը։
10:41 - 27 փետրվարի, 2024
Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին
 |armenpress.am|

Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին |armenpress.am|

armenpress.am: Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզների կառուցման ծրագրերի համար կառավարությունը համաֆինանսավորման իր մասնաբաժինը հասցրել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ մինչև 85 տոկոսի։ Նրա խոսքով՝ ներկայում շինարարական տարբեր փուլերում են գտնվում 100-ից ավելի մանկապարտեզներ, որոնց մի մասն ավարտական փուլում է, մի մասը՝ գույքի ձեռքբերման, մյուսները՝ մրցութային կամ շինարարության։ Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության վերահսկողության խնդիրներին՝ Սանոսյանը նշեց, որ այդ գործառույթը պատվիրատուն պատվիրակում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությանը․ ընդ որում՝ պետք է իրականացվի շինարարության հեղինակային և տեխնիկական հսկողություն։ Առաջինի դեպքում նախագծողը պետք է հսկի, որ կառուցապատումն իրականացվի իր նախագծի համաձայն, իսկ երկրորդի դեպքում՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնողն է հիմնական հսկողը։ «Այս պրոցեսում, իսկապես, տարբեր խնդիրներ ունենք։ Հաճախ մտածում են, որ պետք է համայնքապետարանը, մարզպետարանը, նախարարությունները, կոմիտեները, այլ գերատեսչություններն անընդհատ հսկեն, երբ իրականում հսկող մարմինը կամ կառույցը մրցույթով ընտրված կազմակերպություն է։ Ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ համայնքապետը, մարզպետը, նախարարը, մյուս գործընկերները հսկեն, որովհետև իրականության մեջ մենք խնդիր ունենք հսկող կազմակերպությունների հետ»,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հսկող կազմակերպությունների համար նախատեսված են տույժ-տուգանքներ, ընդհուպ՝ պայմանագրի խզում կամ տվյալ ընկերությանը «սև ցուցակ» ուղարկելու գործընթաց։ Այդուհանդերձ, ըստ Սանոսյանի, խնդիրները դրանից չեն պակասում, քանի որ  դրանք լրացուցիչ իրավական, դատական գործընթացներ են։ «Դաշտի չկայացած լինելը, ընկերությունների պակասը, բերում է նրան, որ պետական մարմինները հաճախ սկսում են շինարարության հսկողի դեր ստանձնել։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ և՛ շինարարության փուլում, և՛ ավարտի, ինչպես նաև երաշխիքային ժամկետի փուլում մշտադիտարկման գործընթաց են իրականացնում թե՛ նախարարության, թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի և տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք միասին շրջայցեր են իրականացնում շինարարության տարբեր փուլերում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում։ Եվ ցավով պետք է արձանագրել, որ, այո, հաճախ նաև թերություններ, խախտումներ են հայտնաբերվում, և հայտնաբերված խնդիրը պատճառ է դառնում, որ չվճարենք, որոշակի գործընթաց սկսենք ու զգուշացումներ կամ պահանջներ ներկայացնենք շինարարներին, ինչն առաջին հայացքից մեր ընդհանուր աշխատանքների մեջ պետք է չլիներ»,-հավելեց նախարարը՝ հայտնելով, որ եթե հայտնաբերված թերությունները շտկելի են, ապա ժամանակ է տրվում այն վերացնելու համար, իսկ անշտկելի խնդիրները ենթադրում են իրավական այլ գործընթացներ։
16:17 - 19 փետրվարի, 2024
Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը
 |armenpress.am|

Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձևավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։ Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է և նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։ «Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել և, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որո՞նք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։ Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան և Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն և աշխարհագրությունը, և  մեթոդի կիրառման ուղղությունները։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը, հիմնականում, կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձևեր կիրառելով։ «Կարևոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով,  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե ո՞ր ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարն՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։ Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչն, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաև մյուս ծրագրերի համար։ Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը, ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը Սանոսյանի գնահատմամբ՝ համեմատության մեջ բավարար չէ։ Մյուս կողմից, բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչև 3500 բնակիչ ունեն և նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  ևս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։ «Մեծ հաշվով՝ կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետև մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։ 
13:00 - 15 փետրվարի, 2024