Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի Գերագույն դատարանի որոշումը |ermenihaber.am|
14:36 - 29 հունվարի, 2020

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի Գերագույն դատարանի որոշումը |ermenihaber.am|

ermenihaber.am:   Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ՝ բելգիական դատարանի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գործով կայացրած որոշման առնչությամբ։

Չավուշօղլուն, դա որակելով որպես իրավագիտության հետ ոչ մի աղերս չունեցող որոշում, մեղադրել է Բելգիային քաղաքական որոշում կայացնելու և ահաբեկչության դեմ պայքարում երեսպաշտություն ցուցաբերլու մեջ։ Պատճառն այն է, որ բելգիական դատարանը ընթացք չի տվել 36 անձի դեմ հարուցված քրեական գործին, ովքեր, ըստ թուրքական կողմի, առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել