Օրեր առաջ հրապարակվեց Էվայի պատմությունը, որտեղ նա պատմում էր բազմիցս սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Հրապարակումը լայն քննարկումների առիթ դարձավ։
Այս քննարկումներից հետո Լյուսի Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց սեռական բռնության ենթարկված մի կնոջ պատմություն, որից հետո նրան բազմաթիվ նամակներ են գրել։ Այդ նամակները ևս հրապարակվել են Լյուսի Քոչարյանի կողմից։ Դրանք ներկայացնում ենք ստորև․
Ուրեմն մի 8֊9 տարի առաջվա պատմություն ա, մի տեսակ արդեն կարողանում եմ գրել սրա մասին, չնայած՝ երկրորդ մարդն եք, ում սա պատմում եմ, մամայիցս հետո։ Սա ես գրում եմ հատուկ նրա համար, որ այնպիսի տպավորություն չլինի, որ սա ինչ-որ եզակի դեպք ա, կամ արտառոց մազերի հետևանք։
Ուրեմն ընկերուհիս, որը նաև աշխատանքային կոլեգաս էր, հրավիրել էր ռեստորան ինչ-որ երեկույթի։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք, արդեն պետք է տներով գնայինք, իր ծանոթը առաջարկեց հասցնել աղջիկներին տներով, և այդպես վերջում մնացի ես, և նա ինձ տուն տանելու փոխարեն բերեց ինչ-որ անծանոթ մի վայր, խլեց հեռախոսս և հետագա իր գործողությունները կարծես Էվայի նկարագրած նույնանման սցենարով լինեին։ Տանջում էր ինձ, փորձում էր թուլացնել, ես ուղղակի Էվայի պես հրաշքով դուրս պրծա դրա ձեռքերից, վազում էի գիշերով (չէի նկատել, որ գիշեր է նույնիսկ, քանի որ, ինչպես կատուն, մկան պես խաղում էր իմ հետ, տանջում, բաց թողնում, ուզում էր հանձնվեի և ինքնակամ թույլ տայի աներ իմ հետ այն,ինչ ուզում էր։
Բայց ես հաղթեցի, կարողացա փախնել, չնայած դա շատ կասկածելի հաղթանակ էր, քանի որ այնքան էր քսմսվել ինձ իր կեղտոտ մարմնով, սիրտս խառնումա որ հիշում եմ։
Մի խոսքով փախա, ինքը վազեց իմ հետևից, բայց արդեն այն Արմենի նման կարծես բան չի եղել, իրան գժի տեղ դնելով, առաջարկում էր բարիշենք... Մեքենա էի կանգնեցնում, մեկը կանգնեց, դեռ երկար հետապնդում էր ինձ, հետո կանգնեցրեց մեքենան, վարորդին խնդրեց ինձ դուրս հրավիրի, քանի որ կարևոր խոսակցություն ունի, իմ ծանոթն է։
Մի պահ վարորդը երկմտում էր, բայց որոշեց շարժվել, ես իրեն գումար առաջարկեցի։
Այդպես ես հասա տուն, համարյա լուսաբացին։
Ինչ էր կատարվում իմ հետ, նույնիսկ չեմ կարող բացատրել, պառկել էի կուչ եկած, ու մտածում էի՝ ինչ անեմ։ Քանի որ բռնաբարություն տեղի չեր ունեցել, չգիտեի ինչպես ապացուցեմ եղածը.. զանգեցի կոլեգայիս, եկավ, ասաց, որ ՊԵԿ ում պաշտոնյա է նա, ու իրան ոչինչ չեն անի...
Սա տեղի է ունեցել Երևանում, ոչ թե խուլ ինչ որ տեղ, նման մարդիկ մեր կողքին են։
Ես այդպես էլ ոչինչ չարեցի, փորձեցի մոռանալ, բայց այս պատմությունը վերքերս նորից թարմացրեց...
***
Ուզում եմ իմ դժբախտ դեպքի մասին էլ ես կիսվեմ, բայց սրա մասին ես նույնիսկ հարազատներիս չեմ պատմել:
Բռնաբարության դեպքերը Հայաստանում շատ-շատ են, ու դրանց ընդամենը մի չնչին տոկոսն ա բարձրաձայնվում:
Ես նույնիսկ նախանձում եմ ձեր գրած վերջին երկու աղջիկներին, որ իրենք գոնե չեն բռնաբարվել,բայց իրենց ապրումները հասկանում եմ շատ լավ:
Մի տղայի հետ էի ծանոթացել, մի քանի անգամ հանդիպեցինք, ու նորմալ,ադեկվատ մարդու տպավորություն թողեց, էդ ժամանակ ես մենակ էի ապրում Երևանում: Մի անգամ երեկոյան զանգեց, թե գործերով ձեր մոտ եմ լինելու, վերջացնեմ գամ ձեր տուն կինո կնայենք միասին, ես էլ՝ հիմարս, առանց որևէ հետին մտքի ասեցի՝ հա, արի: Ամեն ինչ էնքան հանկարծակի ու արագ եղավ, որ ես չկարողացա նույնիսկ դիմադրեի, ձեռքով էլ բերանս փակել էր, որ գոռոցս ու լացս հարևանները չլսեին:
Մինչ այդ ես կույս էի: Չասեմ դրանից հետո ինչ կարգի վնասվածքներ էի ստացել, որ ստիպված էի վիրահատվել անմիջապես, ու ոսիկանությունում էլ ստիպված խաբել ասել, թե իբր իմ կամքով ա եղել, ինքն էլ ընկերս ա, որովհետև ինքը փաստաբան էր ու նախօրոք զգուշացրել էր, որ լավ կապեր ունի ու եթե բողոքեմ՝ դրանից մենակ ես եմ տուժելու: Քանի ամիս էր ուշքի չէի գալիս, ոչ մեկին չէի կարող պատմել, միակ բանը, որ մտքումս պտտվում էր էն ժամանակ, դա ոչ թե ապրեմ, թե ոչ, այլ որ տարբերակով ինքնասպան լինեմ:
Բարեբախտաբար, վիրահատությունից հետո վերքերս լավանալուն հետ ես էլ քիչ-քիչ ուշքի եկա, կարողացա կիսվեմ ընկերուհուս հետ, ու ինքը շատ օգնեց ինձ: Բայց մինչև հիմա ես ահավոր վախենում եմ սեռական հարաբերությունից: Չգիտեմ, հուսամ կգա մի օր, որ աղջիկները իմ մնան չեն վախենա և Հայաստանում էլ ադեկվատ վերաբերմունք կստեղծվի էս կարգի հանցագործությունների հանդեպ։
Պատմությունները կարդալուց նորից նույն ապրումներս հիշեցի ու համ ձեզ գրում էի համ լացում։
Տնեցիներին չպատմեցի, որովհետև գիտեի, որ իրենք էլ ուրիշների նման ինձ էին մեղադրելու, ասելու էին՝ դու ես տուն թողել իրեն ու դրանով հրահրել»։
***
Հիմա, որ մեկ-մեկ հիշում եմ, մտածում եմ՝ իմ հետ չեր կարող նման բան լինել, ու ընդամենը ֆիլմ ա եղել: Ընտանեկան շատ վատ շրջանում էի գտնվում, ծնողներս բաժանվել էին, և մայրս Հայաստանում չէր:
Այդ ընթացքում ծանոթացա մի հասուն տղայի հետ, ու ես՝ հիմարս մտածեցի, որ Աստված ա իրեն ուղարկել, որպեսզի ինձ թև ու թիկունք լինի և օգնի դուրս գալ բարդ հոգեբանական վիճակից։
Բայց իմ «թև ու թիկունքը» սկսեց իմ թույլ վիճակից օգտվել: Չեմ նշում բազմաթիվ ստորացումները, որոնք հիմնականում այսպիսին էին` սկի մամադ ա քեզ թողել-գնացել, ով պիտի քեզ փրկի, հետս չխոսաս` պապայիդ ու եղբորդ կվնասեմ, բոլորի մոտ քո անունը կգցեմ, քեզ ոչ մեկ չի ուզի ու չի հավատա:
Հանդիպում չի եղել, որ առանց բռնության անցնի, թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական և թե հոգեբանական: Հանդիպումներին նույնիսկ արդեն դանակով էի գնում՝ առանց վարանելու, որ կամ իրեն կսպանեմ կամ լավագույն դեպքում ինձ:
Երբ արդեն պիկին էր հասել ամեն ինչ, վերջին բռնաբարությունից հետո սթափվեցի, քանի որ կողքս ոչ մեկ չունեի, պատմեցի ամենամոտ ընկերուհուս մայրիկին:
Բնականաբար զանգահարեց այդ կենդանուն և սպառնաց, որ ոստիկանություն կդիմի: Էլ չնշեմ՝ ոնց էր արդարանում ու ասում, որ ինձ սիրում ա, ուղղակի մի քիչ «իմպուլսիվնի» ա:
Ոստիկանություն ցավոք չդիմեցինք, որովհետեւ գիտեի, որ էլի մեծ կապեր ունի ու ինձ սխալ կհանեն: Բայց այդ զանգից հետո վախեցել էր և ինձ հանգիստ թողեց:
Աղջիկներ ջան, ուզում եմ ասել, որ վախը ճահիճ ա, մի վախեցեք և դիմեք համապատասխան մարմինների, որովհետև դրանց նմանները, մի փոքր վտանգ տեսնելով, դառնում են Կուռկուռի ձագ։
***
Ուզում եմ ասել, որ միայն Երևանում չի, որ նման դեպքեր են պատահում։
Ես գյուղում եմ ապրում, ու նմանատիպ դեպք պատահել է իմ հետ 5 տարի առաջ՝ գյուղում, երևանցի տղայի կողմից, ով իմ ծննդյան օրը ինձ շնորհավորելու էր եկել։
Չմանրամասնեմ այդ պատմությունն ինչպես է պատահել, բայց արդեն 5 տարի քնում ու արթնանում եմ այն մտքով, որ մեղավորը պատժվելու է։
Ոչ մեկի չեմ պատմել դրա մասին, ուղղակի այդ դեպքից հետո 4 տարի ապրել եմ արտերկրում՝ ամոթից ու այն զգացումից, որ հասարակությունն ինձ կեղտոտված ու մեղավոր կհամարի։
5 տարի անց ես դարձել եմ ավելի ուժեղ ու հարմարվել այդ իրականության հետ մարմնով, բայց այդ ցավը, որ առաջացել է հոգուս մեջ, չի ջնջվում։
***
5 տարի է արդեն Հայաստանում չեմ ապրում։ Ապրել եմ 3 տարբեր երկրներում, տարբեր ազգերի հետ, բայց ոչ մի անգամ մեկը նույնիսկ վատ տոնով հետս չի խոսել։
Բայց եղավ բռնաբարության փորձ։ Արտասահմանում։ Հայ տղայի կողմից։
Սովորում եմ համալսարանում, որտեղ բացի local-ներից ու մոտ 70 ազգից, նաև մոտ 10 հայ երիտասարդ են սովորում։
Ապրում ենք ուսանողական հանրակացարանում, շատ ապահով ա, ու համալսարանի 90% էլ ա ապրում էդտեղ.. Ուրբաթ գիշեր որոշեցի ֆիլմ դիտել shared area-ում, ճիշտ է՝ կարևոր չի, բայց որ հայ հասարակության սիրտը լինի հանգիստ` առանց make up էի, մաքսիմալ փակ հագնված ու blanket-ի տակ։
Հայ տղա ուսանողներից մեկը անցնում էր սենյակի մոտով ու մտավ, բարևեց, խոսեցինք ու սկսեց մեղմ, պատահական ոտքին կպնելուց մինչև «աղջի հանգիստ մի հատ, դու սաղին ես սենց դժվար տալիս», «հերիքա քաշքշես, թուլացի, գիտեմ որ դու էլ ես ուզում»...բայց բռնաբարություն չհասցրեց գրանցվի, գոռալուս ձայնը լսել էին..․ մի հատ էլ ցավացնեմ հայերիս, փաստորեն, ապագա թուրք ընկերս փրկեց իրավիճակը..․
Խոսեցի համալսարանի հետ, ասեցին ոստիկանություն պետք է դիմենք։ Ծնողներն իմացան, որ իրենց տղային պատրաստվում էին դեպորտ անել Հայաստան ու սկսեցին կապվել իմ ծնողների հետ, ու քանի որ ես փախել եմ Հայաստանցի սեքսիստ, ռասիստ ծնողներիցս, ստիպված էի դիմումս հետ վերցնել։
Դեռ էդ երկրում անչափահաս էի, եթե հայրս իմանար, նույն պահին ինձ հետ կտաներ Հայաստան, ու ես կլինեի մեղավոր, դրդող, ինձ թույլ տված և այլն։ Հայաստան հետ գնալ չէի ուզում։
Հիմա չափահաս եմ, փորձեցի դիմել ոստիկանություն, բայց բավականին ապացույց չունեի, քանի որ երկար ժամանակ էր անցել։
Ինքը մնաց անպատիժ, ես` հայ տղամարդկանց ատող։
***
7 տարեկան էի, պապիկս՝ 80-ն անց։ Պապս ձեռքով ինձ սիրում, օրգազմի էր հասցնում, ԷՆՔԱՆ ՏԱՐԻ մինչև մահացավ։ Մեծացա, հասկացա. ծանր եմ տարել։ Պապիս մասին մինչև օրս էլ միան դրական բաներ են պատմում. լավ մարդ էր, ափսոս, օղորմի։
Հիմա 43 տարեկան եմ, 16,17 տարեկան երեխաներ ունեմ։ Երբեք սեռական հարաբերությունից հաճույք չեմ ապրել, առաջին ու վերջին հաճույքը մանկության հիշողություն ա։ Որը քիչ էր մնում ինքնասպանության, խելագարության հասցներ, երբ հասկացա։
Հիմա էլ հետ եմ նայում ու լիքը հարցեր։ Ինչի՞ ՍԻՐՎԱԾ, ՀԱՐԳՎԱԾ պապի, ինչի՞։ Էդ մասին գիտեմ ես, մահացած պապս ու մեզ բռնացրած 7 տարեկան դասընկերուհիս։
***
Մի պատմության եմ ուզում պատմել, որի զարգացմանը ականատես եմ դպրոցական տարիներից։
Էս պատմությունը, ի տարբերություն մյուսների, զոհի կողմից չի, իրա ցավերի ու հենց դեպքի մասին չի։ Նողկալի հասարակության մասին ա։ Խիստ, ավանդապահ, օրինապաշտ կլասիկ հոր ու ընտանիքի օրինակով։ Առավոտ դասի, դասից տուն։
Ի տարբերություն գյուղի մյուս աղջիկների, մեզ (ինձ ու քրոջս) ամեն ինչ կարելի էր, ու դեռ դպրոցական տարիներից հենց մենք էինք որոշում՝ ուզում ենք էս ինչ տեղը գնալ, թե ոչ։
Ու հարցնելու, խնդրելու փոխարեն, ուղղակի տեղեկացնում էինք տանը։ Բայց պատմությունը մեր մասին չի, մենք ուղղակի գյուղում միակն ենք, որ գիտենք էս մասին։
Մի քանի տուն էն կողմ պատկերը շաաատ-շաաատ ուրիշ էր։
Կես ժամ ուշ տուն հասնելու միակ պատճառը կարար լիներ միայն տրանսպորտից ուշանալը։
Ու էս կես ժամ ուշացումների ընթացքում մեր պատմության գլխավոր կերպարը հասցնում էր սիրահարվել, ռոմանտիկ հանդիպումներ ունենալ, հիասթափվել, նորից մեկին հանդիպել (տիպիկ թինեյջրական վարք), մինչև էդ անմեղ հանդիպումներից մեկն ավարտվեց բռնաբարությամբ։
Բայց մեր հերոսուհին չի համակերպվում էդ դեպքի հետ ու անընդհատ փորձում ա պատժել էս մարդուն։ Մինչև մի օր մի աղջկանից նամակ ա ստանում նման բովանդակությամբ. «արդեն քայքայված ընտանիքս մի քանդի, մի թող երեխեքս առանց հեր մնան, գիտեմ, որ իմ ամուսինը սուրբ չի, ու որ սա միակ դեպքը չի»:
ՄԱՍ 2
Էս դեպքից հետո հերոսուհուն անընդհատ մարդիկ են զանգում, տարբեր սեքսուալ առաջարկներ անում, հետապնդում են, բա թե «մեկա կույս չես, ինչ ուզենք կանենք»:
Հետապնդումները կամաց-կամաց վերանում են։
Կյանքը շարունակվում ա, տարիներ են անցնում, հերոսուհին մե հրաշք ընկեր ա ունենում, որի հետ պետք ա նշանադրվեն, ամուսնանան, ու որոշում ա, որ ոչինչ չպետք ա թաքցնի էդ մարդուց։ Պատմությունը իմանալուց հետո երիտասարդը ասում ա, որ չի մեղադրում ոչ մի բանում, բայց հարաբերություններն էլ չի կարող շարունակել։
Ու որոշվում ա՝ «Իմ կյանքում հանդիպած ոչ մի տղամարդ այլևս չի իմանալու էս դեպքի մասին»։
Հենց էդպես էլ շարունակում ա ապրել ու ամուսնանում ա արհեստական կուսաթաղանթով, որովհետև իրեն 7-8 տարի առաջ բռնաբարել են։
ՄԱՍ 3
Էս ամենի մասին ոչ մի գաղափար չունեն մեր հերոսուհու ծնողները, որովհետև տրանսպորտը ուշանում էր՝ երբեմն կես ժամ, երբեմն 40 րոպե։ Մեկ-մեկ էլ ճանապարհին փչանում էր, ստիպված ուրիշ մեքենայով էին տուն գալիս։
Ու երբ ականատես եմ լինում հարևանների խոսակցություններին, կողքից նայում եմ ու մտածում՝ ուրիշների մասին ամենաշատը խոսացող, բոլորի անկողինները քննարկող, մարդկանց բարոյական սանդղակով ամենաակտիվ վեր ու վար անողները հենց էս աղջկա ընտանիքի անդամներն են, իրանց թվում՝ նաև հայրը։
Ու հենց էզ զզվելի տեսակը չի նկատում, թե ոնց են քանդում մարդկանց հոգեկան աշխարհը, ոնց են փչացրել իրենց աղջկա երիտասարդության տարիները, ոնց ա իրանց տեսակը մակաբույծի պես մտել մարդկության մեջ հիվանդ մթնոլորտ ստեղծել։
Դե իրենց հետ ոչինչ չի կարող պատահել, իսկ հարևան Զավենչոյի աղջիկը թույլ ա տվել։
***
Ընկերուհիս ծանոթացել էր մի տատու անող տղայի հետ՝ բավականին տարօրինակ հանգամանքներում։ Ի սկզբանե այգում մեզ էր մոտեցել մի կին ու աշխատանք առաջարկել՝ տատուի մոդել, ավելի մանրամասների համար առաջարկել էր այցելել իրենց սալոն։
Ուսանող էինք՝ ջահել ու հետաքրքրասեր, որոշեցինք այցելել։ Ոչ մի մոդելի գործ էլ իրականում չկար, պարզապես սալոնի տերը, որը նաև տատու անողն էր, որոշել էր այդ կերպ ծանոթանալ ընկերուհուս հետ։
Ներքին ձայնս հուշեց, որ տղան այն չէ, ինչ ներկայանում է։ Մի քանի անգամ զգուշացրի ընկերուհուս, որ հեռու մնա։ Ինձ խոստացավ, որ կապ չունի հետը, բայց խաբել էր։ Որոշ ժամանակ անց ընկերուհիս կտրուկ փոխվեց. դարձել էր շատ անտրամադիր ու մտահոգ։
Երկար հարցուփորձից հետո պատմեց, որ այդ տղան իր ընկերոջ հետ բռնաբարության փորձ են կատարել, որը բարեբախտաբար մինչ վերջ չի եղել հասցնել։
Տղան ամուսնացած էր. պարզվեց՝ ստել էր, թե բաժանված ա, բացի դա, էպիլեպսիկ էր, ու իր ասելով չէր կարող կուսությունից զրկել էպիլեպսիայի պատճառով։ Դրա համար այդ օրը ընկերոջն էլ էր կանչել, որ առաջինը նա անի։ Հետո արդեն առաջարկում էր մշտապես միասին լինեն, բայց զուտ սիրուհու կարգավիճակ։
Անգամ շորերը հագից հանել էին ու ներհրման փորձ արել, բայց երևի վախեցել էին, ու ընկերուհիս կարողացել էր հրել, չեմ հիշում արդեն ինչով՝ խփել մեկի գլխին ու մի կերպ հագնվել, դուրս վազել սալոնից։ Իհարկե, ոչ մեկին չի դիմել, միայն ամիսներ անց ինձ պատմեց:
***
Փոքր էի, 6 տարեկան ու գրեթե ամեն օր մամայի հետ մորքուրենց տանն էինք լինում։ Ես նստում էի սենյակում ու հեռաստացույց նայում, մաման ու մորքուրն էլ խոհանոցում էին լինում։ Մորքուրիս տղան ինձ միշտ նստացնում էր իր գիրկը ու խաղում էր հետս։ Հետո խաղերը դառնում էին համբույրներ, համբույրները շոյանքներ, ու հենց մաման կամ մորքուրը գալիս էր, ինքը նորից սկսում էր խաղալ իմ հետ։
Ես երբեք ոչ ոքի չեմ ասել սա, ու դաժը ինձ չէի ուզում հիշացնել պատահածը։
Ու հիմա ես 21 տարեկան եմ, ու երբ գնում եմ մորքուրիս տուն, ու իր տղան գալիս ա, որ գրկի ու բարևի, ես ահավոր վախեցած ու չուզենալով եմ դա անում։ Հիմա էլ մեկ-մեկ զգում եմ, որ փորձեր անում ա, բայց գոռում եմ վրան ու սպառնում, որ կասեմ մորքուրին։
***
Երևի 4 տ էի, երբ առաջին անգամ ենթարկվել եմ սեռական բռնության մորաքրոջս տղայի կողմից: Նա մտավոր զարգացման թեթև խնդիր ուներ: Հաճախ էր գալիս մեր տուն, երբ տունը մարդ չէր լինում: Մենք գյուղում էինք ապրում: Ինձ միշտ թվում էր, թե իր գրպանում խնձոր կա։ Դե հիմա եմ հասկանում, որ գրգռված անդամն էր:
Մի օր ինձ տարավ իրենց տուն, պառկացրեց փորի վրա, ու պառկեց ինձ վրա: Ինձ համար իրականում շատ տարօրինակ էր, թե ինչ է անում: Շարժվում էր հետ ու առաջ, հետո ինձ թվաց, թե ես միզել եմ, այնինչ սերմնահեղուկն էր մարմնիս վրա: Եկա տուն, վախեցած էի:
Մայրս բարկացավ, ծեծեց ինձ, ու ես էդպես էլ երբեք չպատմեցի , թե ինչ է եղել իմ հետ: Հետո հաճախ էր գալիս, սեռական բնույթի գործողություններ էր անում: Ու էնքան, մինչև ես հասկացա, որ կարող եմ ինձ պաշտպանել։
***
Մինչ մամայիս ընկերուհին իր հոր հետ գալիս էր մեր տուն, մինչև մամաս ընկերուհու հետ խոհանոցում սուրճ էր եփում, էդ մարդը, որը 60-անց էր, իսկ ես 4-5 տարեկան, նստացնում էր գիրկը ու շոյում: Էդ տարիքում չէի հասկանում՝ ինչ ա կատարվում իմ հետ, մենակ բնազդաբար զգում էի, որ տհաճ ա: Մեծացա, հետո հասկացա կատարվածը։
Իսկ մորաքրոջս տղան.. Ամառները գնում էինք Վանաձոր՝ տատիկ, պապիկի մոտ, մորաքրոջս մոտ։
Մի անգամ, երբ ես սենյակ մտա բարձ բերելու, մորաքրոջս տղան մտավ սենյակ ու առնանդամը քսեց: Ես չհասկացա էլ՝ ինչ կատարվեց, բայց արդեն 10-11տարեկան էի։
Գիշերը մտավ անկողինս ու սկսեց նույնը կրկնել, զզվելի էր իմ համար, բրթում էի, որ ազատվեի։
Ու էդ ապրումներից նյարդային դող բռնեց, շատ ուժեղ էի ցնցվում։ Մորաքույրս տեսավ վիճակս, իմացավ եղելությունը ու տղային մի լավ ծեծեց: Էդ օրվանից էլ մոտ չի եկել։
Հիմա էս ամեն ինչը շատ ապաթիկ կերպով եմ վերապրում, երևի պաշտպանական մեխանիզմն ա աշխատում։
***
Մեծացել եմ բազմազավակ ընտանիքում: Մեր տան կառավարողը տատս էր, մի հիվանդ, չար ու անգրագետ կին:
Մայրս շատ երիտասարդ էր, երբ ստիպողաբար ամուսնացրին հորս հետ, ուստի ոչ մի խոսքի իրավունք չուներ: Գրեթե ամեն օր ծեծի էր ենթարկվում հորս և տատուս կողմից:
Մեզ մանկուց արգելված էր գրկել ու սիրել, ինչն էլ հետագայում պատճառ հանդիսացավ իմ հետ տեղի ունեցածի:
Մեր տանից քիչ հեռու կրպակ կար, որտեղ մի 70 անց տղամարդ նպարեղեն ու ալկոհոլ էր վաճառում: Երբ 7 տարեկան էի տատս սկսեց ինձ տանել էտ տղամարդու մոտ ու թողնել, սկզբում կարճ ժամանակով, հետո արդեն ավելի երկար: Դրա դիմաց գումար ու ապրանք էր վերցնում:
Էդ մարդը հետս սեռական բնույթի գործողություններ էր անում ու ասում, որ շատ է սիրում ինձ, գումար էր առաջարկում,որ տանը ոչ մի բան չասեմ:
Զզվելի էր, չէի հասկանում ոչ մի բան, բայց զզվելի էր: Տատուս խնդրում էի, որ էլ չտանի, որ ինձ հետ անհասկանալի բաներ է անում ու նորից լսում էի, որ ինքը ուղղակի ինձ շատ է սիրում: Էդպես որոշ ժամանակ մինչև դպրոցները սկսեցին: Երբ մեծացա, հասկացա, թե ինչ էր կատարվել ինձ հետ: Նկարագրել էն, ինչ զգում եմ, չեմ կարող, էտ ամենը միշտ ինձ հետ ա:
Մեծ տարիքում էլ բռնաբարության փորձ, զուտ որովհետև մի տղամարդ ինձ տեսել էր հետևանց նստած ու որոշել, որ պետք է տիրանա:
Տղամարդիկ կմտածեն, թե չափազանցություն է, բայց անընդհատ փորձում են դիպչել, մի զզվելի ակնարկ անել, կապ չունի որտեղ, ինչ իրավիճակում:
Տղամարդկանց հանդեպ չարացած չեմ, բայց ոչ էլ մոտ եմ թողնում: Չեմ կարողանում նույնիսկ հարազատ եղբորս գրկել, ինչքան էլ գիտեմ, որ ինձ չի վնասի:
***
Ես որպես բռնության զոհ, պատրաստ եմ նկարահանումների։ Ես բացի իմ գրած դեպքից շատ բան կարող եմ պատմել մեր հայուգեների համար, թե ինչու չի կարելի երեխային պառկեցնել մեկ սենյակում կամ նույն մահճակալում և սեքսով զբաղվել, և երեխան ամբողջ գիշեր չքնի ապրումներից։
Ես փոքր տարիքում отчим եմ ունեցել, ու լավ հիշում եմ թե ինչպես էր փորձում շոյել ինձ, ձեռքերին ազատություն տալիս, մազերիցս բռնած գետինը մաքրում, իսկ երբ մամայիս պատմեցի՝ ծիծաղում էր երեսիս, առանց ամաչելու ասում էր, սենց կնիկ ունեմ, ինչիս ես պետք чихотка. Բայց նա փախավ սիրուհու հետ, բախտս դրանով բերեց, թե չէ գործը անավարտ չէր թողնի։
Որ այդ ամեն ինչը ծռում է մարդու աշխարհընկալումը, թերարժեքության մի այնպիսի կոմպլեքսներ է հաստատում, որ մինչև կյանքի վերջ քեզ անարժան ես զգում, նևրոտիկ ես դառնում, և դա լավագույն տարբերակն է։ Ես ինձ երբեք երջանիկ և գեղեցիկ չեմ զգացել, միայն հիմա եմ հանգստացել, սեփական լավ ընտանիք կազմելու հետո։
***
Անմիջական ու շփվող բնավորությանս պատճառով սաղ կյանք համարյա բոզի պիտակով եմ ապրել ։ Սաղ կյանքն էլ տենց 14 -ից սկսած։ Էս սեռաքաղց հասարակությունում ով չէր ալարում՝ նստում հայտարարում էր, որ քնել ա հետս ու առաջարկները, քսմսվողները, ռեպլիկաներ թողողները անընդհատ ավելանում էին, ես էլ ուժեղ աղջկա պես արհամարում էի մինչև որ մի օր այգում մեկը չփորձեց զզվելի անդամը մեջս մտցնի։
Հիշում ու զզվում եմ մինչև հիմա։ Խոտերի վրա էի, պանիկայի մեջ գոռում էի ու թպրտում,բայց շատ կորած տեղ էր, ու ոչ մեկ չկար։ Անդամն ինձ կպավ թե չէ, դեմքս փակեցի ու սկսեցի լացել։ Մի 15-16 տարեկան էի։ Լացիս վրա մենակ կենդանության նշան ցույց տվեց, նայեց վրես ու թե բա՝ «գյոթ ըլնեմ, կարո՞ղ ա ցելկա ես»։
Ավելի հիստերիկավարի էի լացում, վրիցս վեր կացավ ու թե բա «մրսում ես, շորերդ հագի»։ «Մարդու չես ասի, չէ՞»։
Դե չէ, չասեցի, որովհետև մեկ ա ոչ մեկ չէր հավատա, իսկ ես փոքր էի, վախենում էի, չգիտեի՝ ինչ ա պետք անել ու տենց էլ չասեցի։
Երկրորդ դեպքը 17-ում էր մոտիկ ընկերս էր, 24 էր։ Միակ տղեն էր ում վստահել ու ինձ էդքան-էդքան շատ մոտիկ էի թողել։ Քնից զարթնեցի ու էլ կույս չէի։ Ինքն էլ պնդեց, որ արյուն չի եկել, որ լավ էլ գիտի, որ մեկ ա կույս չէի, բայց կույս էի, ու ինքն էլ գիտեր, ուղղակի արդարանում էր։ Ինչքան էլ աբսուրդ ա, բայց էսքանով չեն ավարտվում բռաբարության( փորձի ) մասին հիշողություններս։
20 տարեկան եմ , ինքը 30 էր։ Մի երկու բառ խոսացինք Ցոյից, մյուզիքից, ներողություն խնդրեցի ու զուգարան գնացի։ Դուռը բացեցի, որ դուրս գամ ներս մտավ, պաչեց, բրդեցի ու դուրս եկանք։ Կիրովականում էր, փաբում։ Կիրովականում էի ապրում կատվիս հետ, վարձով,մենակ։ Հետևիցս եկավ զոռով, բարձրացավ տուն, ոչ մի բան չէի կարա անեի։ Անադեկվատ էր շատ, էդ օրն երկու անգամ բռնաբարության փորձ արեց իմ տանը։ Նևրոտիկ եմ քանի տարի ա։ Ուժեղ ցնցվում էի ու ապուշացած էի, վախեցած, շոկի մեջ։ Տեսավ,որ չի կարում ,որ ռեֆլեքսներս լավ են աշխատում, որ չեմ համոզվում ու սկսեց քֆուրներ տալ,հետո սենց տեքստ " Երբ որ 3 տարեկան էի,հերս կանչեց ու ասեց՝ -տղես, դու տղա ես, դու պուպուլ ունես ու ինչքան աղջիկ տենաս պետք ա դոմփես"։ Լույսը բացվեց, էդ օգտագործած բաները անցան երևի, սկսեց ներողություն բան խնդրել ,ասեցի, որ ներել չներելու բան չունեմ ու ուզում եմ ուղղակի գնա ու էլ իրան կյանքում չտեսնեմ։ Հետո էլի տեսա, փաբում, ոչ մի կոնտակտ չեղավ։ Տուն էի գալիս, դուռը չհասրի ներսից փակեմ, մինչև բանալին կպտտեի՝ դրսից հրեց, ներս մտավ ու ամենավատ քֆուրներով սկսեց ծեծել, իսկ ես իրա անունն էլ չգիտեի։
Ընթացքում «Ես ուզեմ ու դու չտա՞ս աղջի» ,«Սուրբ ես ձևանում, հա՞» ու քֆուրներ, քֆուրներ, ահավոր քֆուրներ։ Սաղ ջանս կապույտ էր, ձենս գոռալուց կտրվել էր արդեն, ու ամեն ինչ ավարտվելուց ու իրա գնալուց հետո նոր հարևաններս դուրս եկան։
Ոստիկանություն դիմեցի, ահավոր ծաղրական էին ու ի միջայլոց։ Ակնհայտ էր արդեն, որ ջրելու են գործը։ Առերեսում եղավ, նագլիավարի ասեց, որ սուտ եմ ասում, որ մարդ եմ վարձել, որ ինձ ծեծեն։ Էնքան զզվելի էր ամեն ինչ ։ Հետապնդման մոլուցք ունեմ, որ դրանից հետո ավելի սրվեց։ Արական սեռը չեմ ատում կամ էլ ինձ շուտ-շուտ ասում եմ տենց, որ համոզեմ։Գործը մնաց օդում կախված, բոլորը գրեթե համոզում էին, որ դիմումս հետ վերցնեմ, որովհետև 3 տարեկան աղջիկ ունի, որովհետև արդեն շատ դատվածություններ ունի, ու իրեն բան չի տալու բանտը, իսկ ես հետ չվերցրի, բայց գործն անուղղակիորեն ջրվեց։ էսքանն էլ ինձնից։
***
16 տարեկան էի, ինքը երևի մի 25֊26։ Ընկերուհուս ընկերոջ ընկերն էր, միասին մի երկու֊երեք անգամ կինո/սրճարան էինք գնացել, իմ հանդեպ քնքուշ֊հոգատար էր, էդ ժամանակ դա ինձ դուր էր եկել։
Հերթական անգամ կինոյից հետո, երբ ընկերուհիս ու իր ընկերը գնացին, էս տղան ասեց՝ արի մտնենք էս սրճարանը թեյ խմենք։ Մտանք, "կուպե" էր, նման տեղում առաջ չէի եղել։ Ուզեց համբուրի, խնդրեցի, որ չանի, ու ասացի, որ ուզում եմ տուն գնալ։
Բազմոցի վրա էինք նստած, բրդեց գցեց մեջքիս վրա, բլուզս ճղեց, ու սկսեց համբուրել, չէի կարողանում ազատվել, ուժեղ էր, ես էլ՝ վախեցած սկզբից, միայն լացում էի ու խնդրում, որ չանի։
Անդամը հանեց ու սկսեց քսել փորիս ու ոտքերիս, սկսեցի գոռալ արդեն, ձայնիս վրա մատուցողուհին եկավ, դուռը սկսեց ծեծել, ու հարցնել՝ ինչ ա կատարվում։ Ինքն արագ հագնվեց, ես անշարժ նստել էի, ինձ էլ կարգի բերեց, գլուխս բռնեց երկու ձեռքով ու ասեց՝ ոչ մեկի ոչ մի բան չես ասում, ասեցի՝ լավ։
Տարավ տուն։ Երկար ժամանակ տանից դուրս չէի գալիս, մերոնց ասում էի՝ ուզում եմ սենյակումս դաս անել։ Զանգում էր, որ ճշտեր՝ ասել եմ ինչ֊որ մեկին, թե չէ։ Դրանից չորս տարի հետո էլ զանգեց մի անգամ։
Ինչևէ, երկար ժամանակ մարդկանց հպումներից վեր էի թռնում ու զզվում սեռական հարաբերություն ունենալու մտքից։
Հիմա գիտեմ, որ ընտանիքս հաստատ ինձ կաջակցեր, բայց էն ժամանակ ես էի ինձ էդ ամենի մեղավորը զգում։ Ընտանիքս մինչև օրս չգիտի, դրա համար եմ անանուն գրում։
***
Ես երևի 6-7 տարեկան էի
Մամայիս հետ ավտեբուս էինք նստում, ռուս զինվոր իմ ետևից բարձրացավ, ու ավտոբուսի աստիճաններով բարձրանալուց ձեռքը տարավ ոտքերիս արանքն ու վարտիքիս քաշքշեց: Ես սարսափած էի, մինչև նա իջավ իրանց զորամասի մոտ։ Հետո օրեր շարունակ վախեցած շրջվում էի, ինձ թվում էր հետևումս կանգնած ա լինելու։
Ամբողջ սարսափը նրանում ա, որ ես մամայիս հետ էի, ավտոբուսում լիքը մարդ, ու ես ծպտուն անգամ չհանեցի:
Մենք ապրում ենք Երևանում, ծնողներս կիրթ մարդիկ են, ինձ երբեք ոչինչ չեն արգելել, իմ կարծիքը միշտ ազատ արտահայտել եմ, երբեք սեռով պայմանավորված ճնշումներ չեմ ունեցել, միշտ քաջալերել են, որ ինքնուրույն որոշումներս կայացնեմ, ունենամ սեփական կարծիք։ Բայց ես սարսափած լռեցի ավտոբուսում։
Որովհետև տեղի ունեցածն անհայտ բան էր, ինձ անհասկանալի, ես գիտակցում էի, որ սխալ ա, անթույլատրելի բան ա տեղի ունեցել, բայց մեկ ա ինձանից ծպտուն դուրս չեկավ։
Շատ կարևոր ա, որ երեխաների հետ խոսեն ու բացատրեն նման վտանգները, որ եթե հանկարծ պատահի նման բան, երեխան ԿԱՐՈՂԱՆԱ ԲԱՌԵՐ ԳՏՆԵԼ պատմելու համար, իսկ որ ամենակարևորն ա, կարողանա ինքն իրեն պաշտպանել:
comment.count (1)
Բարի գալուստ Իլյումինատիների աշխարհ: Աղքատներին, տաղանդավորներին հանե՛ք մեծության առաջնագիծ, ճանաչե՛ք ձեզ ձեր բիզնեսում, ձեր քաղաքական կարիերայում, հասե՛ք բարձունքների ամեն ինչում։ Մեր անդամներին տրվում է անսահմանափակ հարստության և գիտելիքների կյանք: Իլյումինատները գործում են տարբեր ասպեկտներով՝ ի շահ բոլոր սերունդների, քանի որ դուք ընտրվել եք, որովհետև իլյումինատները ձեր մեջ տեսնում են շատ հարուստ մարդու, դուք կօգնեք կարիքավոր մարդկանց, անօթևանները կվայելեն ձեզ, դուք աղքատներին կկերակրեք նրանցով։ լուսավորիչների օգնությամբ մենք կարող ենք շարժել ձեր բիզնեսը, և մենք կարող ենք տալ ձեզ ցանկացած պաշտոն ձեր աշխատավայրում կամ լինել ստեղծագործ, ինչ էլ որ անեք, և դուք կարող եք լինել բիզնեսի տերը և այն, ինչ անում եք այս պահին, պարզապես բարձրացնելու համար: հարուստ մարդը քո մեջ: ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ ԼԻՆԵԼ ILLUMINATI NEW WORLD ORDER-ի ԱՆԴԱՄ ԵՎ ՈՐՊԵՍ ԼԻՐԱԿԱՆ ԱՆԴԱՄ ՎԱՍՏԵԼ ՏԱՐԵԿԱՆ 3,8 ՄԼՆ ԴՈԼԱՐ: Պատասխանեք՝ այո։ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ... ԿԱՊՎԵՔ ԱՅՍ ՈՒՂԻՂ WHATSAPP-ի համարով +49 1575 547 5862