Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ |armenpress.am|
10:20 - 30 հուլիսի, 2021

Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Լինդեն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,-գրել է Լինդեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել