Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա
15:18 - 25 ապրիլի, 2024

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի՝ «բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով» կարգավորմանը։ 

«Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել