Թուրքիան ցանկանում է Աֆղանստանում տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարություն |armenpress.am|
20:54 - 31 օգոստոսի, 2021

Թուրքիան ցանկանում է Աֆղանստանում տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարություն |armenpress.am|

armenpress.am: Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել կառավարություն, որում ներկայացված կլինեին քաղաքական տարբեր ուժեր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Թվիթերի նրա միկրոբլոգում:  

«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն այնտեղ կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել