Երեխայի գլխին հարվածել, դեղորայք են ներարկել՝ կա հետազոտության պատասխանը․ մոր պարզաբանումը |factor.am|
18:04 - 16 փետրվարի, 2022

Երեխայի գլխին հարվածել, դեղորայք են ներարկել՝ կա հետազոտության պատասխանը․ մոր պարզաբանումը |factor.am|

factor.am: Փետրվարի 2-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին Ոստիկանությունը հաղորդում է ստացել: Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։ Խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։ Ոստիկանության հաղորդագրության հրապարակումից երկու օր անց երեխայի հետ նույն խմբակում սովորող մյուս երեխաների ծնողներն ինքնակամ ներկայացել էին Ոստիկանություն և ցուցմունք տվել։ Նրանք կտրականապես հերքում էին բռնության փաստը։

Ծնողները նշում էին՝ ենթադրյալ բռնության զոհ դարձած երեխան շփում չի ունեցել խմբի մյուս տարեկիցների հետ, մայրն էլ իրեն մշտապես հեռու է պահել իրենցից։ Մանկապարտեզի երեխաներից մեկի մայրը՝ Անահիտ Եկոբյանը, համոզմունք էր հայտնել, որ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի մայրն այս ամենը կազմակերպել է երրորդ երկիր դիմելու և ապաստան ստանալու համար։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները տարիներ շարունակ հաճախել են թիվ 124 մանկապարտեզ և որևէ դժգոհություն երբեև չեն լսել և չեն ունեցել։

Այդ ժամանակ մեզ չէր հաջողվել կապ հաստատել ոստիկանություն հաղորդում ներկայացրած կնոջ հետ և լսել նաև նրա պարզաբանումները։ FactorTV-ն այսօր վերջապես զրուցել է  ենթադրյալ տուժող երեխայի մոր հետ, որը  պատմել է հետևյալը. «Երեխայի խմբի ծնողների հետ չեմ շփվել, տեղի ունեցածից անմիջապես հետո դիմել եմ համապատասխան միջոցների, չեմ գնացել մանկապարտեզ, չեմ փորձել իրենց հետ խոսել, միանգամից բողոք էի ներկայացրել քաղաքապետարան: 

Թե ինչ փաստեր կան երեխայի կրած վնասվածքների մասին, մայրը նշում է. «Երեխան ասել է, որ ընկեր Իրինան տաք խաղալիք է դրել իր կրծքավանդակին… Դատաբժշկական փորձագետը նայել է, այրվածքը հիմա համարյա չորանում է, քանի որ մի քանի ամիս անցել է և դեղորայքով մշակել եմ: Ունեմ լուսանկարը, որ երեխաները մատ են մտցնում աղջկաս աչքի մեջ:

Ես ունեմ նաև երեխայի գլխի ՀՏ հետազոտությունները, իսկ դատաբժշկական փորձաքննությունները շարունակվում են, ավարտված չեն»: 

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել