Ընտրությունների վերահսկման կոմիտե

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» սխալ ահազանգեր է անում |fip.am|

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» սխալ ահազանգեր է անում |fip.am|

fip.am: Այսօր՝ հունիսի 7-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնող խումբը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մեծամորում և Կապանում փակցված պաստառների նկարներ՝ պնդելով, որ դրանք փակցված են օրենքի խախտմամբ:  Կոմիտեի ահազանգը տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ tert.am֊ը, news.am֊ը, armlur.am֊ը, 168.am֊ը, aravot.am֊ը և այլն։  Մեծամորում Մասնավորապես, Մեծամորում պաստառը փակցված է 15/02 տեղամասի պատին, ինչը, ըստ այդ խմբի, արգելված է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով: Համաձայն ԿԸՀ որոշման՝ 15/02 տեղամասը տեղակայված է Մեծամորի մշակույթի տանը, որտեղ այսօր ցերեկը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ:  Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»: Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին: Հետևապես, այսօր Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: Կապանում Սյունիքի մարզկենտրոնում, ըստ նախաձեռնող խմբի, ՔՊ-ի քարոզչապաստառը փակցված է «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի վրա, ինչը օրենսգրքի նույն՝ 21-րդ հոդվածի խախտում է: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ իրավաբանական անձանց պատկանող, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վրա քարոզչապաստառներ կարելի է փակցնել միմիայն որոշակի դեպքերում (և սա այդ դեպքերից չէ): Շարունակությունը՝ fip.am-ում
14:40 - 08 հունիսի, 2021
Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակի-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելը իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով: Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան:
11:49 - 07 հունիսի, 2021