Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ի հեճուկս բոլոր սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյանի ուղերձը

Ի հեճուկս բոլոր սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առիթով։ Ուղերձում Փաշինյանը նշել է, որ չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն։Ամբողջական ուղերձը ստորև․«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի, կամ մյուսների նկատմամբ։ Եվ աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար եւ հաղթեցին։ Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենեւին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու եւ անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարողություն։ Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարեւոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։ Այսօր մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն։ Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Այսօր 10:04
Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։ Քննարկվել են նաև սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ֆինանսական ռեսուրսների նպատակային ու հասցեական բաշխումը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության համապարփակ իրականացումն ապահովելու համար։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ՝ առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ բարձրացնելով դրա թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։
16:18 - 08 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա: Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
13:38 - 08 մայիսի, 2025
Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ էդ ամենը իրենց գործունեության, լկտիության, պահվածքի հետեւանք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին «համբալ» անվանելու համար չպիտի՞ ներողություն խնդրի․ «Էդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, հետո սկսում են դու-ով խոսել, հետո սուտ խոսել, հետո սկսում են բղավել, հետո կոլեկտիվ բղավել։ Ձեզ թվում է՝ եկանք, կանգնեցինք, ասեցինք՝ «մատոռ, ռեք», ու սկսեցինք իրար վրա գոռա՞լ։ Վարչապետն էլ, ես էլ, բոլորս էլ մարդ ենք, մսից, արյունից ենք, եւ համբերություն ունենք»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով խորհրդարանում առկա լարվածության մասին, Ալեն Սիմոնյանը շարունակել է․ «Հիմա մենք երկու քարի արանքն ենք՝ դառնալ դեսպո՞տ, բռնապե՞տ՝ բավարարելով այսօրեական, ժողովրդի պահանջը, երբ բառացի, անուններ տալով՝ ասում են՝ հերիք եղավ, տարեք քցեց բանտ դրանց։ Մարդկանց կոկորդին է հասել։ Էդ մարդիկ [նկատի ունի ընդդիմադիրներին] գառների դիմակները հագնում են՝ գայլ լինելով, նստում են ստեղ, ասում՝ բա չիմացաք, տարան, մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բա՞ն ա, բայց իրա ձեռքը արյան մեջ ա։ Էն փողը, որով իրենք լրատվամիջոցներ են առնում, ծախսում ընտրություններին, էդ փողը հոր տնից ե՞ն բերել, եկել են Հայաստանից են գողացել»։
13:01 - 08 մայիսի, 2025
«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»․ ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ լեզվակռիվ եղավ

«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»․ ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ լեզվակռիվ եղավ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր իրավիճակը լարվեց, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ չի հասկանում, թե «հպարտանալու ի՞նչ կա, որ մեդիայում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր ռիսկեր են արձանագրվում»․ «Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ էդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին»,- նշեց Գրիգորյանը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հպարտանալու առիթ կա, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղում է․ «ՀՀ-ում մամուլը չի դատական իշխանությունը։ ՀՀ-ում կա դատական իշխանություն։ Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և արտաքսել էինք ընդհանրապես։ Բա ձեր մասի՞ն ինչ են գրում։ Գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», - ասաց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրների կողմից արձագանք եղավ, թե՝ «առաջինը դու պիտի գնաս», որին ի պատասխանը Փաշինյանը ասաց՝ «դո՛ւ պիտի գնաս ու դու կգնաս»։  Լեզվակռիվը թեժացավ, որի ժամանակ վարչապետն ասաց՝ «նստեք տեղներդ, ձեններդ կտրեք ու ներվերս էլ չուտեք», արդյունքում կրքերը չհանդարտվեցին եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ կարճատև ընդմիջում հայտարարել։
19:50 - 07 մայիսի, 2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների:  ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9–ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները:   «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,–ասաց Փաշինյանը: Վարչապետը շատ կարևորեց անցկացվելիք միջոցառումը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Բայց նա նշեց, որ այդ հանդիպումներում նաև քննարկվում են այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ այցի շրջանակում կան նախատեսված երկկողմ կամ այլ հանդիպումներ՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա ֆորմալ գագաթնաժողով չէ, շփումներ կլինեն: «Բայց, թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Եվ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»,–ասաց վարչապետը:
17:28 - 07 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել իր աշխատակազմում

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել իր աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Տիգրան Գասպարյանի դիմումը` 1. Տիգրան Մամիկոնի Գասպարյանին 2025 թվականի մայիսի 5-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.4-Ղ3-1) պաշտոնից և 2025 թվականի մայիսի 6-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (ծածկագիրը՝06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնում։ 2. Տիգրան Մամիկոնի Գասպարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:
22:17 - 06 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։  Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է  կատարվել օրենսդրական բարեփոխումների, կառավարման համակարգի բարելավմանը, արդարադատության, մարդու իրավունքների, տնտեսական մրցունակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային ոլորտում նախաձեռնված ծրագրերին։ Քննարկվել են Համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, զեկուցվել է, որ առանձին ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ։ Որպես համագործակցության առանցքային օրինակներ՝ ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի և թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։  Վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ուղղված Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների և ծրագրերի հետևողական կատարմանը, դրանց իրականացման թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև առաջընթացի և արդյունքների հանրային ներկայացման բարելավմանը։ Քննարկման ավարտին ամփոփվել են արդյունքները և հստակեցվել են հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ 
17:26 - 06 մայիսի, 2025
Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն

Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի նամակին իրենց պատասխանը, որով պատրաստակամություն են հայտնում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Պատասխանում ասված է․ « - Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է,- գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու,- մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որեւէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել։
12:22 - 06 մայիսի, 2025
Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254: Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:
10:35 - 06 մայիսի, 2025