Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն
12:22 - 06 մայիսի, 2025

Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի նամակին իրենց պատասխանը, որով պատրաստակամություն են հայտնում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Պատասխանում ասված է․

« - Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է,
- գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու,
- մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որեւէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել