«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»․ ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ լեզվակռիվ եղավ
19:50 - 07 մայիսի, 2025

«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»․ ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ լեզվակռիվ եղավ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր իրավիճակը լարվեց, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ չի հասկանում, թե «հպարտանալու ի՞նչ կա, որ մեդիայում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր ռիսկեր են արձանագրվում»․ «Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ էդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին»,- նշեց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հպարտանալու առիթ կա, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղում է․

«ՀՀ-ում մամուլը չի դատական իշխանությունը։ ՀՀ-ում կա դատական իշխանություն։ Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և արտաքսել էինք ընդհանրապես։ Բա ձեր մասի՞ն ինչ են գրում։ Գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», - ասաց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրների կողմից արձագանք եղավ, թե՝ «առաջինը դու պիտի գնաս», որին ի պատասխանը Փաշինյանը ասաց՝ «դո՛ւ պիտի գնաս ու դու կգնաս»։ 

Լեզվակռիվը թեժացավ, որի ժամանակ վարչապետն ասաց՝ «նստեք տեղներդ, ձեններդ կտրեք ու ներվերս էլ չուտեք», արդյունքում կրքերը չհանդարտվեցին եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ կարճատև ընդմիջում հայտարարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել