Լիզ Թրաս

Մեծ Բրիտանիայի վարչապետ։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին |1lurer.am|

Բորիս Ջոնսոնը ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին |1lurer.am|

1lurer.am: Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանան առնվազն 100 առաջադրումներ այլ պատգամավորներից, ինչը նշանակում է, որ ընտրություններին կարող է մասնակցել միայն երեք հավակնորդ: Քանի որ թորիները խորհրդարանում ունեն 357 տեղ, թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը 3-ն է: Ավելին, եթե միայն մեկ թեկնածու ստանա 100 առաջադրում, ինքնաբերաբար կդառնա նոր վարչապետ, գրում է Sky News-ը։ Եթե պատգամավորների քվեարկությունից հետո երկու թեկնածու մնա ընտրապայքարում, ապա առցանց քվեարկություն կլինի կուսակցության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ընտրությունների բոլոր փուլերը, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, նախատեսված է ավարտել մինչև հոկտեմբերի 28-ը։ Ստեղծված իրավիճակում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել պահպանողական պատգամավորներին աջակցել իր թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը։
13:55 - 21 հոկտեմբերի, 2022
Բայդենն ու Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և էներգետիկ անվտանգության մասին հարցեր
 |armtimes.com|

Բայդենն ու Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և էներգետիկ անվտանգության մասին հարցեր |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը քննարկել են Ուկրաինայի և էներգետիկան ու տնտեսական անվտանգությունը առնչվող հարցեր: Սա բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի ստանձնումից ի վեր Թրասի  առաջին պաշտոնական բանակցություններն են Բայդենի հետ, հայտնել է Սպիտակ տունը։ «Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել աշխարհի այլ ժողովրդավարական երկրներին՝ ապահովելու ժողովրդավարությունների հաղթանակը», - ասել է Թրասը, որի խոսքերը մեջբերում է ԱՄՆ վարչակազմը: Իր հերթին Բայդենը Թրասսին ասել է, որ ակնկալում է հետագա սերտ համագործակցություն Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև ու որ նրանք միասին շատ անելիքներ ունեն։ «Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ձեզ հետ՝ աշխարհում մեր ամենամոտ դաշնակցի», - ասել է ԱՄՆ նախագահը։ Թրասը  հավելել է, որ ինքը «շատ ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համոզվելու համար, որ միասին աջակցում են ուկրաինացիներին»:
10:45 - 22 սեպտեմբերի, 2022
Լիզ Թրասը խոստանում է Մեծ Բրիտանիան դուրս հանել էներգետիկ ճգնաժամից |hetq.am|

Լիզ Թրասը խոստանում է Մեծ Բրիտանիան դուրս հանել էներգետիկ ճգնաժամից |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիս Թրասը հանդես է եկել առաջին ելույթով, որտեղ նշել է իր կառավարության ներքին քաղաքականության հիմնարար առաջնահերթությունները։ Հանդես գալով վարչապետի նստավայրի դիմաց` նա խոստացել է իջեցնել հարկերը, հաղթահարել էներգետիկ ճգնաժամը և բարեփոխել Առողջապահության ազգային ծառայությունը (NHS)։ Շնորհակալություն հայտնելով նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին և նրան անվանելով բավական ազդեցիկ վարչապետ՝ Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մեծացնում է ազատության, ձեռներեցության և կանոնների արդար պահպանման նկատմամբ հիմնարար հավատը։ «Եկել է ժամանակը լուծելու խնդիրները, որոնք կանգնեցնում են Բրիտանիային»,- հայտարարել է նոր վարչապետը՝ հավելելով` դա, իհարկե, հեշտ չի լինի, սակայն կհաջողեն։  Մինչ ելույթը Լիզ Թրասը հանդիպել էր Եղիսաբեթ II թագուհու հետ։ Հանդիպումը կայացել էր Բալմորալ ամրոցում, որը Շոտլանդիայում ամառային թագավորական նստավայրն էր։ Ավելի վաղ, թագուհին ընդունել էր Բորիս Ջոնսոնի հրաժարականը, որի հեռանալու մասին հայտնի էր դարձել հուլիս ամսին։  Ինչպես նշել է Թրասը, նոր կառավարությունը «Մեծ Բրիտանիան կվերածի բարձր վարձատրվող աշխատանքով, անվտանգ փողոցներով և հնարավորություններով հավակնոտ երկրի, որին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի»։ Թրասի խոսքով՝ այս շաբաթ իր կառավարությունը քայլեր կձեռնարկի էլեկտրաէներգիայի խոշոր հաշիվների դեմ, որոնք առաջացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ «Ես վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք վերապրել այս փոթորիկը։ Մենք կկարողանանք վերականգնել մեր տնտեսությունը և դառնալ ժամանակակից փայլուն Մեծ Բրիտանիա, որը, ես գիտեմ, մենք կարող ենք լինել»,- ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։
11:47 - 07 սեպտեմբերի, 2022
Բայդենը Թրասի հետ քննարկել է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները |armenpress.am|

Բայդենը Թրասի հետ քննարկել է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանեւ մարտահրավերները Չինաստանի եւ Իրանի կողմից: Այդ մասին ասված է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ: «Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջեւ եւ պատրաստակամություն են հայտնել այսուհետեւ եւս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը եւ վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում է Չինաստանը, եւ այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբեւիցե միջուկային զենք ստանա»,- ասված է տեքստում: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ քննարկել են «Էներգիայի հուսալի եւ մատչելի աղբյուրների ապահովումը»։
10:56 - 07 սեպտեմբերի, 2022
Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր որակ կստանան. Նիկոլ Փաշինյանը՝ էլիզաբեթ Թրասին

Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր որակ կստանան. Նիկոլ Փաշինյանը՝ էլիզաբեթ Թրասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ, ինչպես նաև շնորհիվ Ձեր՝ պետական կառավարման հարուստ փորձի՝ Միացյալ Թագավորությունը կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Այս առումով լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։Ձերդ գերազանցություն, Հայաստանը, որպես ժողովրդավար երկիր, առանցքային տեղ է հատկացնում լայնածավալ բարեփոխումներին՝ միտված օրենքի գերակայության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այս համատեքստում բարձր է գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ հասարակությանը։ Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում․ մենք տոնում ենք երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը նոր հանգրվան է փոխհարաբերություններն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար։ Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարօրություն և հաջողություններ»:
11:54 - 06 սեպտեմբերի, 2022