ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախկին անդամ, փաստաբան։ Ծնվել է 1963թ. մարտի 5-ին։ Աշխատել է․ 1981 թ. Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ։ 1983-1987 թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող։ 1987-1989 թթ. Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ 1989-1995 թթ. Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։ 1995-1998 թթ. ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1997 թ. - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։ 1997-1998 թթ. ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1998-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարար։
2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]: 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։
2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 2017թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար 2018թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել։ Մեկ այն ՀՀԿ-ական նախկին պաշտոնյայի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ հիմնադրել է «Դավիթ և ընկերներ» փաստաբանական գրասենյակը, այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ 2019թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։