ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ։ Ստեղծվել է կառավարության՝ 2010թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ։
Կառույցը վերանվանվել է Սննդի անվտագության տեսչական մարմին։