Մանվել Սարգսյան

Ծնվել է 1955 թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում: 1978-ին ավարտել է Բաքվի շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:

1978-1979 թթ. իբրեւ ճարտարապետ է աշխատել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է Հայաստանի ճարտարապետական հուշարձանների պահպանության կոմիտեում: 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջնորդներից է: Ղարաբաղ կոմիտեի առաջին հիմնադիր անդամներից է: 1992 թ. նշանակվել է Լեռանային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը Հայաստանում, 1993-ին եղել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը:

1995-1999 թթ. վերլուծաբան է աշխատել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը, իսկ 2006-2007 թթ.` Կովկաս ինստիտուտի վերլուծաբան: 2008-ից Սարգսյանն աշխատում է ՌԱՀՀԿ կենտրոնում որպես ավագ վերլուծաբան, 2011 թ. ապրիլից ՌԱՀՀԿ տնօրենն է:

Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|

Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ինչո՞վ եք բացատրում: Գրեթե ամեն օր Ալիևն է հայտարարություններ անում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին են խոսում: Նման հավանականություն կա՞, թե ոչ: Ես այդքան էլ շատ չեմ հետևել, բայց կարծում եմ՝ կապված ընդհանրապես աշխարհում ստեղծված վիճակի հետ, այն որ Արցախի հարցով նորմալ շփում, բանակցություն ուղղակի հնարավոր չի կորոնավիրուսի պատճառով, իրենք պետք է ինչ-որ բացատրություն տան իրենց հասարակությանը, թե ոնց է լինելու: Բացի այդ, նավթի գնի հետ կապված տեսնում եք Ադրբեջանի վիճակը, փորձում են կադրային փոփոխություններով թոզ փչել: Այսինքն երկիրը այդ երկու առումով բարդ վիճակում է և նման պայմաններում ի՞նչ է մնում անել: Մնում է ռազմատենչ հայտարարություններով շեղել մարդկանց, մյուս կողմից աշխարհի ռեակցիան ստուգել, ինչն էլ անում են: Ալիևի հայտարարությունից հետո արձագանք եղավ Արցախից. նախագահը հայտարարեց՝ եթե ուզում եք ուժային ճանապարհով լուծում, դա էլ կստանաք: Հիմա խնդիրը ուժային ճանապարհո՞վ պետք է լուծվի: Դե եթե Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, համապատասխան մեր կողմից էլ պետք է պատասխան լինի: Ուրիշ բան չկա: Կոնկրետ էստեղ խնդիրը երկրների վիճակն է, մասնավորապես, բավական բարդ վիճակում է  Ադրբեջանը, բանկեր են պայթում, բյուջեի խնդիրներ կան և այլն: Իրենց բյուջեի 60 տոկոսը նավթի վրա է: Հիմա պատկերացրեք, թե ինչքան միլիարդներ են կորցնում: Արցախում բուռն արձագանք գտավ Սամվել Բաբայանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Դուք ինչպես եք գնահատում այդ նշանակումը: Սամվել Բաբայանի հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր է: Իհարկե, շատ մարդկանց համար ինքը շատ անընդունելի է: Մյուս կողմից, երբ ստորագրություններ էր հավաքում, առավել թշվառ զանգվածներ կային, որոնք իր հետ ինչ-որ հույսեր էին կապում: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Շատերը չեն կարողանում հասկանալ, թե ոնց կարելի էր նման նշանակում անել: Անգամ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներից եղան, որ շատ կոշտ գնահատականներ, մեղադրանքներ հնչեցրեցին: Մնացածի մասին չեմ էլ խոսում: Ես չգիտեմ՝ ոնց են որոշել: Դրանից հետո Արայիկ Հարությունյանն իր ելույթում ամեն կերպ փորձեց ասել, թե Երևանում են որոշում ընդունել, Երևանի հետ են վերջնական հայտարարի եկել: Այսինքն ինքն էլ ուզում է պատասխանատվությունն իր վրայից գցել: Ինձ թվում է, որ ինքը բացատրություն չունի հիմնականում իր կողմնակիցների համար: Դե հիմա ինչ կլինի, ոնց կլինի, կյանքը ցույց կտա: Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Մասիս Մայիլյանը նորից նշանակվեց ԱԳ նախարար: Ես փորձում էի հասկանալ բացատրությունները: Արայիկ Հարությունյանն ասում է, որ Մայիլյանը այդքան ձայն է ստացել, երկրորդ ֆիգուրն է, և ինքը չի կարող հաշվի չնստել ժողովրդի ձայների հետ: Բայց թե իրականում ինչ է եղել, չեմ կարող ասել: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:51 - 02 հունիսի, 2020
Արցախում ձայներ գնելու մասին խոսակցությունները համատարած են. Մանվել Սարգսյան |factor.am|

Արցախում ձայներ գնելու մասին խոսակցությունները համատարած են. Մանվել Սարգսյան |factor.am|

factor.am: – Պարո՛ն Սարգսյան, նոր եք վերադարձել Արցախից: Այնտեղ արդեն նախընտրական թեժ շրջան է: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել: – Ասեմ, որ շատ հետաքրքիր վիճակ է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեծ ազդեցություն են թողել Արցախի վրա, և այս երկու տարվա ընթացքում դա նկատվում էր: Եվ ինչն է էական, նույնն էլ, ի դեպ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդգծեցի, որ ստեղծվել է վիճակ, որտեղ ամեն ինչը պիտի որոշվի քվեարկողների ձայներով: Որևէ գործոն, որը կարող է այս կամ այն ուժին թույլ տալ հաղթել, չկա՝ բացի ժողովրդի հետ խոսելը: Հայաստանում դեռ, կարծեմ, այդպիսի վիճակ չկա: Համապետական կամ ավագանու ընտրությունները հանրաքվեի նման մի բան էին. պարզ էր, հստակ էր, մարդիկ գիտեին՝ ինչու են գնում, որպեսզի հեղափոխությունն առաջ գնա: Բայց այնտեղ նման բան չկա, որովհետև տեղում դեռ հին իշխանություններն են, որոնք, իհարկե, շատ թուլացած են: Ինչպես այստեղ, այնտեղ էլ տարիներ շարունակ եղել է վախի մթնոլորտ, պատերազմի ազդեցություն, և աշխատում էին տիպիկ մեխանիզմները՝ վարչական ռեսուրս, շանտաժ: – Այսինքն՝ այս ընտրություններում բացառում եք, որ նման բան կարող է լինել: – Բացառելը գիտեք՝ ինչպես, չի աշխատում: Այդ գործող համակարգը, որը, ի դեպ, բավականին կադրեր արդեն կորցրել է, և արդեն ՏԻՄ ընտրություններին պարզ երևում էր, որ ազդեցությունը ժողովրդի վրա նվազել է: Մյուս կողմից, նման ապակողմնորոշված վիճակում Արցախի ժողովուրդը երբևէ չի եղել, որովհետև երբևէ ընտրություն չի տեսել: – Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ժողովուրդը գնալու քվեարկության: – Այ հիմա ամենաէականը դա է… Ի՞նչ վիճակ կարող է ստեղծվել, որ պարզեցում մտցվի: Մենք տեսել ենք, որ ամիսներ առաջ մի քանի հոգի, չսպասելով նախընտրական այս վիճակին, գործունեություն էին ծավալում: Սամվել Բաբայանը ստորագրահավաք էր սկսել, որ պայմաններ ստեղծի իր համար՝ նախագահական ընտրություններին մասնակցելու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ հավաքներ էր անում, խոսակցություններ կային՝ հարաբերություններ է կառուցում, ֆինանսական ծախսեր է անում… Բայց հետո եկավ իրականությունը, և այդ իրականությունն արդեն պետք է պարզություն ստեղծի: Եվ հիմա կարծես այդ պարզությունը ստեղծվում է, որովհետև ինտրիգային, հետաքրքիր բաներ եղան: Սամվել Բաբայանը չկարողացավ հաջողի, դատարանը թույլ չտվեց: Բայց ստորագրահավաքը եղել է, կողմնակիցներ կան, հիմա ի՞նչ պետք է արվի այդ ժամերի հետ: Ի վերջո, նա եկավ այն մտքին, որ պիտի այլընտրանքային, ընդդիմադիր ծրագիր ունեցող ուրիշ թեկնածուի սատարի: – Դուք ասում եք, որ այս ընտրություններում միայն ժողովրդի քվեն է, ոչ մի այլ ազդեցությունների ընտրողը չի ենթարկվելու: Բայց այլ թեկնածուներ, օրինակ՝ Վիտալի Բալասանյանը, խոսում է արդեն իսկ կեղծիքների մասին, նշում է, որ թեկնածուներն իրար մեջ պայմանավորվածությունների են գնում, նույնիսկ ձայների վաճառքի, ատելության մթնոլորտի հրահրման մասին է խոսում: Նման բան կա՞: – Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են: Երբ մարդկանց հետ խոսում ես, այնպիսի բաներ են պատմում, որ չգիտես… Այդ զրույցների մթնոլորտը շարունակվում է: Ես չգիտեմ՝ այդ հարցով իրավապահները կզբաղվե՞ն, թե՞ չեն զբաղվի: Ի վերջո՝ գործող իշխանությունն է, այն, ինչ եղել է անցյալում: Շարունակությունը՝ factor.am-ում։
09:52 - 19 փետրվարի, 2020
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախում հիմա նոր իրավիճակ է․Մանվել Սարգսյան |24news.am|

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախում հիմա նոր իրավիճակ է․Մանվել Սարգսյան |24news.am|

24news.am: Հաջորդ տարի Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ ներիկայացրած գործիչներից այս պահին հիմնական ակտիվությունը ցուցաբերվում է երկուսի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմից։ Ո՞վ է այս թեկնածուներից ֆավորիտը, այս և այլ հարցերի շուրջ 24News-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։ -Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ՝ քաղաքական ի՞նչ դրություն է այժմ Արցախում՝ հաջորդ տարի սպասվող նախագահի ընտրություններին ընդառաջ։ -Ինչպես գիտեք, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախում հիմա, իհարկե, նոր իրավիճակ է։ Բնական է, որ ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանում այժմ գործող դատական համակարգի շարունակությունն է այնտեղ՝ կադրային առումով։ Արցախում մարգինալ վիճակում գտնվող ինչ-որ խմբեր, որոնք ժամանակին ինչ-որ պաշտոններ են ունեցել, խնդիրներ ստեղծեցին, և այս թոհուբոհը սկսվեց։ Մյուս կողմից էլ հանրությունը ցույց տվեց իր դժգոհությունը, եղան հուզումներ։ Իհարկե, նախկին տարբեր գեներալներ փորձեցին այս իրավիճակում հաստատվել և քաղաքական պլաններ մշակել։ Ի՞նչ ունենք այսօր․ այսօր ունենք մի իրավիճակ, երբ այդ կադրային կազմի մեծ մասը զրկվել է պաշտոնից, և այդ մթնոլորտում արդեն իսկ փորձում են այս կամ այն ձևով՝ հիմնականում հույսը դրած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի վրա, պահպանել իրենց իշխանական դիրքերը։ -Իսկ որակային առումով ի՞նչ ընտրություններ եք սպասում։ -Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, որոնք շատ էական էին, լակմուս էին և ցույց տվեցին, թե Արցախում ինչ է կատարվում։ Այդ ընտրությունը ցույց տվեց, որ նախկին լծակները, որ գոյություն ունեին, չկային, ուղղակի չգործեցին որևէ տեղ։ Նոր մարդիկ առաջադրվեցին, պայքարեցին։ Որևէ կեղծիքի մասին բողոք չեղավ։ Այդ ընտրությունը վկայեց այն մասին, որ բոլորի միակ հույսը եղել է ընտրողների ձայնը, ուրիշ որևէ հույս չկար։ Նշեմ նաև, որ Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունը, որ Արցախում երաշխավորելու են ազատ, արդար ընտրությունների անցկացումը, շատ կարևոր էր։ Հիմա ես կարծում եմ, որ եթե լուրջ մոտեցում ցուցաբերվի և թույլ չտրվի, որպեսզի այնտեղ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառվի, հին մեխանիզմները գործեն, փորձեն այս կամ այն ձևով կաշառել մարդկանց, բնական է, որ թեկնածուների հույսը կրկին պետք է լինի ընտրողների ձայնը։ -Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս ընտրությունների ֆավորիտը՝ Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Մասիս Մայիլյանը։ -Գիտե՞ք ինչ, Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում մի բանաձևի մասին են խոսում, որն իսկապես շատ համոզիչ է։ Ասում են, որ սա հնի ու նորի պայքար է․ այսինքն՝ ամբողջ խնդիրը դա է լինելու․ հինը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, կարո՞ղ է նորից վերականգնել նախկին մթնոլորտը։ Իսկ Մասիս Մայիլյանը նորի կրողն է․ նա անընդհատ եղել է այդ համակարգի բացերից դուրս մարդ։ Մայիլյանը 2007 թվականին մի անգամ արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրությունների և 12 տոկոս ձայն է ստացել։ Այսինքն՝ նա պայքար մղել է ամբողջ համակարգի դեմ և դրա համար շատերի համար ընդունելի թեկնածու է։ Եվ ես կարծում եմ, որ եթե իսկապես լինի ընտրություն, այդ դեպքում հին համակարգի հույսը ո՞րն է։ Նրանց հույսն այն է, որ հին մեխանիզմները պահպանվեն։ Իսկ եթե այդ մեխանիզմները չաշխատեն, հին համակարգը որևէ շանս չունի։ Այս պահին հին համակարգից Արայիկ Հարությունյանն է։ Փորձել են նաև մի երկու գեներալի էլ առաջ բերել՝ որպես թեկնածու։ Մինչև այս տարվա օգոստոս այլ իրավիճակ էր․ հին համակարգի ներկայացուցիչները փորձում էին «հարձակվել» նորի, փոփոխությունների վրա, բայց օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթից հետո հանգստություն մտավ։ Նրանք հասկացան, որ ուժային մեթոդներով չեն կարող գործել։ Հիմա իսկապես երկու հիմնական թեկնածուների մասին կարող ենք խոսել․ նրանք են Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունյանը։ Եվ այստեղ կրկնեմ՝ մնում է նոր մոտեցումների խնդիրը։ Հիմա ամբողջ խնդիրը դա է․ ի՞նչ է նշանակում Հայաստանի իշխանությունների կողմից երաշխիքների ստեղծումը։ Իսկ երաշխիքների ստեղծումը միայն քվեարկության օրը նորմալ քվեարկություն ապահովելը չէ։ Դա շատ քիչ է։ Երաշխիքներ ստեղծելն այն է, որ թույլ չտան՝ անօրինական մեխանիզմներ աշխատեն։ Եթե իսկապես լուրջ վերաբերմունք լինի դրան, ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կանցնեն։  
10:20 - 09 նոյեմբերի, 2019
Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում, ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում․ Մանվել Սարգսյան

Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում, ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում․ Մանվել Սարգսյան

Թուրքիա-Սիրիա պատերազմական իրադրության և հետագա զարգացումների մասին զրուցել ենք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։ - Այսօր Թուրքիա-Սիրիա հարաբերությունները գտնվում են պատերազմական լարված իրավիճակում, որի հետևանքով նաև վտանգ է սպառնում տեղի հայությանը, ինչպե՞ս ենք պատրաստված տեղի հայերի համար անցանկալի զարգացումներին և արդյո՞ք Հայաստանը որևէ ձևաչափով կներգրավվի այս խնդրի կարգավորմանը։ - Իրավիճակը եկել է հանգուցալուծման, ԱՄՆ-ն բանակցություններից հետո ասաց, որ հեռացնում է իր զորքերը, Թուրքիան էլ ասաց, որ մտնում է Սիրիայի տարածք՝ ահաբեկիչներին հեռացնելու համար, իր իսկ անվտանգության խնդիրներն են։ Վերջինս էլ բերեց նրան, որ ԱՄՆ-ն սպառնա  Թուրքիային։ ԱՄՆ-ն  շատ կոպիտ խոսեց՝ կոչնչացնեն Թուրքիայի տնտեսությունը և այլն։ Ըստ երևույթին Թուրքիան անցավ, չնայած  պայմանավորվածությանը, և վերցրեց մոտ 120 թե 150 կիլոմետր խորության տարածք և ասաց, որ ամբողջ տարածքը՝ 400 կիլոմետրից ավելին պետք է վերցնի։ Եվ այստեղ սկսվեց մի պրոցես․ Միացյալ նահանգները ստորագրեց արդեն իր ծրագրած խոշոր պատժամիջոցները և, ինչպես սովորաբար լինում է, Ռուսաստանն է հայտնվում այդ պահերին։  Թուրքիայի նախագահը հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ և ստատուս քվոն հաստատեցին, համաձայնություն եղավ՝ երկկողմանի, որը մեմորանդում է։ Այդ ստատուս քվոն պահպանվելու է՝ ինչ-ինչ պայմաններով։ Պայմանները այն էր, որ Թուքիան պետք է հայտարարեր, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ասվել է, որ որևէ սեպարատիզմ (խմբ․՝ անջատողականություն), այդ տարածքում պետք է չլինի։ Փաստորեն ստացվեց, որ Ռուսաստան-Սիրիա՝ մի կողմից և Թուրքիան՝ մյուս կողմից ինչ որ ռեժիմ են հաստատել այդ տարածքում, այն, ինչ Թուրքիան վերցրել է, իրենց ձեռքում է մնում, դրանից դուրս արդեն Ռազմական ոստիկանությունն է։ Եվ իրավիճակը սառեց, Միացյալ նահանգներն էլ խոստացավ, որ եթե իրականություն դառնա, ուրեմն իրենք պատժամիջոցները կհանեն։ Հիմա ամբողջ խնդիրը այն է, թե  ի՞նչ կար այս ամենի ետևում։ Այս ամենի ետևում մի ֆունդամենտալ հարց կա․ «Ինչու՞ միացյալ նահանգները հանկարծակի որոշեց գնալ այդ քայլին»։ Մինչ այս որևէ բան չկար, բայց նրանք հանկարծակի հայտարարեցին, որ դուրս են գալիս։ Ինչի՞ հետ էր այն կապված․ տարբեր տեսակետներ կային։ Մինչ խնդրի հանգուցալուծումը բոլորը շատ էին խոսում, որ այս ամենի ետևում շատ ավելի մեծ խնդիրներ են լուծվում, քան կոնկրետ քրդերի հարցը, Թուրքիայի հարցը և այլն։ Տարբեր տեսակետներ կան, բայց հիմնական նպատակները ուրիշ են։ Կար տեսակետ, որ Միացյալ նահանգները խաղարկել էր ինչ որ մի խաղ, որտեղ Ռուսաստանի դերակատարությունը բարձրացրել էր ի վնաս Իրանի։ Փաստն այն է, որ Սիրիան կա, Ռուսաստանը, Թուրքիան կան, Միացյալ նահանգները մի կողմ է քաշվել, Իրանը՝ չկա, որը շատ հետաքրքիր է։ Այժմ ՆԱՏՕ- ում ինչ-ինչ խնդիրներ կան, որի հետ էլ նույնպես կապված է Միացյալ նահանգները և այս քաղաքականությունը։ Երբ արդեն այսօր նայում ենք ՆԱՏՕ-ի պետություններին, ինչ որ բաներ նկատվում են։ Առաջինը՝  այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ օրեր առաջ միայն ԱՄՆ-ն  չի կոշտ հայտարարություններ արել։ ՆԱՏՕ-ի պետությունները հայտարարել են, որ զենք չեն վաճառելու Թուրքիային։ Միացյալ նահանգները հայտարարել է, որ իր համար միևնույն է, թէ ով այդ խնդիրը կլուծի․ լինի  Չինաստանը, լինի  Ռուսաստանը, ծաղրում է՝ լինի  Նապոլեոնը՝ ՆԱՏՕ-ից դուրս։ Բայց ՆԱՏՕ-ի երկրները ասում են՝ «Ինչու՞, մենք պետք է անենք»,  և այդ վեճը մինչ այսօր էլ շարունակվում է։ Սա ցույց է տալիս, որ իսկապես ներնատոական ինչ-որ լուրջ խնդիրներ կային և ըստ երևույթին Միացյալ նահանգների այս քայլը կապված է դրա հետ նույնպես։ Բայց, իհարկե, կերևա հետո, որովհետև այն պետք է իրականություն դարձվի․ իսկապես պետք է քրդերը հեռանան։ Քրդերի ջոկատների հեռացումն էլ կոնկրետ Թուրքիայի գրավված տարածքում բերեց դրան, որ 200 000-ից ավել փախստականներ են եղել։ Այսինքն՝ ժողովուրդը թողնում է քաղաքները, իրենց զորքերի հետ դուրս է գալիս։ Սա հարյուր հազարավոր մարդկանց խնդիր է, իսկական կատաստրոֆա։ Չմոռանանք, որ Թուրքիան այդ օրերին ասաց, որ մենք ազատելու ենք այդ տարածքը և այստեղ բերեն առնվազն մեկ միլիոն իրենց տարածքում գտնվող Սիրիայի փախստականներին։ Այսինքն ուզում էր ամբողջությամբ մաքրել այդ տները, դուրս շպրտել քրդերին և բերել արաբներին։ Այս ամենը ուժի մեջ է մնում․ դեռ պարզ չէ, թե կողմերը ինչպես են իրենց դրսևորելու։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է․ «Եթե քրդերը չփորձեն դուրս գալ տարածքից, կամ փորձեն մտնել, իրենք թողնելու են դուրս գան»։ Ամեն կողմ ինչ որ բաներ է պարտադրում, որ այդ ամենը իրականություն դառնա, սա է խնդիրը։ Ինչ վերաբերում է տեղի հայերին, ապա մեր սփյուռքը հիմնականում Ղամշլույում է, որտեղ Թուրքիան չհասավ։ Հիմա մենք կարող ենք խոսել, որ հանգիստ է, բայց այդ վտանգը կար, եթե Թուքիան մտներ։ Արտաքին գործերի նախարարն էլ օրեր առաջ հայտարարել է, որ հետևում են։  -Ըստ Ձեզ՝ որքա՞ն կտևի հրադադարի ռեժիմը։ - Թրամփը և Էրդողանը զրուցեցին և Էրդողանը հեշտությամբ համաձայնվեց․ ինչ որ պայմանավորվածություն կա։ Բնական է՝ Թուքիան խոսելու բան չուներ։ Ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում։ Սա է խնդիրը։ Բայց այդ սահմանում՝ թուրք-ռուսական տասը կիլոմետրանոց արանքում, Ռազմական ոստիկանությունն է։ Հիմա էլ մեքենաները ավելացնում են, մարդկանց ավելացնում են։ Հիմա հարց է․  Սիրիան կարո՞ղ է դուրս գալ և կանգնել իր սահմանների վրա, որտե՞ղ կկանգնի։ Սա է կարծես թե վերջնական նպատակը։ Նույնն էլ քրդերի խնդիրն է։ Հիմա 200 000 քուրդ ուր է գնալու, հիմա նրանց վերադարձնելու են, թե ոչ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ այդ 35 կիլոմետրից հետո  բնակչությունը թող  մնա։  Բայց այդտեղ անորոշ և շատ վտանգավոր բաներ կան՝ ներսի բնակչության հետ կապված։ Մարդիկ իրենց տները թողել անապատներում են մնացել։  - Թուրքիան ասել էր․ «․․․եթե հրադադարի ռեժիմ պետք է կնքվի, ուրեմն որոշ տարածք պետք է հատկացվի իրեն․․․»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ - Պետք է ամեն ինչ պարզ և հստակ լինի։ Թուրքիան անում էր էքսպանսիա, տարածք էր վերցնում՝ օգտվելով նրանից, որ Սիրիայի վիճակը այդպես է, օգտվելով նրանից, որ Միացյալ նահանգները ասել է՝ դուրս եմ գալիս։ Մարդիկ բացահայտ մտնում են տարածք, և նրանց նպատակն է քրդերին հեռացնել այդ տարածքից, բերել ուրիշ ազգեր լցնել։ Թուրքիան Քուրդստանից ազատելու խնդիր ունի։ Բազմաթիվ անգամ ասվել է, որ թույլ չեն տա Սիրիայում անկախ քրդական պետության ստեղծում։ Շատ պարզ և հստակ իրենց պլանները ասում են։ Հիմա իրենք իրենց պլաններից ստիպված էին հետ կանգնել, որովհետև  նման ճնշման տակ են, որը աննախադեպ  է բոլոր երկրների համար, որ կարելի է ցանկացած պետության ստիպել հետ կանգնել ինչ-որ ագրեսիվ պլաններից։ Բայց սա չի նշանակում, որ Թուրքիան դրանից հրաժարվելու է (իմանալով Թուրքիայի բնավորությունը. քարտեզներ են տպում, անգամ պաշտոնական, ցույց տալով՝ ոնց են պատկերացնում իրենց երկիրը)։ Թուրքիայի համար  հանգիստ, հասարակ բան է, մնացած պետություններն էլ հասկացել են, թե ինչ պետության հետ գործ ունեն։  Ոչ ոք չի պաշտպանում իրեն, միայն Ադրբեջանը պաշտպանեց և Պակիսատանը, որը որտեղ ինչ խուլիգանություն կա, այնտեղ է։ Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում։ Արաբական լիգան դուրս եկավ Թուրքիայի դեմ։ Անգամ Թուրքալեզու պետությունները իրենց վրա չվերցրեցին Թուրքիայի քաղաքականությունը պաշտպանելու պատասխանատվությունը։  - Հայաստանը որքանո՞վ է պատրաստ ընդունել Սիրիայից եկող փախստականներին։ -Պաշտոնական ասել են, որ պատրաստ ենք։ Կարող են, չեն կարող հիմա չեմ կարող ասել, բայց պաշտոնական հայտարարություն եղել է և Թուրքիայի գործողություններին էլ պաշտոնապես դատապարտվել է Արտաքին գործերի նախարարության կողմից։ Օֆելյա Նահապետյան
09:16 - 28 հոկտեմբերի, 2019