Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1970թ․ ապրիլի 17-ին։ 1988 - 1990 թթ. Ծառայել է զինված ուժերում, 1991 - 1992 թթ. Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994 - 2009 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2009 - 2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,2012 – 2018 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: Հայտնի է, որպես Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական եւ այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձանցից մեկը:

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է նաեւ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

 

Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են |hraparak.am|

Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են |hraparak.am|

hraparak.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերին Օսիպյանին, ով վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են: Տեղեկությունը  հաստատեց ինքը` Օսիպյանը. «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»: Հարցին` իր որոշումներում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այդ սպառնալիքը, Օսիպյանն ասաց. «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմ երեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-ոչ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտ խմբեր են, և իմ բարեկամներին ասել են, որ կարող ա ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ պարոն Օսիպյան, զգույշ եղեք, որ կարող է Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք է էսպես անեն, թող անեն»: Օսիպյանը նշեց նաև, որ այս պահին որևԷ բան դեռ չի պատրաստվում անել, բայց եթե որևէ բան պատահի իր կամ իր հարազատների հետ, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը:
13:00 - 15 նոյեմբերի, 2020
Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը
 |armtimes.com|

Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին: Հիշեցնենք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հատուկ միջոցներ գործադրելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին է, երբ քաղաքացիները՝ այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, դուրս էին եկել փողոց՝ իշխող քաղաքական ուժի հրաժարականի պահանջով: Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա: Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ: Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանութնյունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է. կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց  պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:
21:40 - 26 հունիսի, 2020
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան |irakanum.am|

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան |irakanum.am|

irakanum.am: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետև էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժևորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար: Պատիվ ունեմ»:
11:52 - 18 սեպտեմբերի, 2019
Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին |shantnews.am|

Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին |shantnews.am|

shantnews.am: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով: Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երևան չեղարկված առաջին չվերթի օրը կազմակերպության գրասենյակ են մեկնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
07:58 - 01 օգոստոսի, 2019
Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|

Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|

news.am։ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչ եմ և տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով և մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-ասաց նա: Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով. «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա ... չկա նման բան»,-ասաց նա:  
10:24 - 24 հուլիսի, 2019
Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով կանցնի գործի՝ վերհանելու ՃՏՊ-ների հանգեցնող խնդիրները. Վալերիյ Օսիպյան |tert.am|

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով կանցնի գործի՝ վերհանելու ՃՏՊ-ների հանգեցնող խնդիրները. Վալերիյ Օսիպյան |tert.am|

tert.am: Վարչապետի հանձնարարականից հետո մենք էլ ավելի ենք խստացրել ճանապարհատրանսպորտային ծառայությունը. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՃՏՊ-ների թվի աճին և այն հարցին, որ ոստիկանությունն իր գործառույթները չի կատարում այս մասով: Նա նշեց, որ իր կողմից կա համապատասխան հանձնարարական, և ՃՈ ծառայողները բացառել են հանդուրժողականությունը այս հարցում: «Նաև վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբը, որը շուտով կանցնի գործի, վեր կհանեն բոլոր խնդիրները: Բացի այդ, նաև վստահեցնում եմ, որ այստեղ միայն ՃՈ-ից և ոստիկանությունից չի կախված, բազմաթիվ խնդիրներ կան, նաև կան գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ»,-ասաց նա: Թե որոնք են ճանապարհատրանսպորտային պատահարների հանգեցնող խնդիրը, Օսիպյանը թվարկեց՝ վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, ճանապարհային նշանների բացակայությունը կամ դրանց տեսանելի չլինելը, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների ոչ տեխնիկական վիճակին համապատասխան լինելը: «Մեր ժողովրդի մոտ «տեխասմոտր» գաղափարը կրում է ոչ թե ձևական բնույթ, այլ որևէ տեսակի բնույթ չի կրում. մեքենան ամեն տարի պետք է զննվի և համապատասխանեցվի գործարանային տվյալներին»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ՃՈ-ն վատ է աշխատում, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց՝ վատ աշխատելու պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի ավելի շատ խախտում են հայտնաբերել, քան անցած տարի: «Գումարած այս ամենին նաև տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծումը ՀՀ»,-նկատեց նա և նշեց, որ լուրերով տեսել է՝ անցակետում ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մեկ օրում մինչև 300 տրանսպորտային միջոց է ներմուծվում ՀՀ:
09:37 - 24 հուլիսի, 2019
Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսի մասին |lragir.am|

Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսի մասին |lragir.am|

lragir.am: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է այն տեղեկություններին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին է պատկանել սիգ ձուկ արդյունահող ու արտահանող ընկերությունը: Հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս դեպքի առնչությամբ, Օսիպյանը պատասխանեց. «Նախկին ոստիկանապետի առնչության վերաբերյալ ոստիկանությունը որևէ փաստ չունի: Իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ: Նաև տեղեկացված եմ, որ նախքաննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով»: Ըստ Օսիպյանի՝ սիգի ապօրինի որսն ու վաճառքը հանրապետության ողջ տարածքում մտահոգում է բոլորին: Տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել դրա դեմ, այսօր նույնպես, ըստ ոստիկանապետի, պայքարում են: Բայց պայքարը միայն ոստիկանության ուժերով չի սահմանափակվում: Հարցին, թե շահերի բախում չի տեսնո՞ւմ, երբ տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել, բայց ոստիկանության պետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերության սեփականատերն է, Օսիպյանը պատախասնեց, որ տեղեկացված չի եղել, թե նախկինում ինչ է եղել:
08:47 - 24 հուլիսի, 2019
Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ |armenpress.am|

Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ |armenpress.am|

armenpress.am: Իջևանում տեղի ունեցած գործողությունների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի. Ոստիկանության տեսադաշտում է 36 մարդ: Այդ մասին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են ու դա իրենց համար սկզբունքային հարց է։ Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արվել, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք և այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։ Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա:
17:50 - 18 հուլիսի, 2019
Ոստիկանական զորքերը կմնան Իջեւանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարենք. Վալերի Օսիպյան |news.am|

Ոստիկանական զորքերը կմնան Իջեւանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարենք. Վալերի Օսիպյան |news.am|

news.am: Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել եւ խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։ «Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջեւ»,- ասաց ոստիկանապետը։ Հարցին՝ որքան ժամանակ են Իջեւանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան որ անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։ Ոստիկանապետն անդրադառնալով բախումների հետեւանքով վնասվածք ստացած ոստիկաններին՝ ասաց, որ վնասվածքները տարբեր աստիճանների են. «Եթե չեմ սխալվում, 12 ոստիկան են։ Մինչեւ այս պահը հիվանդանոցում են մնում, եւ բուժում են ստանում 6-ը»։
17:17 - 18 հուլիսի, 2019