Արայիկ Ռազմիկի Աղաբաբյանը (1962, մարտի 19, քաղաք Հոկտեմբերյան), ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, ԲՀԿ անդամ։
1981-1986 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ 1986-1988 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ապա մինչեւ 1990 թվականը՝ նույն դպրոցի կազմակերպիչ։ 1990-1991 թթ. եղել է Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 2004-2005 թթ.՝ «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ։
1996-1998 թթ. եղել է Արմավիրի մարզպետի խորհրդական։ 2006 թ. անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2008 թ. հունվարի 22-ին նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2015 թ. մարտի 10-ին իր դիմումի համաձայն դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նոյեմբերին՝ վերականգնվել կուսակցությունում։ 2017 թ. պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքից։ 2018 թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։