ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։
comment.count (0)