Արման Ուդումյան

Արման Սամվելի Ուդումյանը 2018թ․հունիսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է։

Ծնվել է 1977թ. հունիսի 21-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում: 1998թ. ավարտել է ԵՊՄՀ պատմության ֆակուլտետը։ 2009թ. ավարտել Է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը` ստանալով Եվրոպական սոցիալական քաղաքականության մագիստրոսի աստիճան։ 2011թ. ավարտել է «Հանրային քաղաքականություն եւ կառավարում» վեցամսյա ծրագիրը Ֆլետչերի անվան Իրավունքի եւ Դիվանագիտության Դպրոցում։ 19982000թթ. ծառայել Է հայկական զինված ուժերում:

2002-2003թթ. աշխատել է որպես Ծրագրի ղեկավարի օգնական
«Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոն ՀԿ-ում: 2003-2005թթ.  որպես կամավոր ներգրավված է եղել «Փարոս» երիտասարդական միություն եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա հկ-ների ծրագրերում։ 2004-2006թթ.  աշխատել է որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ ՀՀ ԱՍՀՆ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում: 2005-2006թթ. եղել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ի գործադիր տնօրենը: 2006-2007թթ․ աշխատել է որպես գլխավոր մասնագետ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում։ 2007-2008թթ. եղել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի օգնական։ 2009թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին աշխատանքային պրակտիկա է անցել Լոնդոնի Սիներջի կենտրոնում: 2010թ. որպես կենսաթոշակային հարցերով փորձագետ աշխատել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ ծրագրում: 2010-2014թթ․ եղել է ՀՀ Վարչապետին կից Երիտասարդական ազգային քաղաքականության խորհրդի անդամ: 2011-2012թթ. աշխատել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամում: 2016-2017թթ. աշխատել է որպես դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-ՀԱՅԱՍՏԱՆ կազմակերպությունում։

Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին |armenpress.am|

Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու: «Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Ուդումյանը: Նա նշեց, որ մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին շահագրգռելու համար՝ կամ առաջին 4 ամիսը վճարել, կամ վճարել առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ ամիսներին: Նախարարությունը գնացել են երկրորդ տարբերակով: Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել:
17:30 - 04 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ընթացքում գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ընթացքում գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, նաև արտաժամի ավելացում: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը: «Սահմանել ենք հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, և հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն ենք նախատեսել: Բացի այդ նախատեսում ենք, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Սրանով գործատուներին հնարավորություն կտանք լինել ճկուն: Հստակեցրել ենք, որ գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար»,-ասաց նա: Ուդումյանը նշեց, որ այս պահին ևս կա հոդված, որ անհաղթահարելի ուժով պայմանավորված՝ գործատուն կարող է չվճարել աշխատողին, սակայն հիմա հստակեցում է արվում: «Եվ նախատեսում ենք, որ պարետի կողմից որոշակիորեն սահմանված ոլորտներում կգործի անհաղթահարելի ուժի սահմանումը»,-նշեց նա: Նախատեսվել է նաև, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը: Եվ այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Սահմանել է նաև, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել: «Այսպիսով, մենք մի կողմից գործատուին հնարավորություն ենք տալիս չվճարել անհաղթահարելի ուժի ծագման պարագայում, մյուս կողմից կրկին հարցը թողնում ենք գործատու-աշխատող իրավահարաբերությունների ճշգրտմանը: Սահմանել ենք նաև, որ նախատեսվի գործատուի համար պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում»,-ասաց փոխնախարարը: Նախատեսվել է նաև, որ այս իրավիճակով պայմանավորված գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցներին նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներակայանում են աշխատանքի ավելի ուշ: Այն ծնողների համար, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա 2 ժամ ուշանալու դեպքում, նրանց աշպատվարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ 2 ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով: Ներկայիս կարգավորումով արտաժամյա աշխատանքը չի կարող լինել 4 ժամից ավելի՝ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում: Նոր կարգավորմամբ, նաև հաշվի առնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի ոլորտներում գործատուները պահանջ ունեն աշխատուժի, արտաժամը ավելացվել է և հասցվել մինչև 8 ժամ՝ իրար հաջորդող 2 օրերի ընթացքում:
20:35 - 28 ապրիլի, 2020
Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին երկրում ունենք ինը նման ընտանիքներ, որոնք արժանացել են Ծնողական փառքի մեդալի»,-ասաց նա և նշեց, որ մեդալին արժանանալու հիմնական երկու պայմաններն են՝ վեց և ավելի երեխաներ ունենալը և ընտանիքի մասին դրական  ձևավորված կարծիքը: «Այս ընտանիքների համար կառավարությունն առաջարկում է ամսական 40 հազարի չափով պատվովճար սահմանել»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իր իմանալով շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն վեց և ավելի երեխաներ: «140 ընտանիք ունենք, որոնք բազմազավակ են և 40 հազար դրամով տարեկան ծախսը՝ կազմելու է 67 միլիոն դրամ, որը բավականին թեթև ծախս է»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:30 - 03 մարտի, 2020