Իրինա Ղափլանյան

Իրինա Ղափլանյանը (սեպտեմբերի 27, 1983, Երեւան) ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն է 2019թ.-ի հունիսի 1-ից։ «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ։


2009-2014թթ. եղել է գիտությունների թեկնածու, դոկտոր, Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ եւ նոր քաղաքական տրամախոսություն։
2005-2006թթ. Լոնդոնի Դիվանագիտական Ակադեմիայում, Ուեսթմինսթրի Համալսարանում դիվանագիտության մագիստրոսի կոչում է ստացել։ Թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ
2001-2004թթ.՝ բակալավրի կոչում` միջազգային հարաբերություններ, Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը
1999-2001թթ.  Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը` ընդունվելով Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 
1998-1999թթ. ուսանել է ԱՄՆ-ում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում: 
1989-1998թթ. – Չեխովի անվան միջնակարգ դպրոց: 


2019թ.-ի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, ազատվելով  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
2018թ..-ի հունիսի 11-ից նշանակվել  է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, 2015-2017թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի` Extension բաժնում մշակել եւ դասավանդել է կանանց առաջնորդության եւ իրավահավասարության դասընթացներ, 2016 թ․ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի` General Education ամբիոնում դասավանդել է քաղաքագիտություն, 2014-2017թթ. Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ (ad hoc) է, 2012-2017թթ.՝ Գրին Բին էկո սրճարանների ցանցի համահիմնադիր, 2010-2013թթ. եղել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր (հասարակական հիմունքներով), 2008-2009թթ. եղել է Ջորջթաուն Համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ, 2006-2007թթ.՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող, 1999-2001թթ. Հանուն ընտանիքի եւ առողջության հասարակական կազմակերպությունում եղել է ադմինիստրատիվ օգնական։

Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում |armenpress.am|

Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում |armenpress.am|

armenpress.am: Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  նշեց, որ գույքագրվել են ափամերձ հատվածների շենք-շինությունները, որոնք ենթակա են քանդման: Քաղաքացիները ծանուցվել են այդ շենք-շինությունների քանդման վերաբերյալ: «Որպես առաջնային առանձնացվել են այն շենք-շինությունները, որոնք ժամանակավոր կառույցներ են, այստեղ հիմնական ապամոնատժումը կլինի ոչ խնդրահարույց: Ամեն դեպքում կան տարածքներ, որոնք սեփականության իրավունքով են: Եվ արդեն ունենք ապամոնտաժման հետկապված դեմ արտահայտվողներ, բողոքողներ»,-ասաց Իրինա Ղափլանյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ եթե քաղաքացին չի ապամոնտաժում, ապա դա անելու է պետությունը: Արդեն կա նախագիծ և բյուջեով նախատեսված գումար: Ինչ վերաբերում է այն շենք-շինություններին, որոնք բնակելի են, ապա նախարարի տեղակալը նշեց, որ քաղաքացիների հետ այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի հետագա անելիքները հստակեցնելու համար: Կլինի այս տարի Սևանից հավելյալ ջրառ, թե ոչ, ըստ նախարարի տեղակալի, այս պահին հստակ չէ: Պատճառն այն է, որ տեղումների առումով այս տարին փոփոխական է: Մասնավորապես, առաջին եռմասյակում եղավ տեղումների զգալի նվազում, նույնիսկ նախարարությունը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով այս տարին հայտարարվեց սակավաջուր: Ահա մայիս ամսին տեղումների առումով դրական շարժ գրանցվեց: Տեղումներն այնքան էին, որ մայիսի 10-ին արդեն սպառվեց մայիս ամսվա ամբողջ ծավալը: Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես էլ մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։ Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք-­­շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4 900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68 000 քառակուսի մետրը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռք բերման համար անցկացվում է մրցույթ։ Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։
15:30 - 02 հունիսի, 2020
Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. շրջակա միջավայրի փոխնախարար |tert.am|

Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. շրջակա միջավայրի փոխնախարար |tert.am|

tert.am: Սևանի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանա լճի էկոհամագարգի վրա բացասական ներգործութունը տևել է տասնամյակներ: Այս տարվա «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, թե այս պահին «ծաղկման» ծավալների մասին տվյալներ չկան:Ըստ փոխնախարարի՝ կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում, և գլխավոր խնդիրներից են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը, կենցաղային ու այլ կեղտաջրերի ներհոսքը, մոլորակի գլոբալ տաքացումը և ՀՀ-ում ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացումը:Ղափլանյանի խոսքով՝ նախարարությունը կազմել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որը ներկայացվել է ԵՄ-ին: Ծրագրի շրջանակում նախատեսվել է 5 միլիոն եվրո: Այժմ, ըստ փոխնախարարի, քննարկման փուլ է ԵՄ-ի և ծրագիրն իրականացնողների հետ, և հավանաբար ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին: Նրա խոսքով՝ կան ջրի որակական և քանակական խնդիրներ, որոնց լուծումը ներառված է ծրագրում:Փոխնախարարն ընդգծեց, որ Սևանա լճում եղած կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան քաղցրահամ ջրի մեծ ջրավազաններ։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:56 - 02 հունիսի, 2020