Մակար Ղամբարյան

Մակար Ղամբարյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է 2018 թվականի մայիսի 29-ից։
 
2000-2005թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում, 2005-2007թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում,  տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ 2013-2014թթ. սովորել է Հռոմի Տոր Վերգատա համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, պետական գնումների կառավարման մագիստրոս է։
 
2006-2010թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես բանկային վերահսկող, 2010-2011թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի վարկային կազմակերպությունների վերահսկող, 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարությունում եղել է ներքին աուդիտի բաժնի պետ, 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարությունում եղել է նախարարի գլխավոր խորհրդական, 2011-2014թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ, 2011-2014թթ.՝ պետական ծախսերի կառավարման՝ փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միջազգային միությունում ներքին աուդիտի միության կառավարման կոմիտեի նախագահ, 2013-2016թթ.՝ Եվրոպայի խորհուրդում բյուջետային հանձնաժողովի փոխարինող անդամ, 2014-2016թթ. ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատել է որպես ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ, 2018թ. մայիսի 29-ից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։