1993-1995թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետում (1995թ-ին տեղափոխվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան), 1996-1999թթ. սովորել է ԵՊՏՀ-ում՝ էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, տնտեսագետ է։ 1999-2002թթ. սովորել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի բաժնում, 2002թ.՝ տնտեսագիտության թեկնածու՝ «Պետական ծախսերի կառավարում» թեմայով։
05.2018թ.-ից ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
2016թ.-ից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ապա ՊԵԿ նախագահի խորհրդական,
2014-03.2016թթ. ՀՀ գլխավոր դատախազությունում եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, 2008-2011թթ. եղել ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ, 2002-2008թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ, 2000-2002թթ. եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ, 1999-2000թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունների վերլուծությունների և գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ, 1998-1999թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ: