Ջավախք

Ջավախքը Հայաստանի պատմական շրջաններից է։ Հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի կազմի մեջ։ Այսօր Ջավախքն իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը (6 շրջաններ) եւ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը։

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժմից հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշեւիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ-վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, հանդես եկավ Ախալքալաքն ու հարեւան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց-ադրբեջանական բոլշեւիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6-ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջեւ հայ-վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել է մինչ օրս։

Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է  հանձնել  ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի  Վարդապետյանին՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ  դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել  Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները: ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է  հանձնել խորհրդանշական նվերներ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ  Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:
12:05 - 28 մարտի, 2021
«Թումո» կենտրոն կբացվի նաև Ջավախքում
 |aliq.ge|

«Թումո» կենտրոն կբացվի նաև Ջավախքում |aliq.ge|

aliq.ge: Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիների համար: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Թումո կենտրոնից ստացված հաղորդագրությունից: Ըստ տեղեկության, Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի: Հայտնի է, որ Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:
23:54 - 02 մարտի, 2021
Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

<h3jnews.ge: class="post-title">Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից Դիտումների քանակը: 1834|նորություններ|22.06.2020     Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»: Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
10:36 - 23 հունիսի, 2020