Վահագն Հարությունյան

Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի նախկին ղեկավարը։ 2018 թվականի հոկտեմբերին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ապացույցները կեղծելու համար։ 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Ծնվել է 1972 թվականի օգոստոսի 7-ին՝ Երեւանում, 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա» մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ։

1989-1990 թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում՝ որպես հերթափոխի պետ։ 1998-2012 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես գործերի կառավարչության առաջին կարգի֊ մասնագետ, առաջատար մասնագետ, այնուհետև՝ շահագործման և ծառայությունների բաժնի ավագ կազմակերպիչ։

2012 թ. ապրիլի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

2012 թ. հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար։

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետի գործով որոշումը |hetq.am|

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետի գործով որոշումը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը մերժելու որոշման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործով նախագահող դատավորը եղել է Աստղիկ Խառատյանը, կազմում են եղել դատավորներ Սլավիկ Թորոսյանը և Դավիթ Սերոբյանը։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմում է ներկայացրել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Հայցադիմում ներկայացնելու պատճառն այն է, որ Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրան առաջադրված մեղադրանքի մասին ու ասել, որ «գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն, ու կոտրվի գործի ողնաշարը»: Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:39 - 27 հուլիսի, 2020
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը թող գա՝ պատմի՝ ինչ է արել պարկուճները․ պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ տարել-լցրել են ձուլարան․ Փաշինյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը թող գա՝ պատմի՝ ինչ է արել պարկուճները․ պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ տարել-լցրել են ձուլարան․ Փաշինյան

Իմ կարծիքով՝ ըստ էության շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին եւ դրանից հետո։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։ Նա հիշեցրեց, որ, ըստ քրեական գործում առկա տվյալների, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը, փոխել է կրակված փամփուշտների պարկուճները․ դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, եւ այսօր հնարավորություն չունեն այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել․ «Եւ քննչական խմբի այդ ղեկավարը հետախուզման մեջ է։ Ինչի՞, թող գա՝ պատմի՝ ինչ է արել էն պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ամենակարեւոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից․ «Կարելի է կռահել՝ դա հո իր նախաձեռնությա՞մբ չի արվել, մինչեւ վերեւ արվել է։ Երբ էն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ է գործադրել, ինչի՞ համար են արել, իրականությունը թաքցնելու համար։ 10 տարի թաքցրած իրականությունը հեշտ չէ 2 տարում բացահայտել։ Եթե պարզվի, որ իսկական պարկուճները տարել-լցրել են ձուլարան, մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»։- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քննությունը պետք է շարունակվի, եւ պետք է ջանքեր գործադրեն հետախուզվող անձին ձերբակալելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Դա, վարչապետի խոսքով, հեշտ չէ, բայց իրենք պետք է գնան այդ ճանապարհով․ «Պետք է գնալ մինչեւ վերջ, եւ կրակողներին պետք է բացահայտել։ Բայց պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորել եւ մտցրել ժողովրդի մեջ։ Այսօր հարուցված են քրեական գործեր, ուղարկված են դատարան, եւ եթե հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, շատ հարցերի պատասխաններ հանրությունը կիմանա։ Կարեւոր է ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ իրականացնողների բացահայտումը, եւ մենք պետք է գնանք միչեւ վերջ»։
14:47 - 16 մայիսի, 2020
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է: Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։
16:18 - 17 ապրիլի, 2020
Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով |news.am|

Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով |news.am|

news.am: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կողմից ձերբակալումից ազատ է արձակվել՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այս լուրը  հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։ Երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):      
17:51 - 17 մարտի, 2020