Իմ կարծիքով՝ ըստ էության շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին եւ դրանից հետո։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։
Նա հիշեցրեց, որ, ըստ քրեական գործում առկա տվյալների, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը, փոխել է կրակված փամփուշտների պարկուճները․ դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, եւ այսօր հնարավորություն չունեն այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել․
«Եւ քննչական խմբի այդ ղեկավարը հետախուզման մեջ է։ Ինչի՞, թող գա՝ պատմի՝ ինչ է արել էն պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ամենակարեւոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից․
«Կարելի է կռահել՝ դա հո իր նախաձեռնությա՞մբ չի արվել, մինչեւ վերեւ արվել է։ Երբ էն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ է գործադրել, ինչի՞ համար են արել, իրականությունը թաքցնելու համար։ 10 տարի թաքցրած իրականությունը հեշտ չէ 2 տարում բացահայտել։ Եթե պարզվի, որ իսկական պարկուճները տարել-լցրել են ձուլարան, մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»։- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քննությունը պետք է շարունակվի, եւ պետք է ջանքեր գործադրեն հետախուզվող անձին ձերբակալելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
Դա, վարչապետի խոսքով, հեշտ չէ, բայց իրենք պետք է գնան այդ ճանապարհով․
«Պետք է գնալ մինչեւ վերջ, եւ կրակողներին պետք է բացահայտել։ Բայց պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորել եւ մտցրել ժողովրդի մեջ։ Այսօր հարուցված են քրեական գործեր, ուղարկված են դատարան, եւ եթե հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, շատ հարցերի պատասխաններ հանրությունը կիմանա։ Կարեւոր է ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ իրականացնողների բացահայտումը, եւ մենք պետք է գնանք միչեւ վերջ»։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)