news.am: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կողմից ձերբակալումից ազատ է արձակվել՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այս լուրը հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։
Երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։
Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
comment.count (0)