hetq.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը մերժելու որոշման դեմ։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործով նախագահող դատավորը եղել է Աստղիկ Խառատյանը, կազմում են եղել դատավորներ Սլավիկ Թորոսյանը և Դավիթ Սերոբյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմում է ներկայացրել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Հայցադիմում ներկայացնելու պատճառն այն է, որ Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրան առաջադրված մեղադրանքի մասին ու ասել, որ «գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն, ու կոտրվի գործի ողնաշարը»:
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)