Վարդգես Գասպարի

Հայ հասարակական-քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ։ Ծնվել է 1957թ․ ապրիլի 1-ին։ Գասպարին հայտնի է բողոքի ինքնատիպ ձևով․ նա որպես խաղաղ անհնազանդության դրսևորում պառկած ակցիաներ է անցկացնում։ Գասպարին 2008թ․ մարտի 1-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձեռբակալվելուց հետո բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ-ին որպես փոխհատուցում 4000 եվրո վճարել Գասպարիին։ Նա նաև կալանավորվել էր 2016թ․ փետրվարի 19-ին: Մեղադրվում էր ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ: Պետական իշխանության այս գործողությունները ժամանակին գնահատվել են որպես քաղաքական հետապնդումներ։

Վճռաբեկ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիին եւ Ասլան Ավետիսյանին
 |armtimes.com|

Վճռաբեկ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիին եւ Ասլան Ավետիսյանին |armtimes.com|

armtimes.com: class="article-title">Հոկտեմբերի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ դատախազության բողոքը, բեկանել նրա մեղադրական դատավճիռը եւ կայացրել արդարացման դատական ակտ։ Մեկ այլ որոշմամբ էլ, որ կայացվել է դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, բեկանել նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Ասլան Ավետիսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը՝ հռչակելով նրա անմեղությունը։ Այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։ Հասարակական գործիչ Վարտգեզ Գասպարին դատապարտվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով խուլիգանության համար, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը՝ ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգության ժամանակ իշխանության ներկայացուցչին չենթարկվելու համար։ Առաջադրված մեղադրանքում նրանք իրենց մեղավոր չէին ճանաչել։
13:54 - 04 նոյեմբերի, 2020
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վ․ Գասպարիի վերաբերյալ մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վ․ Գասպարիի վերաբերյալ մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ «Ազատության» հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վ. Գասպարին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ: Վ. Գասպարին դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը  մասնակիորեն բավարարելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ մարտի 30-ի որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխել է և որպես պատիժ է նշանակել ազատազրկում տասնմեկ ամիս ժամկետով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ Նշված գործին առնչվող նյութերը և դատական ակտերը ևս ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների շարքում: Արդյունքում պարզվել է, որ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են, խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալի պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ մեղադրանքը եղել է անորոշ, վերացական կերպով ուղղակի մեջբերվել է վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան՝ առանց նկարագրելու հանցավոր արարքների կատարման ձևն ու եղանակը: Ընդ որում՝ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա: Այդ պայմաններում անհնար է դարձել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների կատարումը, և Վ.Գասպարիի արարքում բացակայում է հանցակազմը: Բացի այդ, դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչով սահամանափակվել է նրա պաշտպանության իրավունքը: Ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Վարդգես Գասպարիի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու  պահանջով: ՀՀ գլխավոր դատախազությունում վերոհիշատակյալ ուսումնասիրությունները շարունակվում են: 
19:01 - 20 մարտի, 2020
Վարդգես Գասպարին հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետի հետ․ նա փորձելու է մտնել դատարան

Վարդգես Գասպարին հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետի հետ․ նա փորձելու է մտնել դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը:ՍիվիլՆեթի ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ ոստիկաններից մեկը հեռախոսով մոտեցավ Վարդգես Գասպարիին ՝ նշելով, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուզում է խոսել իր հետ։ Զրույցի ավարտից հետո Գասպարին նշեց, որ Օսիպյանի ասելով՝ թյուրիմացություն է եղել, իմ անվտանգությունից ելնելով ոստիկանները թույլ չեն տալիս մտնել ինձ դատարանի դահլիճ։ Ոստիկանապետը նշել է, որ իրենք կարող են ապահովել Գասպարիի անվտանությունը։ Գասպարին փորձելու է մտնել դատարան։Ավելի վաղ ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չէին տվել մտնել դատարանի շենք՝ նշելով, որ դա նրա անվտանգությունից է բխում:
11:01 - 15 մայիսի, 2019
Ոստիկանները Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ. Նա դիմեց ոստիկանապետին

Ոստիկանները Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ. Նա դիմեց ոստիկանապետին

lragir.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Դատարանի բակում դարձյալ բողոքի ակցիա են անում Քոչարյանի աջակիցները: Զուգահեռ անցկացվում է ընդդեմ Քոչարյանի ակցիա:Ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չեն տաիս մտնել դատարանի շենք՝ նշելով, որ դա նրա անվտանգությունից է բխում:«Ես այստեղից ուզում եմ դիմել Վալերիյ Օսիպյանին, պարոն ոստիկանապետ, դա ձեզ համար նվաստացուցիչ չէ՞, որ Հայաստանի քաղաքացու անվտանգությունը չեք կարող ապահովել: Ձեր ոստիկանները՝ պագոններն իրենց ուսերին, հորդորում են չմտնել դատարան, քանի որ իմ անվտանգությունը չեն կարող ապահովել: Դա ձեզ համար անպատվաբեր չէ՞, սպասում եմ ձեր պատասխանին»,-հայտարարեց նա:Ըստ Գասպարիի՝ ոստիկանների այս պահվածքը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են վախենալ քրեական տարրերից:
10:05 - 15 մայիսի, 2019
Փոխեք ձեր տրադիցիան, անցել է ժամանակը, որ պետք է շնորհակալ լինենք, որ եկել եք մեզ հանդիպելու. Գասպարին՝ իշխանավորներին |news.am|

Փոխեք ձեր տրադիցիան, անցել է ժամանակը, որ պետք է շնորհակալ լինենք, որ եկել եք մեզ հանդիպելու. Գասպարին՝ իշխանավորներին |news.am|

news.am: Ես ցավում եմ, որ պարտավոր եմ այստեղ գալ ու այսպես ձեզնից քաղաքացու իրավունքները պաշտպանեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:  Վարդգես Գասպարին դիմեց հանդիպումը վարող Էրիկ Անթառանյանին՝ ասելով. «Այսօր քաղաքացու օրն է, ես արդեն կես ժամ ձայն եմ խնդրում, դուք ասում եք ժամանակ չկա, հետո ձայնը տալիս եք ձեր հյուրերին: Դուք հեռուստատեսություններով միշտ կարող եք իրենց հրավիրել, ինչու եք իմ ձայնը կտրում»: Անթառանյանը ստիպված էր ձայն տալ Գասպարիին՝ նշելով. «երբ դուք կանգնած եք, ես չեմ կարող ձեզ ձայն չտարամադրել»: Գասպարին, մասնավորապես, նշեց. «Ես անպայման ֆեյսբուքում կգրեմ, թե որքան են խոսել ձեր հյուրերը եւ ինչքան են խոսել քաղաքացիները ու դրանով կապացուցեմ, որ դուք ցավալիորեն մնացել եք հին ֆորմատի մեջ եւ պատիվ եք տալիս հյուրերին, որոնք եկել են քաղաքացուն հանդիպեն: Փոխեք ձեր տրադիցիան: Անցել են այն ժամանակները, որ պետք է շնորհակալություն հայտնենք, որ եկել եք մեզ հանդիպելու: Բնավ շնորհակալ չենք, մենք պատիվ ենք արել ձեզ, որ դուք եկել եք մեզ հանդիպելու»:
10:17 - 27 ապրիլի, 2019