Երկար զրույց գիտության շուրջ

Երկար զրույց գիտության շուրջ [47] Սյուզաննա Շամախյան | Վերոնիկա Աղաջանյան

Երկար զրույց գիտության շուրջ [47] Սյուզաննա Շամախյան | Վերոնիկա Աղաջանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 47-րդ թողարկմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)՝ ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը և հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը զրուցում են - գիտության ու նորարարության զարգացման տեսլականի և դրա շուրջ ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության, - գիտության թիրախային կամ հորիզոնական զարգացման երկընտրանքի, - երկրի վերափոխման ու աշխարհին ասելիք ունենալու, - բացասական ինդիվիդուալիզմի (շուստրիության), - համագործակցության մշակույթի բացակայության, - հասարակության դրական հատկանիշների՝ գիտելիքահեն տնտեսության կառուցմանը նպաստելու, - գիտության միջազգայնացման տենդենցների, - գիտության ու կրթության խնդիրների կապի, - կրթության բարձր որակի ուղղությամբ հանրային պահանջի բացակայության,  - հետազոտական աշխատանքի կազմակերպման գիտելիքի բացակայության,  - կրթության ապագայի և կրթական համակարգի վերափոխման մասին։
17:48 - 19 հուլիսի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 40-րդ թողարկման զրուցակիցներն են սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՀՌԿԿ - Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը: -Հայ հասարակագիտության պատմությունը -Արդյո՞ք հնարավոր է ունեցած հիմքի վրա զարգացնել հասարակագիտությունը Հայաստանում -Գիտական հանրույթից ատոմացումը և միջդիսցիպլինար հարթակների բացը -Հասարակագիտության զարգացման նեղ տեսահորիզոնը -Ներքին համագործակցության բացակայությունը հասարակագիտության ոլորտում -Երիտասարդների՝ գիտության մեջ մնալու խոչընդոտները -Բուհական միջավայրի և մտքի կենտրոնների միջև խզումը -Կարիերայի կենտրոնների դերը՝ երիտասարդ գիտնականների խնդիրները հասկանալու գործում -Հասարակագիտության մեջ կարծրատիպերը կոտրելու մասին -Բազայի սահմանումը գիտության և մասնավորապես հասարակագիտության մեջ - Որտեղի՞ց պետք է գա ուսումնասիրության թեման և ինչպե՞ս - Գիտնական-հասարակագետ-հասարակություն երկխոսության հարթակների կարևորությունը: 
12:37 - 21 ապրիլի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [37] Մհեր Մարկոսյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [37] Մհեր Մարկոսյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 15-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանի հետ: - Ինստիտուտի հիմնադրումը և հիմնական գործունեությունը - 44-օրյա պատերազմում ինստիտուտի ռադիոտեխնիկական պրոդուկտների ներդրման մասին -  Հայռուսգազարտի հետ գործակցության և այլ նախագծերի մասին - Նոր համագործակցությունների և ինստիտուտի կարողությունների մասին - Պատվերների պակասը և դրա հետ կապված` նոր մասնագետներ ներգրավելու դժվարությունները -  Նյութաբանության լաբորատորիա հիմնելու մասին - Բուհերի քաղաքականությունը և որակյալ կադրերի հետ կապված խնդիրները - Գիտպետկոմի նոր քաղաքականությունը
19:22 - 06 ապրիլի, 2023