Վահան Նարիբեկյան

Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել
 |news.am|

Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել |news.am|

news.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, քանի դեռ նրան այդ մասին չի ասել ԱԺ նախագահը։ Այս մասին ասաց Նարիբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղկությանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում պարգեւավճար ստանալ ցանկացող պատգամավորների օգնականների պահանջով որոշում է կայացվել, որ Նարիբեկյանը պետք է հեռանա պաշտոնից։ «Ես ԱԺ նախագահին ենթակա անձ եմ, աշխատանքից ազատվելու դիմում գրելու առաջարկը միայն նա կարող է անել ինձ, պատգամավորների օգնականների պահանջով ես չեմ կարող ազատման դիմում գրել։ Եթե ԱԺ նախագահը չցանկանա աշխատել ինձ հետ, ես կհարգեմ այդ որոշումը»,- նշեց նա։ Նարիբեկյանը հաստատեց, որ որոշ պատգամավորների օգնականներ, իրոք, պարգեւավճար ստանալու պահանջ են դրել, սակայն չցանկացավ նշել, թե նրանք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականնե՞րն են, թե՝ ոչ, ինչպես նշվում է մամուլում։ «Ես անուններ չտամ, որովհետեւ ցանկը մեծ է, եւ ես չեմ անդրադարձել այդ ցանկին, բայց ցանկացողներ կային, այո։ Ամեն դեպքում, պարգեւավճար օրենքով սահմանված կարգով տարին երկու անգամ կարող են ստանալ պետական ծառայողները, մյուս աշխակիցները՝ ներառյալ օգնականները, ոչ։ Ինձ հրաժարականի մասին ոչ մեկը ոչինչ չի ասել, եթե օգնականները պատգամավորների հետ են խոսել ու այդպիսի որոշում է կայացվել, ես դեռ տեղյակ չեմ։ Աշխատանքային այցով Փարիզում եմ, ամենաուշը երկու օրից կվերադառնամ, եւ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։
14:03 - 31 հունվարի, 2023
ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ |hetq.am|

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ |hetq.am|

hetq.am: 2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։ Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։ Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։  «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։ Հիշեցնենք՝ մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ 2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։ Նախկինում գրել էինք նաև, որ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։ Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։ «Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ։
22:38 - 12 մայիսի, 2022
Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից |armenpress.am|

Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից |armenpress.am|

armenpress.am: Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե որը որ չափով կստանա: ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե վերջում ավելացված տողով 250 մլն ծախսային մասով ի՞նչ են նախատեսում անել՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախատեսվող գումարը 144 մլն 639 հազար 800  դրամ է, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 16 մլն 842 հազար 600 դրամ: «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի անցել Կուսակցությունների մասին օրենքի 7 տոկոս շեմը: Օրենքով իրենց ֆինանսական աջակցություն չի հասնում»,-ասաց Նարիբեկյանը:
13:55 - 03 նոյեմբերի, 2021