Թյուրքական պետությունների կազմակերպություն

Սամարղանդում անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության նախարարների նիստը
 |news.am|

Սամարղանդում անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության նախարարների նիստը |news.am|

news.am: Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի իրենց նիստի ժամանակ կքննարկեն փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսվում է  ստորագրել նոյեմբերի 11-ին Սամարղանդում կայանալիք ԹՊԿ երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Հանդիպման բացմանն այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը։ «Խորհրդանշական է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթնաժողովը կանցկացվի Սամարղանդում, որը հսկայական նշանակություն ունի թյուրքական քաղաքակրթությունում։ Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կլինի փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք որոշիչ կլինեն 2022-2026 թվականներին ԹՊԿ զարգացման համար։ Մեր նիստի օրակարգում ներառված է այդ փաստաթղթերում, որոնք առաջարկել են փորձագետները, փոփոխությունների եւ լրացումների քննարկումը,»,- ասել է Նորովը։ Նրա կարծիքով, այս փաստաթղթերը արտացոլում են ԹՊԿ երկրների համագործակցության հեռանկարային եւ պահանջված ուղղություններում փոխգործակցության ընդհանուր մոտեցումները: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որը ստեղծվել է 2009 թվականին, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլի գագաթնաժողովում որոշում է կայացրել վերանվանվել Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այս պահին կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որպես դիտորդներ մասնակցու են Հունգարիան եւ Թուրքմենստանը։
13:44 - 10 նոյեմբերի, 2022
Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին |1lurer.am|

Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին |1lurer.am|

1lurer.am: Թյուրքական պետությունների կազմակերպությունը հաստատել է ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և հանդես է եկել հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնած բարեփոխումների օգտին, որոնք ուղղված են երկրի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Այս մասին ասված է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացած արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։ Արտգործնախարարները դատապարտել են բռնի և ապակառուցողական գործողությունները, որոնք խախտում են հասարակական կարգը, և վստահություն հայտնել, որ Ղազախստանի իշխանությունը կարող է օպերատիվ կերպով կարգավորել իրավիճակը երկրում: Հայտարարության մեջ կարևորվում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանումը, աջակցություն է հայտնվում Ղազախստանի կառավարությանը՝ ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ պայքարում: «Կազմակերպությունը հաստատում է ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- նշել են նախարարները՝ հղում անելով կազմակերպության մինչև 2040 թ. հայեցակարգին:
17:29 - 11 հունվարի, 2022